Էմե Սեզեր
Էմե-Ֆերնան-Դեյվիդ Սեզեր (ֆր.՝ Aimé Fernand David Césaire,հունիսի 26, 1913[1], Basse-Pointe - ապրիլի 17, 2008[2][3][4][…], Ֆոր դե Ֆրանս), ֆրանսիացի գրող, պոետ և հասարակական գործիչ, անտիիմպերիալիստ, Մարտինիկայի անկախացման ջատագով, նեգրիտյուդի հայեցակարգը մշակողներից մեկը:
Էմե Սեզեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն (1956), Martinican Progressive Party? և Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն՝ | բանաստեղծ |
Ծննդյան օր | հունիսի 26, 1913[1] |
Ծննդավայր | Basse-Pointe |
Վախճանի օր | ապրիլի 17, 2008[2][3][4][…] (94 տարեկան) |
Վախճանի վայր | Ֆոր դե Ֆրանս |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Suzanne Césaire? |
Զավակներ | Ina Césaire? |
Պարգևներ |
Grand prix national de la poésie?, Ամերիկյան մրցանակ գրականության բնագավառում և Վիարեջո Վերսիլիա միջազգային մրցանակ |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է սևամորթ պաշտոնյայի և դերձակի բազմազավակ ընտանիքում: Նրան կարդալ սովորեցրել է տատիկը, որը Մարտինիկի սակավաթիվ գրագետ կանանցից մեկն էր: 1919-1924 թվականներին սովորել է Բաս Պուենտեի դպրոցում, ապա Ֆորտ դե Ֆրանսում: 1931 թվականին Սեզերը տեղափոխվել է Փարիզ, որտեղ Լյուդովիկոս Մեծի հեղինակավոր լիցեյում ուսանելիս ծանոթացել է Լեոպոլդ Սեդար Սենգորի հետ (հետագայում՝ սենեգալցի նշանավոր գրող և երկրի առաջին նախագահ): Մինչև 2001 թվականը՝ Սենգորի մահը, նրանք ընկերներ են եղել:
Ֆրանսիայի մայրաքաղաքում սովորող աֆրիկյան երկրների ուսանողների հետ Սեզերը հրատարակել է «Սև ուսանող» (L'Étudiant noir, 1934) ամսագիրը: Այս հրատարակության էջերում նա առաջին անգամ ներկայացրել է ներգրիտյուդի գաղափարը, սևամորթների միասնությունը և եվրոպացիների կողմից գաղութացման արդյունքում սևամորթների՝ ամբողջ աշխարհով մեկ ստրկացված և սփռված դրությունը:
Չնայած պաշտոնական գաղութային գաղափարախոսության ցուցադրական մարտահրավերին, նեգրիտյուդը ի սկզբանե մշակութային բնույթ է կրել և ծառայել է աֆրիկացի ժողովուրդների՝ գաղութարարների կողմից ճնշված արժեքները պահպանելուն: Սեզերը հայտարարել է. «Ես պատկանում եմ ճնշվածների ցեղին»: 1935 թվականին նա ընդունվել է Փարիզի բարձրագույն Էկոլ դպրոցը, և Դալմաթիայում հանգստանալիս սկսել է աշխատել «Հայրենադարձության օրագիրը» (Cahier d’un retour au pays natal) ստեղծագործության վրա, որն էլ հետագայում նրան մեծ հռչակ է բերել: Արձակ բանաստեղծության ոճով գրված այս պոեմի մեջ Սեզերը պաշտպանել է իր ցեղի արժանապատվությունը: Ուսումն ավարտելուց հետո նա և իր կինը՝ Սյուզաննա Ռասին, վերադարձել են Մարտինիկա և սկսել են դասավանդել Ֆորտ դե Ֆրանսի այն լիցեյում, որը Սեզերը ժամանակին ավարտել էր:
Պատերազմի ժամանակ Սեզերը հրատարակել է «Արևադարձները» ամսագիրը, որը քննադատում էր Վիշիստական ռեժիմը. ամսագիրը գոյություն է ունեցել երկու տարի (1941-1943) և փակվել է գրաքննության պահանջով: Նույն ժամանակահատվածում սյուրռեալիզմի հայր Անդրե Բրետոնը տեղափոխվել էր Մարտինիկա։ Նրա հետ ծանոթությունը մեծ ազդեցություն է ունեցել Սեզերի ստեղծագործականության վրա և տարել սյուրռեալիստական ճամբար: Գրական նոր ոճն արտահայտվել է բանաստեղծությունների հաջորդ՝ «Կախարդական զենք» ժողովածուում: Սյուրռեալիզմը գրավել է Սեզերին որպես կարծրատիպերը ոչնչացնող և արտահայտման ազատություն տվող հեղափոխական արվեստ։ 1945 թվականին Սեզերը Կոմունիստական կուսակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Ֆորտ դը Ֆրանսի քաղաքապետ: Նա իր պաշտոնավարել է մինչև 2001 թվականը: Նրա առաջին հաջողությունը Մարտինիկայի կողմից Ֆրանսիայի դեպարտամենտի իրավունքների ճանաչումն էր (1946):
1947 թվականին Սեզերը դարձել է «Présence africaine» ամսագրի (որն արտահայտում էր պան-աֆրիկիզմի գաղափարախոսությունը) հիմնադիրներից մեկը։ Մեկ տարի անց նա հրատարակել է «Նեգրիտյուդական և մալագասիական պոեզիայի ընտրանին»՝ նեգրիտյուդի ջատագով Ժան-Պոլ Սարտրի նախաբանով: Հայտնի «Գաղութատիրության մասին խոսք» գործում (1950 թվական) Սեզերը հավասար հարթակների վրա է դիտարկել գաղութատիրությունը և նացիզմը: Կոմունիստական կուսակցությունից՝ դեստալինիզացիայի շուրջ տարաձայնությունների պատճառով հեռանալուց հետո (1956), նա ստեղծել է Մարտինիկայի Առաջադիմական կուսակցությունը և հաջողությամբ առաջադրվել Ազգային ժողովում:
Քաղաքապետի պաշտոնում անցկացրած տարիների ընթացքում Սեզերը շատ բան է արել քաղաքի և ամբողջ կղզու տնտեսական և մշակութային զարգացման համար` պարբերաբար խոսելով Մարտինիկան անկախ պետության վերածելու անհրաժեշտության մասին: Սեզերի հետպատերազմյան աշխատանքը սերտորեն կապված է ռասայական և մշակութային ինքնության թեմաների և աֆրիկյան ժողովուրդների իրավունքների համար պայքարի հետ (պիեսներ՝ «Քրիստոֆ թագավորի ողբերգությունը» (1963) և Պատրիս Լումումբային նվիրված «Կոնգոյում եղած ժամանակաշրջանը» (1966) գործը, «Metal Shackles» բանաստեղծությունների ժողովածուն (1960)): Սեզերը մահացել է սրտի սուր անբավարարությունից՝ Ֆորտ դե Ֆրանս հիվանդանոցում և արժանացել է պետական հուղարկավորության, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.iht.com/articles/ap/2008/04/17/europe/EU-GEN-France-Obit-Cesaire.php
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale