Մարտին Հայդեգեր
Մարտին Հայդեգեր (գերմ.՝ Martin Heidegger, սեպտեմբերի 26, 1889[1][2][3][…], Մեսկիրխ - մայիսի 26, 1976[4][1][3][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[5]), գերմանացի փիլիսոփա, գերմանական էկզիստենցիալիզմի ակնառու ներկայացուցիչներից։ Համարվում է 20-րդ դարի խոշորագույն փիլիսոփաներից մեկը[9]։
ԿենսագրությունԽմբագրել
Մարտին Հայդեգերը սովորել է Հայնրիխ Ռիկերտի մոտ։ Եղել է Էդմունդ Հուսերլի ասիստենտը, Մարբուրգի, Ֆրայբուրգի համալսարանների պրոֆեսոր։ Նացիստների հետ համագործակցելու համար 1945 թվականին հեռացվել է աշխատանքից[10]։
Հայդեգերի աշխարհայացքը ձևավորվել է Հուսերլի և Մաքս Շելերի ֆենոմենոլոգիայի, Վ. Դիլթեի «կյանքի փիլիսոփայության», դիալեկտիկական աստվածաբանության առանձին մոտիվների ազդեցությամբ։ Հայդեգերի փիլիսոփայության առանցքը մարդկային գոյության («մարդու կեցության») իմաստավորման հարցն է։ Ըստ նրա, մարդկային կեցության գոյաբանական հիմքը անհատի վերջնական, ժամանակավոր ու մահկանացու լինելն է, որոնց գիտակցմամբ նա ըմբռնում է նաև իր ինքնուրույն կեցությունը, իր գոյը։ Այս պատճառով մարդկային գոյությունն իմաստավորվում է «հասարակական հարաբերություններից», «իրերի աշխարհից» առանձնանալու, ազատագրվելու պրոցեսում։ Անձնավորության հոգևոր ապրումներն արտահայտելու և մարդու անհատական կեցությունը հաստատելու համար Հայդեգերն առանձնացնում է «վախ», «վճռականություն», «խիղճ», <մեղք», «հոգս» և նման հասկացություններն ու այդ վիճակների հոգեկան վերապրումներն ու զգացումը։ Հայդեգերի փիլիսոփայության առաջացման սոցիալական և իմացաբանական պայմանավորվածությունը նույնն է, ինչ էկզիստենցիալիզմինը[10]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 4,2 Хайдеггер Мартин // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118547798 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ YouTube video
- ↑ 7,0 7,1 7,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://books.google.es/books?id=feWlC4ioGTYC&pg=PA29 — P. 29.
- ↑ В.Н. Семенова։ «ХАЙДЕГГЕР в Новейшем философском словаре»
- ↑ 10,0 10,1 Վիկտոր Համբարձումյան (1980)։ Հայկական Սովետական Հանրագիտարան։ Երևան: Հայկական Հանրագիտարան հրատարակչություն։ էջեր 155–156
ԳրականությունԽմբագրել
- П. Гайденко "Экзистенциализм и проблема культуры (критика философии М. Хайдеггера)", М․, 1963
- Р. Габитова "Человек и общество в немецком экзистенциализме", М․, 1972