Միկոլա Պլատոնովիչ Բաժան (ուկրաիներեն՝ Микола Платонович Бажан) (սեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904, Կամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 23, 1983(1983-11-23)[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ, հասարակական գործիչ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951), Ուկրաինական խորհրդային հանրագիտարանի գլխավոր խմբագիր։ Սոցալիստական աշխատանքի հերոս (1974

Միկոլա Բաժան
ուկրաիներեն՝ Микола Бажан
Ծնվել էսեպտեմբերի 26 (հոկտեմբերի 9), 1904
ԾննդավայրԿամենեց-Պոդոլսկի, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 23, 1983(1983-11-23)[1] (79 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, գրող, քաղաքական գործիչ և հրապարակախոս
Լեզուուկրաիներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական պետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն և narrative poetry?
Գրական ուղղություններֆուտուրիզմ և սոցիալիստական ռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Ուկրաինայի գրողների ազգային միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Մուրճ և մանգաղ» մեդալ
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Լենինյան մրցանակ և Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Изображение автографа
Միկոլա Բաժան Վիքիքաղվածքում
 Mykola Bazhan Վիքիպահեստում

Սովորել է Ումանի գիմնազիայում, 1921 թվականից՝ Կիևի արտաքին կապերի ինստիտուտում, ապա՝ Արտաքին հարաբերությունների ինստիտուտում։ Տպագրվել է 1923 թվականից. առաջին բանաստեղծությունները տպագրվել են Կիևի «Բոլշևիկ» թերթում[2]։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տասնյոթերորդ պարեկը» (1926), արտացոլում է քաղաքացիական կռիվները։ Բաժանի ստեղծագործությունների մեջ հատուկ տեղ է գրավում Սերգեյ Կիրովին նվիրված «Անմահություն» (1937) պոեմ–եռերգությունը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին խմբագրել է «Զա Ռադյանսկու Ուկրաինու» («Հանուն Սովետական Ուկրաինայի») թերթը՝ օկուպացված շրջանների բնակչության համար։ Այդ տարիների նրա «Երդում» (1941) ժողովածուն, «Դանիիլ Հալիցկի» պոեմը (1942) և «Ստալինգրադյան տետրակ» գիրքը (1943) արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի (1946

1943-1948 թվականներին եղել է Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ։ Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և ՈՒԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։

1953-1959 թվականներին եղել է Ուկրաինայի գրողների միության նախագահ։

Ուկրաիներեն է թարգմանել Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը», Դ. Գուրամաշվիլու, Ա. Նավոիի, Ալեքսանդր Պուշկինի, Ռ. Թագորի, Ռայներ Մարիա Ռիլկեի և շատ այլ բանաստեղծների ստեղծագործություններ։

Պարգևատրվել է Լենինի չորս շքանշանով, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի, Տարաս Շևչենկոյի և Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակների դափնեկիր է[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. 2,0 2,1 Ոսկե դարպասներ (ուկրաինական քնարերգություն), Ե., «Սովետական գրող», 1977 էջ 53-54։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 222