Լուիզ Գլյուկ (նաև Գլիկ, անգլ.՝ Louise Elisabeth Glück - Լուիզ Էլիզաբեթ Գլիկ, ապրիլի 22, 1943(1943-04-22)[1], Նյու Յորք, Նյու Յորք[2] - հոկտեմբերի 13, 2023(2023-10-13)[3][4], Քեմբրիջ, Մասաչուսեթս), ամերիկացի բանաստեղծուհի և էսսեիստ։ Եյլի համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր։ Մի շարք գրական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Գրականության Նոբելյան մրցանակի (2020)։

Լուիզ Գլյուկ
անգլ.՝ Louise Elisabeth Glück
Ծնվել էապրիլի 22, 1943(1943-04-22)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք[2]
Վախճանվել էհոկտեմբերի 13, 2023(2023-10-13)[3][4] (80 տարեկան)
Վախճանի վայրՔեմբրիջ, Մասաչուսեթս
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և ակնարկագիր
Լեզուանգլերեն և գերմաներեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան (1966)[5], Սարա Լուրենսի քոլեջ[5] և George W. Hewlett High School?
Ուշագրավ աշխատանքներԱվերնո[6], Արոտավայր[7], Վայրի հիրիկը և Faithful and Virtuous Night?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԵյլի համալսարան[8], Բոստոնի համալսարան, Ուիլյամս քոլեջ և Այովայի համալսարան
Պարգևներ
ԱմուսինՋոն Դրանոու
ԶավակներՆոա Դրանոու
ԱզգականներAbigail Savage?
 Louise Glück Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նյու Յորքում՝ ռուսական (մոր կողմից[18]) և հունգարական (հոր կողմից) ծագմամբ հրեական ընտանիքում[19]։ Հայրը գործարար Դանիել Գլիկն է (1905-1985)[20], որն աներձագի հետ հիմնել է իրենց կողմից արտոնագրված X-Acto դանակի արտադրության ընկերություն[21], մայրը տնային տնտեսուհի Բեատրիս Գլիկն է (ծնունդով՝ Գրոսբի, 1909-2011)[22][23]։ Ավագ քույրը՝ Սյուզանը, մահացել է նախքան Լուիզյի ծնունդը՝ 1941 թվականին, կրտսեր քույրը՝ Թերեզա Գլիկը (1945-2018)[24], «Սիթիբանկի» փոխնախագահ է, գրականագետ[25], դերասանուհի Աբիգեյլ Սևիջի մայրը։

Պատանեկան տարիներին տառապել է նյարդային անորեքսիայի ծանր ձևից[26]։ 1961 թվականին ավարտել է Ջորջ Վ. Հյուլետտի Հյուլետտւոմ գտնվող դպրոցը, սակայն առողջական վիճակի պատճառով չի կարողացել ընդունվել քոլեջ և մինչև 1968 թվականը հոգեվերլուծական բուժում է անցել՝ զուգահեռաբար հաճախելով Սառա Լոուրենսի քոլեջի և Կոլումբիայի համալսարանի (1963-1965 թվականներին) բանաստեղծական սեմինարների[27], որտեղ նրա դասախոսները Լեոնի Ադամսն ու Սթենլի Քյունիցն էին։

Այդպես էլ չավարտելով քոլեջը՝ Գլյուկն աշխատանքի է անցել որպես քարտուղարուհի։ 1967 թվականին նա ամուսնացել է և հաջորդ տարի լույս է տեսել նրա առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Firstborn» (Առաջնեկը)։ 1971 թվականին դարձել է Վերմոնտի Գոդարդ քոլեջի պոեզիայի դասախոս։ Այդ ժամանակ նա ամուսնալուծվել է և սկսել հանդիպել քոլեջի գործընկերոջ հետ։ 1973 թվականին նրանք որդի են ունեցել, 1977 թվականին նրանք օրինականացրել են հարաբերությունները, բայց շուտով ամուսնալուծվել են[28]։ 1984 թվականին դարձել Է Մասաչուսեթսի Ուիլյամս քոլեջի անգլերենի ամբիոնի ավագ դասախոս։ Հետագայում եղել է Սթենֆորդի, Բոստոնի և Այովայի համալսարանների հրավիրյալ դասախոս։

Ընտանիք խմբագրել

  • Առաջին ամուսին (1967 թվականից)՝ Չարլզ Շեֆեր Հերց կրտսեր, բժիշկ-գաստրոէնտերոլոգ[29]։
  • Երկրորդ ամուսին (1977 թվականից)՝ Ջոն Թեոդոր Դրանոու (1948–2019), գրող, դասախոս և ձեռնարկատեր։
    • Որդի՝ Նոյ (Նոա) Դրանոու (ծնված 1973 թվականին), սոմելյե։
  • Հորաքույր՝ Էլզի Գլիկ (1897–1944), տնտեսագիտության ոլորտում փիլիսոփայության դոկտոր (1929)։ Նրա ամուսինը՝ Սողոմոն Կուզնեցը (1900—1945), տնտեսագետ և վիճակագիր է, տնտեսագետ Սայմոն Կուզնեցի ավագ եղբայրը։

Մատենագիտություն խմբագրել

Բանաստեղծությունների ժողովածուներ խմբագրել

  • 1968՝ «Առաջնեկ» («Firstborn»)
  • 1975՝ «Տունը ճահճուտի վրա» («The House on Marshland»)
  • 1976՝ «Այգին» («The Garden»)
  • 1980՝ «Descending Figure»
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» («The Triumph of Achilles»)
  • 1990՝ «Արարատ» («Ararat»)
  • 1992՝ «Վայրի հիրիկը» («The Wild Iris»)
  • 1993՝ «Mock Orange»
  • 1997՝ «Արոտավայր» («Meadowlands»)
  • 1999՝ «Նոր կյանք» («Vita Nova»)
  • 2001՝ «Յոթամյաների կյանքը» («The Seven Ages»)
  • 2004՝ «Հոկտեմբեր» պոեմ («October»)
  • 2006՝ «Ավերնո» («Averno»)
  • 2009՝ «Գյուղական կյանք» («A Village Life»)
  • 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962–2012» («Poems: 1962–2012»)
  • 2014՝ «Հավատարիմ և առաքինի գիշեր» («Faithful and Virtuous Night»)

Էսսեների ժողովածուներ խմբագրել

  • 1994՝ «Ապացույցներ և տեսություններ» («Proofs and Theories: Essays on Poetry»)
  • 2017՝ «Ամերիկյան յուրօրինակություն» («American Originality: Essays on Poetry»)

Ճանաչում խմբագրել

  • 1968՝ «Առաջնեկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի մրցանակ
  • 1970՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1975՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
  • 1979–1980՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1981՝ գրականության ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակ։
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Քննադատների ընկերության ազգային գրքային մրցանակ։
  • 1985՝ «Աքիլլեսի հաղթանակը» բանաստեղծությունների ժողովածուի համար Մելվիլ Քեյնի մրցանակ։
  • 1987՝ Գուգենհայմի կրթաթոշակ։
  • 1988–1989՝ Արվեստի ազգային հիմնադրամի կրթաթոշակ։
  • 1992՝ «Արարատ» բանաստեղծությունների ժողովածուի համար պոեզիայի ոլորտում Ռեբեկա Ջոնսոն Բոբիթի ազգային մրցանակ։
  • 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Պուլիտցերյան մրցանակ։
  • 1992՝ «Վայրի հիրիկը» բանաստեղծությունների ժողովածուի համար Վիլյամ Կառլոս Վիլյամսի մրցանակ։Պուլիտցերյան մրցանակ
  • 1993՝ Ուիլյամս քոլեջի պատվավոր դոկտոր։
  • 1993՝ Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 1994–1998՝ Վերմոնտ նահանգի պոետ։
  • 1995՝ «Ապացույցներ և տեսություններ» էսսեների ժողովածուների համար Մարթա Ալբրանդի մրցանակ՝ որպես Լավագույն վավերագրական արձակ։
  • 1996՝ Միդլբերի քոլեջի պատվավոր դոկտոր։
  • 1993՝ Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 1999՝ հատուկ խորհրդատու Կոնգրեսի գրադարանի երկհարյուրամյակին։
  • 1999–2005՝ Բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կանցլեր։
  • 1999՝ Լանանի գրական մրցանակ։
  • 1999՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար «The New Yorker» թերթի բանաստեղծական մրցանակ։
  • 2003–2010՝ Եյլի համալսարանի «Երիտասարդ բանաստեղծներ» շարքի դատավոր։
  • 2007՝ «Vita Nova» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
  • 2001՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Հումանիտար, գեղարվեստական և սոցիալական գիտությունների դպրոցի 50-ամյակի մեդալ։
  • 2001՝ Բոլինգենական մրցանակ։
  • 2003–2004՝ ԱՄՆ պոետ-դափնեկիր։
  • 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Նոր Անգլիայի PEN միջազգային կազմակերպության մրցանակ։
  • 2007՝ «Ավերնո» բանաստեղծությունների ժողովածուի համար Անգլալեզու միության դեսպանի գրքային մրցանակ։
  • 2008՝ Ամերիկացի բանաստեղծների ակադեմիայի Ուոլլես Սթիվենսի մրցանակ։
  • 2010՝ Ժամանակակից ամերիկյան պոեզիայի համար Էյքեն Թեյլորի մրցանակ (2010)։
  • 2010՝ «Գյուղական կյանք» բանաստեղծություների ժողովածուի համար Գրիֆինի միջազգային բանաստեղծական մրցանակի կարճ ցուցակ։
  • 2012՝ Նվաճումների ամերիկյան ակադեմիայի ընտրյալ անդամ։
  • 2012՝ «Բանաստեղծություններ։ 1962-2012» բանաստեղծությունների ժողովածուի համար «Los Angeles Times» թերթի գրքային մրցանակ։
  • 2014՝ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության ընտրյալ անդամ[30]։
  • 2014՝ «Faithful and Virtuous Night» բանաստեղծությունների ժողովածուի համար Ազգային գրքային մրցանակ՝ որպես լավագույն չափածո ստեղծագործություն։
  • 2015՝ պոեզիայի ոլորտում Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի ոսկե մեդալ։
  • 2015՝ ԱՄՆ-ի ազգային մարդասիրական մեդալ։
  • 2020՝ Տրանասթրեմերի մրցանակ։
  • 2020՝ Գրականության Նոբելյան մրցանակ[31]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #119122960 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Ասսոշեյթեդ պրեսNYC: 1846.
  4. 4,0 4,1 4,2 Louise Glück, poétesse américaine et prix Nobel de littérature, est morteLe Monde.
  5. 5,0 5,1 Garner D. Verses Wielded Like a Razor / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 1851. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  6. https://openlibrary.org/works/OL8035191W/Averno
  7. https://openlibrary.org/works/OL1807330W/Meadowlands
  8. Louise Glück: Frederick Iseman Professor of Poetry, Professor in the PracticeYale University.
  9. Louise Glück
  10. Louise Glück
  11. Louise Glück, U.S. Poet Laureate: A Resource GuideLibrary of Congress.
  12. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 433.
  13. Louise Glück: 2015 National Humanities MedalistNEH.
  14. Nobelpriset i litteratur går i år till poeten Louise GlückSvenska Yle.
  15. Louise Glück: where to start with an extraordinary Nobel winnerTheGuardian.com, 2020.
  16. Poeten Louise Glück får Tranströmerpriset 2020Sveriges Television, 2020.
  17. https://www.britannica.com/biography/Louise-Gluck
  18. Daniel Morris. The Poetry of Louise Glück: A Thematic Introduction. University of Missouri Press, 2006 (p. 67).
  19. Susan Smith Nash, Louise Glück Proofs & Theories: Essays on Poetry(անգլ.) // World Literature Today. — 1995. — В. 4. — Т. 69. — С. 805. — ISSN 0196-3570. — doi:10.2307/40151696
  20. Надгробный памятник семей Глик и Гросби на еврейских кладбищах «Маунт Арарат» в Ист Фармингдейл (Нью-Йорк) и Маунт-Хеброн в Куинсе.
  21. Լուիզա Գլյուկի պապն ու տատը Միացյալ Նահանգներ են գաղթել Էրմիհայֆալվայից (Տրանսիլվանիա)։ Հոր ավագ քույրը՝ ապագա տնտեսագետ Էլզին, ծնվել է Տրանսիլվանիայում (1897), բանաստեղծուհու հայրը ծնվել է արդեն Նյու Յորքում (1905)։
  22. A zest for life: Beatrice Glück of Woodmere dies at 101
  23. Reena Sastri The Poetry of Louise Glück: A Thematic Introduction (review)(անգլ.) // Modernism/modernity. — 2008. — В. 3. — Т. 15. — С. 583–585. — ISSN 1080-6601. — doi:10.1353/mod.0.0017
  24. Tereze Gluck (Obituary)
  25. May You Live in Interesting Times (Iowa Short Fiction Award, 1995)
  26. Weeks, Linton (2003 թ․ օգոստոսի 29). «Gluck to Be Poet Laureate». The Washington Post.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. «Биография поэтессы Луизы Глюк». ТАСС. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին.
  28. John Theodore Dranow 1948—2019: Obituary
  29. Louis L. Gluck Is Future Bride Of C.S. Hertz Jr.; Prize-Winning Poet Is Engaged to Columbia Doctoral Student (The New York Time, April 16, 1967)
  30. APS Member History
  31. «The Nobel Prize in Literature 2020». NobelPrize.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 8-ին.