Ալբերտ Շվայցեր
Ալբերտ Շվայցեր (գերմ.՝ Albert Schweitzer, հունվարի 14, 1875[1][2][3][…], Կայզերսբերգ, Էլզաս-Լոթարինգիա, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 4, 1965[4][1][3][…], Լամբարենե, Գաբոն[5]), գերմանացի փիլիսոփա, աստվածաբան, երաժշտագետ, երգեհոնահար, բժիշկ, քարոզիչ։
ԿենսագրությունԽմբագրել
Կրթությունը ստացել է Ստրասբուրգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններում։ Փիլիսոփայության (1899), աստվածաբանության (1900) և բժշկագիտության (1913) դոկտոր։ Յոհան Սեբաստիան Բախիի ստեղծագործությունների լավագույն կատարողներից էր, գրել է մենագրություն նրա կյանքի և ստեղծագործության մասին։ 1913 թվականին Լամբարենեում (Գաբոն) կնոջ՝ բուժքույր էլեն Բրեսլաուի հետ, իր միջոցներով հիմնել է հիվանդանոց, որը դարձել է նրա գործունեության կենտրոնը։ 1928 թ. Շվայցերին շնորհվել է Գյոթեի մրցանակ, 1952 թվականին՝ խաղաղության նոբելյան մրցանակ, որից ստացված գումարով կառուցել է բորոտանոց Լամբարենեում։ Շվայցերի գլխավոր փիլիսոփայական երկը («Մշակույթի փիլիսոփայություն», հ․ 1-2, 1923) գրված է կյանքի մասին Լև Տոլստոյի ըմբռնման ազդեցությամբ։ Իր աշխարհայացքի հիմնական դրույթ է հռչակել «պատկառանքը կյանքի նկատմամբ»։ Փիլիսոփայության նպատակը կյանքի յուրաքանչյուր դրսևորում պահպանել և զարգացնել ձգտող հումանիզմը։ Ըստ Շվայցերի, արդի բուրժուական հասարակությունը ճգնաժամից դուրս բերելու ուղին բարոյական կատարելագործումն է։ Չնայած որոշ դրույթների վերացականությանը, Շվայցերը ժամանակի նշանավոր մտածողներից է, որի հայացքների հիմնավորման հիմնական փաստարկը դարձել են ոչ թե տեսական խորհրդածությունները, այլ կյանքը։ Լայնորեն հայտնի է իր հակապատերազմական ելույթներով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Швейцер Альберт // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 https://commune-valdemoder.fr/la-commune-nouvelle/commune-deleguee-de-pfaffenhoffen/albert-schweitzer-citoyen-d-honneur-de-pfaffenhoffen
- ↑ 6,0 6,1 6,2 Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
- ↑ Studenti pražských univerzit 1882–1945
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1952/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1950-1959/albert-schweitzer
- ↑ 11,0 11,1 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 554)։ |