Բացել գլխավոր ցանկը

ԿենսագրությունԽմբագրել

Սովորել է Պոյում, հետո՝ Բորդոյում։ Աշխատել է նոտարի օգնական։ Նրա հրապարակումները նկատել են Մալարմեն և Ա. Ժիդը։ 1895 թվականից ամբողջությամբ նվիրվել է գրականությանը։ 1901 թվականին ծանոթացել և մտերմացել է Կլոդելի հետ, իսկ 1905 թվականին նրա ազդեցությամբ ընդունել է կաթոլիկություն, ինչը խոր արտացոլում է գտել նրա բանաստեղծությունների և արձակի մեջ: 1928 թվականին ծանոթացել է Պոլ Վալերիի հետ: Նամակագրական կապ է ունեցել Կլոդելի, Ա. Ժիդի, Ռեմի դե Գուրմոնի, այլ սիմվոլիստների հետ: Մոտիկ է եղել «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության շրջանակի հետ, որտեղ սովորաբար տպագրվել է։ Սկզբունքորեն մնացել է գավառական։

Ստեղծագործություններ և ճանաչումԽմբագրել

Բացի բանաստեղծություններից, որոնք հավաքված են եղել «De l'Angelus de l'aube a l'Angelus du soir» («Առավոտյան ժամհարությունից մինչև երեկոյանը», 1888–1897), «Le deuil des primeveres» (1898–1900), «Le triomphe de la vie» («Կյանքի հրճվանք», 1900–1901), «Clairieres dans le ciel» («Լույսի ճառագ երկնքում», 1902–1906), «Georgiques chretiennes» («Քրիստոնեական գեորգիկներ», 1912) գրքերում, գրել է արձակ ստեղծագործություններ, որոնցից առավել հայտնի են «Le roman du lievre» («Պատմություն նապաստակի մասին»), «Pomme d'Anis» («Անիսոնային խնձոր», 1904), «Ma fille Bernadette» («Իմ դուստր Բերիադետան», 1910) և ևս երկու հետպատերազմյան վեպեր՝ «Cloches pour deux mariages» («Հարսանեկան զանգեր», 1924) և «Janot poete» (1929): Ժամմի ստեղծագործությունները բարձր է գնահատել Ռիլկեն (հիշատակել է ֆրանսիացի բանաստեղծին «Գրություն Մալթա Լաուրիդս Բրիգին» գրքում), ավելի ուշ՝ Կաֆկան: Նրա դիմանկարը ստեղծել է Ժակ-Էմիլ Բլանշը: Նրա բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Դարիուս Միոն, Լիլի Բուլանժեն, Արտյուր Օնեգերը, Ժորժ Բրասենսը և այլ երգահաններ:

Ընտիր երկերԽմբագրել

ԲանաստեղծություններԽմբագրել

 
Ժան Վեբեր․ «Ֆրանսիս Ժամմի դիմանկարը» (1898)
  • De l’Angélus de l’aube à l’Angélus du soir (1898)[7]
  • Le Deuil des primevères (1901)[8]
  • Le Triomphe de la vie (1906)
  • Clairières dans le ciel (1906)
  • Les Géorgiques chrétiennes (1911—1912)
  • Le Livre des quatrains (1923—1925)
  • De tout temps à jamais (1935)
  • Sources (1936)

ԱրձակԽմբագրել

  • Clara d’Ellébeuse (1898)
  • Almaïde d'Étremont (1901)
  • Le roman du lièvre (1903)
  • Pomme d’anis (1904)
  • Janot poète (1928)

Ժամմը ՌուսաստանումԽմբագրել

Ժամմի բանաստեղծությունները ռուսերեն են թարգմանել Ինոկենտի Աննենսկին, Վ. Բրյուսովը, Ի. Էրենբուրգը, Բ. Լիվշիցը, Ս. Շերվինսկին, Վս. Ռոժդեստվենսկին, Յուրի Մարրը, Վերա Արենսը և այլ գրողներ: Օ. Մանդելշտամը նրան հիշատակել է իր «Աբբատ» բանաստեղծության մեջ (1915, տողը հետագայում հանվել է).

Եվ ամենահամեստ ժամանակակից՝
Ինչպես արտույտ, Ժամմը երգում է,
Չէ որ կաթոլիկ քահանան
Նրան խորհուրդներ է տալիս:

Ռուսերեն հրատարակություններԽմբագրել

  • Стихи и проза. — М., 1913.
  • [Стихи]// Тень деревьев. Стихи зарубежных поэтов в пер. И. Эренбурга. — М., 1969. — С. 158—177.
  • [Стихи]// Поэзия французского символизма. — М.: Изд-во МГУ, 1993. — С. 223—230.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 International Music Score Library Project — 2006.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Жамм Франсис // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. Web page titled "POET Francis Jammes (1868 - 1938)", at The Poetry Foundation website, retrieved August 30, 2009
  8. Rees, William, The Penguin book of French poetry: 1820-1950 : with prose translations, p 413, Penguin Classics, 1992, 978-0-14-042385-3, retrieved via Google Books, August 30, 2009

ԳրականությունԽմբագրել

  • Mallet R. Francis Jammes; sa vie, son œuvre (1868—1938). — Paris: Mercure de France, 1961.
  • Le rayonnement international de Francis Jammes: Colloque Francis Jammes, Orthez-Pau, 7-8 octobre 1993. — Paris: J & D éditions; Biarritz: Association Francis Jammes, 1995.
  • Demolin Cl. Francis Jammes: une initiation à la simplicité. — Paris: Ed. du Cygne, 2008.

Արտաքին հղումներԽմբագրել