Օլդոս Հաքսլի
Օլդոս Լեոնարդ Հաքսլի (անգլ.՝ Aldous Leonard Huxley, հուլիսի 26, 1894[1][2][3][…], Գոդալմինգ, Անգլիա, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 22, 1963[1][2][4][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), անգլիացի արձակագիր, բանաստեղծ։ Հեղինակ է մոտ հինգ տասնյակ գրքի, որոնցից ամենահայտնիներն են «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) նշանավոր հակաուտոպիստական երգիծական վեպը և «Իմացության դարպասները» (անգլ.՝ The Doors of Perception, 1954) փիլիսոփայական-փաստագրական երկը, որտեղ նա նկարագրում է փսիխոդելիկներ օգտագործելու իր փորձառությունը։
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Օքսֆորդի համալսարանը (1921)։ Եղել է գրական ու թատերական քննադատ։ Գրական գործունեությունն սկսել է բանաստեղծությունների ժողովածուներով (1916 և 1918), որոնցում ժխտում է իրական աշխարհի գեղեցկությունն ու ներդաշնակությունը։ «Դեղին Քրոմը» (1921), «Խեղկատակների շուրջպար» (1923) և «Կոնտրապունկտ» (1928) վեպերում քննադատել է այպես կոչված՝ կեղծ մտավորականության «երեսպաշտությունը», «հոգեկան սնանկությունը»։
Անձնական կյանքԽմբագրել
Հաքսլին ամուսնացել է բելգիուհի Մարիա Նիսի հետ (1899 սեպտեմբերի 10 - 1955 փետրվարի 12) 1919 թվականին։ 1920 թվականին ծնվել է նրանց որդի Մեթյուն, որը դարձավ հայտնի համաճարակաբան[10]։ 1955 թվականին Մարիան մահացավ կրծքի քաղցկեղից[11]։
1956 թվականին Հաքսլին ամուսնացավ գրող Լորա Արչերի հետ (1911-2007)։
Չնայած միստիցիզմի հանդեպ հետաքրքրությանը՝ Հաքսլին իրեն համարում էր ագնոստիկ[12]։
Հաքսլիի պահպանված ձեռագրերի մեծ մասը գտնվում են Լոս Անջելեսի Կալիֆորնիական համալսարանում[13]։ Որոշ ձեռագրեր գտնվում են Սթենֆորդի համալսարանի գրադարանում[14]
ՍտեղծագործություններԽմբագրել
- «Դեղին Քրոմը», Crome Yellow — 1921
- «Այս անպտուղ տերևները» Those Barren Leaves — 1925
- «Չքնաղ նոր աշխարհ», Brave New World — 1932 (հայերեն հրատարակվել է 2017 թ․, Զանգակ հրատարակչության կողմից, Լիլիթ Հայրապետյանի թարգմանությամբ)
- «Կույրը Գազայում», Eyeless in Gaza — 1936
- «Շատ տարիներ անց», After Many a Summer Dies the Swan — 1939
- «Ինչպես վերականգնել տեսողությունը», The Art of Seeing — 1943
- «Time Must Have a Stop», — 1945
- «Հավերժական փիլիսոփայություն», — 1946
- «Հանճար և աստվածուհի» — 1955
- «Դրախտ և դժոխք», Heaven and Hell — 1956
- «Վերադարձ դեպի չքնաղ նոր աշխարհ», Brave New World Revisited — 1958
- «Կղզի», Island — 1962
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Schellenberg W., Schutzstaffel Sonderfahndungsliste G.B. — Schutzstaffel, 1940.
- ↑ 4,0 4,1 4,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118555081 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
- ↑ Hargrove N. D. The remarkable relationship of T. S. Eliot and Mary Hutchinson // Yeats Eliot Review / R. E. Murphy — 2011. — Vol. 28, Iss. 3/4. — P. 3,5—15. — ISSN 0704-5700
- ↑ 9,0 9,1 https://journals.openedition.org/resf/1502
- ↑ Patricia Sullivan (2005-02-17)։ «Author, NIMH Epidemiologist Matthew Huxley Dies at 84» (անգլերեն)։ Washington Post։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6
- ↑ «Maria Nijs (Nys) (1898 - 1955)» (անգլերեն)։ geni.com։ 2013-10-13։ Վերցված է 2005 թ․ փետրվարի 17
- ↑ Harold Bloom, ed. (2003)։ Aldous Huxley։ Infobase Publishing։ էջ 27։ ISBN 978-0-7910-7040-6։ «As late as 1962 he wrote to Reid Gardner, “I remain an agnostic who aspires to be a gnostic” (Letters 935).»
- ↑ «Finding Aid for the Aldous and Laura Huxley papers, 1925-2007»։ Special Collections, Charles E. Young Research Library, UCLA։ Վերցված է 2012-10-04
- ↑ «Guide to the Aldous Huxley Collection, 1922-1934»։ Dept. of Special Collections and University Archives։ Վերցված է 2012-10-04
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 328)։ |