Եժի Անջեևսկի (լեհ.՝ Jerzy Andrzejewski, օգոստոսի 19, 1909(1909-08-19)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4][3] - ապրիլի 19, 1983(1983-04-19)[3][5], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]), լեհ արձակագիր, սցենարիստ։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման կյանքի իրական հոգևոր արժեքների որոնումն է։ Նրա մի քանի վեպեր և վիպակներ էկրանավորվել են։

Եժի Անջեևսկի
լեհ.՝ Jerzy Andrzejewski
Ծնվել էօգոստոսի 19, 1909(1909-08-19)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4][3]
Վախճանվել էապրիլի 19, 1983(1983-04-19)[3][5] (73 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[3]
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, լրագրող և վիպասան
Լեզուլեհերեն[3]
Քաղաքացիություն Լեհաստան[3]
ԿրթությունՎարշավայի համալսարանի լեհագիտության ֆակուլտետ
ԱնդամակցությունԼեհաստանի գրողների միություն և Związek Zawodowy Literatów Polskich?
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Պարգևներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան և Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
ԶավակներAgnieszka Andrzejewska?[6]
 Jerzy Andrzejewski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Առաջին խոշոր ստեղծագործությունը «Սրտի համերաշխություն» (1938) վիպակն է, որը գրել է կաթոլիկականության բարոյականության ազդեցությամբ։ 1945 թվականին Չեսլավ Միլոշի հետ աշխատել է Վլադիսլավ Շպիլմանի մասին սցենարի վրա, որը գրաքննության կողմից ձևափոխվում է, և Միլոշն իր անունը որպես սցենարիստ հանում է։ Գրողների ճանապարհները բաժանվում են, հետագայում Միլոշը Անջեևսկուն իր «Ստրկացված բանականություն» (1953) տրակտատում ներկայացնում է Ալֆա-բարոյախոսի նկարագրով։ 1950-ական թվականներին Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության շարքերը։ Զբաղեցնում է ղեկավար պաշտոններ Լեհաստանի գրողների միությունում։

«Մոխիր և ալմաստ» (1948) վեպում նկարագրում է Լեհաստանում խորհրդային իշխանության առաջին տարիների դասային պայքարի էթիկայի խնդիրները։ «Խավարը ծածկում է երկիրը» (1957), որը գրվել է Ստալին մահից անմիջապես հետո, և «Դրախտի դարպասներ» (1960) պատմական ստեղծագործություններում հումանիստական ոգով բարձրացնում է մարդկային գոյության խնդիրներ։ «Idzie skacząc po górach» (1963) վեպը ժամանակի բուրժուական արվեստի պարոդիան է։

1955-1961 թվականներին եղել է «Syrena» կինոստուդիայի գրական ղեկավարը։ 1960-ական թվականներին ընդդիմադիր էր պաշտոնական քաղաքականությանն ու գաղափարաբանությանը։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցել է Աշխատավորների պաշտպանության կոմիտեին, ակտիվ կողմնակից է եղել «Solidarność» շարժմանը։

Եժի Անջեևսկին հայերեն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել