Ժյուլիեն Գրակ

ֆրանսիացի գրող

Ժյուլիեն Գրակ (ֆր.՝ Julien Gracq, նույն ինքը՝ Լուի Պուարե, ֆր.՝ Louis Poirier, հուլիսի 27, 1910(1910-07-27)[1][2][3][…], Saint-Florent-le-Vieil[4] - դեկտեմբերի 22, 2007(2007-12-22)[5][1][2][…], Անժե), ֆրանսիացի գրող։

Ժյուլիեն Գրակ
ֆր.՝ Julien Gracq
Ծննդյան անունֆր.՝ Louis Poirier
Ծնվել էհուլիսի 27, 1910(1910-07-27)[1][2][3][…]
ԾննդավայրSaint-Florent-le-Vieil[4]
Վախճանվել էդեկտեմբերի 22, 2007(2007-12-22)[5][1][2][…] (97 տարեկան)
Վախճանի վայրԱնժե
ԳերեզմանSaint-Florent-le-Vieil
Գրական անունJulien Gracq
Մասնագիտությունգրող, դրամատուրգ, բանաստեղծ և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
ԿրթությունԺորժ Կլեմեսոյի լիցեյ, Անրի IV լիցեյ, Բարձրագույն նորմալ դպրոց և Քաղաքական գիտությունների ազատ դպրոց
Գիտական աստիճանagregation of history and geography?
Ժանրերվեպ, էսսե և գրաքննադատություն
Ուշագրավ աշխատանքներThe Opposing Shore?
ԱշխատավայրՍտորին Նորմանդիայի համալսարան, Կլոդ Բեռնարի լիցեյ, Ժորժ Կլեմեսոյի լիցեյ և Lycée La Tour d'Auvergne?
Պարգևներ
Изображение автографа
 Julien Gracq Վիքիպահեստում
Սեն Ֆլորան լե Բեյ եկեղեցի

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Փարիզի Հենրիխ ΙV-ի հեղինակավոր լիցեյը։ Այնուհետև ուսումնասիրել է աշխարհագրություն և քաղաքական գիտություններ, հրատարակել աշխատություններ երկու մասնագիտությունների գծով։ Նա 1935-1936 թվականներին Նանտում պատմություն է դասավանդել։ 1935 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, սկսել է ռուսերեն սովորել Փարիզի արևելյան լեզուների դպրոցում (կուսակցությունը լքել է Գերմանիայի և Սովետական Միության միջև կնքված Խորհրդա-գերմանական պայմանագրից հետո[8]): Նրա առաջին ստեղծագործությունը «Արգոլ դղյակը» վեպն էր (1939 թվական, կեղծանունով, որը դարձավ նրա մշտական գրական անունը), որի մասին հիացական նամակ է ուղարկել Անդրե Բրետոնը։ 1939 թվականին զորակոչվել է և մասնակցել Դյունկերկի մոտ տեղի ունեցող մարտերին, 1940 թվականին գերի է ընկել, տեղափոխվել Սիլեզիայի ճամբար։ 1941 թվականին զորացրվել է և վերադարձել տուն, դասավանդել Անժեի և Ամյենի լիցեյներում, 1947-1970-ական թվականներին եղել է պատմության և աշխարհագրության պրոֆեսոր Փարիզի Կլոդ Բեռնարի անվան լիցեյում։ Շատ է ճանապարհորդել։

Ապրել է հայրենի քաղաքում՝ Լուարի ափին։ 1992 թվականից հետո նոր գրքեր չի հրատարակել, թեև շարունակել է գրել։

Ստեղծագործություն խմբագրել

Մի քանի վեպերի («Մռայլ գեղեցիկ տղամարդը», 1945 թվական, «Սիրտի ափը», 1951 թվական) և վիպակների (հավաքված «Թերակղզի» գրքում, 1970 թվական) հեղինակ է՝ մոտ սյուրռեալիզմի պոետիկային. Գրակը այն քչերից էր, որի երկարամյա ընկերությունը Բերտոնի հետ անխախտելի էր։ Վերջին հեղինակներից էր, որ իրեն համարել է սյուրռեալիզմի ժառանգորդը։ Նա թարգմանել է Քլայսթի «Պենտեսիլեա» դրաման (1954 թվական)։ 1960-ական թվականների սկզբներին նա նախընտրել է հատվածային արձակը՝ նոթագրքերի և ճամփորդական գրառումների տեսքով։

Գրական երկեր խմբագրել

  • Au château d’Argol (1938 թվական)
  • Un beau ténébreux (1945 թվական)
  • Liberté grande, արձակ բանաստեղծություններ (1946, վերահրատարակվել է լրացումներով 1958, 1969 թվականներին)
  • André Breton, quelques aspects de l'écrivain, էսսե(1948 թվական)
  • Le Roi pêcheur, պիեսա (1948 թվական)
  • La Littérature à l’estomac, գրական մրցանակների մասին պամֆլետներ (1950 թվական)
  • Le Rivage des Syrtes (1951 թվական,Գոնկուրյան մրցանակ, որից հեղինակը հրաժարվել է)
  • Prose pour l'étrangère, պոեմ (1952 թվական)
  • Un balcon en forêt (1958,Միշել Միրանի էկրանավորումը,1979 թվական)
  • Préférences, էսսեների հավաքածու (1961 թվական)
  • Lettrines I, նոթագրքեր (1967 թվական)
  • La Presqu'île, վիպակներ (1970 թվական)
  • Lettrines II (1974 թվական)
  • Les Eaux étroites, գրառումների գիրք (1976 թվական)
  • En lisant, en écrivant, ընթերցողի և գրողի գրառումներ(1980 թվական)
  • La Forme d’une ville, Նանտի մասին էսսե (1985 թվական)
  • Autour des sept collines, Հռոմի մասին գրառումներ (1988 թվական)
  • Carnets du grand chemin, գրառումներ (1992 թվական)
  • Entretiens,1970-2001 թվականների հարցազրույց (2002 թվական)

Ստեղծագործությունների համահավաք խմբագրել

  • Œuvres complètes. Vol. 1-2. Paris: Gallimard, 1989, 1995 (Bibliothèque de la Pléiade)

Գրականություն խմբագրել

  • Matthews J.H. Surrealism and the novel,  Ann Arbor: University of Michigan Press, 1966 թվական
  • Carrière J. Julien Gracq, Lyon: La Manufacture, 1986 թվական
  • Vouilloux B. Gracq autographe, Paris: J. Corti, 1989 թվական
  • Leutrat J.L. Julien Gracq,  Paris: Seuil, 1991 թվական
  • Coelho A. Julien Gracq, appareillage, Nantes: Joseph K., 1997 թվական
  • Noël M. L'éclipse du récit chez Julien Gracq,  Lausanne: Delachaux et Niestlé, 2000 թվական
  • Murat M. L’enchanteur réticent: essai sur Julien Gracq,  Paris: J. Corti, 2004 թվական
  • Laroussi F. Écritures du sujet : Michaux, Jabès, Gracq et Tournier, Mons: Sils Maria, 2006 թվական
  • Duparc L. Transmutations de la philosophie dans l’univers imaginaire de Julien Gracq,  Caen: Lettres modernes Minard, 2006 թվական
  • Julien Gracq, le dernier des classiques. // Le Magazine littéraire, 2007 թվական, № 465, էջ 24-61.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 http://www.lyceedenantes.fr/julien/julien-gracq/
  5. 5,0 5,1 5,2 http://afp.google.com/article/ALeqM5gnPLIwzHnMWyzI721yqjB5hONQgA
  6. LIBRIS — 2012.
  7. https://www.academiegoncourt.com/tous-les-laureats-prix-goncourt
  8. Bowd, Gavin (Summer 2004). «The Political Landscapes of Julien Gracq». Dalhousie French Studies. 67: 121–133.

Արտաքին հղումներ խմբագրել