Տանիձակի Ջունիտիրո (ճապ.՝ 谷崎 潤一郎, հուլիսի 24, 1886(1886-07-24)[1][2][3][…], Nihonbashi-ku, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա - հուլիսի 30, 1965(1965-07-30)[1][4][2][…], Աթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի գրող, դրամատուրգ[5][6]։

Տանիձակի Ջունիտիրո
ճապ.՝ 谷崎潤一郎
Ծնվել էհուլիսի 24, 1886(1886-07-24)[1][2][3][…]
ԾննդավայրNihonbashi-ku, Տոկիո պրեֆեկտուրա, Ճապոնիա
Վախճանվել էհուլիսի 30, 1965(1965-07-30)[1][4][2][…] (79 տարեկան)
Վախճանի վայրԱթամի, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Մասնագիտությունգրող, վիպասան և սցենարիստ
Լեզուճապոներեն
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունՏոկիոյի համալսարան
Ուշագրավ աշխատանքներThe Makioka Sisters?, Naomi?, Quicksand?, The Tattooer? և Some Prefer Nettles?
Պարգևներ
ԱմուսինMatsuko Tanizaki?
 Tanizaki Junichiro Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Տանիձակին ծնվել է Տոկիոյի տպագրատան սեփականատիրոջ ունևոր կոմերսանտի ընտանիքում։ Իր «Մանկական տարիներ» գրքում (ճապ.՝ Yshshō Jidai, 1956), Տանձակին խոստովանել է, որ իր մանկության տարիներին պարել է։ Սակայն ընտանիքի ֆինանսական վիճակը ժամանակի ընթացքում խիստ վատացել է, և նա ստիպված է եղել տեղափոխվել Տոկիոյի մեկ այլ շրջան և աշխատել է որպես ուսուցիչ։ Տանիձակին ուսանել է Տոկիոյի համալսարանի գրականության ֆակուլտետում, սակայն ստիպված է եղել ուսումը թողնել 1911 թվականին, երբ ֆինանսական դժվարությունները նրան թույլ չեն տվել վճարել ուսման վարձը[7]։

Գրական գործունեություն խմբագրել

Առաջին գրական քայլերը գրողը ձեռնարկել է 1909 թվականին։ Նրա առաջին աշխատանքը գրական ամսագրում հրապարակված մեկ գործողությամբ պիեսն էր։ Ստեղծագործական վաղ փուլում Տանիձակին գրականության մեջ նատուրալիզմի մոլի հակառակորդն էր։ Նա եղել է մոդեռնիզմի, ավանգարդիզմի, ռոմանտիզմի և փիլիսոփայության հետևորդ. փորձ է արել իր ստեղծագործության մեջ միավորել ավանդական ճապոնական գրական ճաշակները արևմտյան եվրոպական անկումային գրականության գեղագիտական սկզբունքների հետ։

Նրա ստեղծագործությունները տարբերվում էին այն ժամանակվա ճապոնացի գրականագետների ստեղծած այլ ստեղծագործություններից՝ մասնավորոպես ճակատագրական կանաց («Երեխաներ» (1910), «Գաղտնիք» (1911) և «Սատանա» (1912) պատմվածքներում) և ժամանակակից աղջիկների կերպարներով («Հիմարի սերը» վեպում)[8]։

Ստեղծագործական ուշ ժամանակահատվածում (1923-ական թվականներին), որը բնութագրվում է արևմտյան ազդեցությունից շեղմամբ և ճապոնական հնություն և գեղագիտության աշխարհում ընկղմամբ։ 1965 թվականին գրողի մահից հետո «Տյուոկորոնսյա» հրատարակչությունը սահմանել է Տանձիակի Ջունիտիրոյի անվան մրցանակ։ Ռեժիսոր Յասուձո Մասումուրան Տանիձակիի ստեղծագործությունների հիման վրա ստեղծել է մի շարք կինոժապավեններ («Հիմարի սերը», «Դաջվածք» և այլն)։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Դաջվածք» և «Ցզիլին»(XX դարի 10-ական թվականների սկիզբ)
  • «Փոքրիկ պետություն» (1918)
  • «Հիմարի սերը» (1925)
  • «Սվաստիկա» (1928—1930)
  • « Ստվերի գովասանք» (1934)
  • «Լիանի Յոսինո» (1931)
  • «Կույրի պատմությունը» (1931)
  • «Ասիկարի» (1932),
  • «Սյունկինի պատմությունը» (1933)
  • «Վիպակ Գենզիի մասին» (20-րդ դարի 30-ական թթ.)
  • «Մանր ձյուն» (1943-1948)
  • «Սիգեմոտոի մայրը» (20-րդ դարի 50-ական թթ.)
  • «Բանալի» (1956)

Մրցանակներ խմբագրել

  • Mainichi Culture Prize (1947)
  • Ասահի Մրցանակ (1948)
  • Մշակույթի Շքանշան (1949)
  • Մշակույթի վաստակավոր գործիչ (1951)
  • Mainichi Art Prize (1962)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Танидзаки Дзюнъитиро // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. Nomination Database
  6. Four Japanese were nominees for ’64 Nobel literature prize: documents - Japan Times
  7. See Lamarre
  8. Jansen, Marius B. (2000). The Making of Modern Japan, p. 643.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանիձակի Ջունիտիրո» հոդվածին։