Բացել գլխավոր ցանկը

Ֆրանսուա Մորիակ

ֆրանսիացի գրող

Ֆրանսուա Մորիակ (ֆր.՝ François Mauriac, հոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[1][2][3][4][5], Բորդո[6] - սեպտեմբերի 1, 1970(1970-09-01)[6][1][3][4][7][5], Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի արձակագիր, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1933), գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1952)[11]։

Ֆրանսուա Մորիակ
ֆր.՝ François Mauriac
François Mauriac redux.jpg
Ծնվել էհոկտեմբերի 11, 1885(1885-10-11)[1][2][3][4][5]
ԾննդավայրԲորդո[6]
Վախճանվել էսեպտեմբերի 1, 1970(1970-09-01)[6][1][3][4][7][5] (84 տարեկանում)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[6]
Մասնագիտությունգրող, լրագրող, բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ, սցենարիստ, գրական քննադատ և կենսագիր
Լեզուֆրանսերեն[1]
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունԽարտիաների ազգային դպրոց
Ստեղծագործական շրջան1909-1970
Ուշագրավ աշխատանքներԹերեզ Դեսքեյրու
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[8][9] Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Ֆրանսիական ակադեմիայի մեծ մրցանակ վեպի համար[10] և Prix Émile Augier?
ԶավակներԿլոդ Մորիակ, Լյուկ Մորիակ, Claire Mauriac? և Jean Mauriac?
François Mauriac signature.svg
Ֆրանսուա Մորիակ Վիքիքաղվածքում
François Mauriac Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանսուա Մորիակը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիա։ 1905 թվականին սովորել է Բորդոյի համալսարանի գրականության ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ ասպիրանտուրայում սովորելու նպատակով։ 1933 թվականի հունիսի 1-ին ընտրվում է ֆրանսիական ակադեմիայի անդամ՝ հաջորդելով Էուջին Բրիոյին[12]: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիայի ազատագրումից հետո նա բանավեճ է ունենում Ալբեր Կամյուի հետ։ Կամյուն համոզված էր, որ նոր ազատագրված Ֆրանսիան պետք է վերացներ բոլոր նացիստական համագործակցական տարրերը։ Իսկ Մորիակը զգուշացնում էր, որ նմանատիպ վեճերը պետք է մի կողմ դրվեն ազգային հարաբերությունների կարգավորման նպատակներից ելնելով։ Մորիակը նաև բանավեճ է ունենում Ռոժեր Պեյրեֆիտեյի հետ, ով քննադատում էր Վատիկանին։ Մորիակը նույնիսկ սպառնում էր հրաժարական տալ այն թերթում, որի հետ համագործակցում էր, եթե նրանք չդադարեին Պեյրեֆիտեյի գրքի գովազդները տպել։ Մորիակը մեծապես դեմ էր Ֆրանսիական գործունեությանը Վիետնամում և դատապարտում էր ֆրանսիական բանակի կողմից կիրառված խոշտանգումները Ալգերիայում։ 1952 թվականին Մորիակին շնորհվում է Նոբելյան Մրցանակ գրականության ոլորտում[13]: 1958 թվականին նա արժանանում է Մեծ Խաչ մրցանակին։ Նա հրատարակում է անձնական հուշերի ժողովածուն և Շառլ դե Գոլի կենսագրությունը։ Մորիսի ամբողջական գործերը լույս են տեսնում 12 հատորով 1950-1956 թվականներին։ Մորիակը գրող Կլոդ Մորիակի հայրն է և Աննէ Վիազեվսկիի (ֆրանսիացի դերասանուհի և հեղինակ) պապը։ Ֆրանսուա Մորիակը մահանում է 1970 թվականի սեպտեմբերի 1-ին Փարիզում։

Գրական գործունեությունԽմբագրել

1913 թվականին լույս է տեսել Մորիակի առաջին վեպը՝ «Մանուկը շղթաների ծանրության տակ»։ Մորիակին ճանաչում են բերել «Համբույր բորոտին» (1922), «Մայրը» (1923), «Թերեզ Դեսքեյրու» (1927), «Իժերի կծիկը» (1932, հայերեն հրատարակվել է 1962 թվականին), «Ոչ մի տեղ չտանող ճանապարհները» (1939) վեպերը։ Դիմադրության շարժման մասնակից Մորիակը 1943 թվականին Ֆորեզ կեղծանունով լույս է ընծայել «Սև տետր» հակաֆաշիստական հոդվածների ժողովածուն։ Ետպատերազմյան շրջանի վեպերից առավել հայտնի են «Կապիկը» (1951), «Գառնուկը» (1954), «Անցած ժամանակների պատանին» (1969)։ «Վեպ» (1928), «Վիպասանը և նրա գործող անձինք» (1933, 1970), «Ներքին հուշագրություններ» (1959) աշխատություններում շարադրված են Մորիակի գեղագիտական հայացքները[14]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Discogs — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Мориак Франсуа // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 Nationalencyklopedin — 1999.
  8. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1952/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. http://academie-francaise.fr/grand-prix-du-roman
  11. ՀՍՀ, հատոր 8, Ե., 1982, էջ 54։
  12. Cf. Académie française, Les immortels: François Mauriac (1885-1970) (Ֆրանսերեն )
  13. Cf. The Nobel Foundation, The Nobel Prize in Literature 1952: François Mauriac (անգլերեն)
  14. Վահան Սահակյան, Վիլեն Սահակյան, Հայ և համաշխարհային նշանավոր դեմքեր, Ե., «ՎՄՎ-Պրինտ», 2006, էջ 219։

Արտաքին հղումներԽմբագրել