Ստեֆան Ժերոմսկի (լեհ.՝ Stefan Żeromski, հոկտեմբերի 14, 1864(1864-10-14)[1][2][3][…], Կելցե, Q24932577?, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 20, 1925(1925-11-20)[4][5][1][…], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]), լեհ գրող, թատերագիր, հրապարակախոս

Ստեֆան Ժերոմսկի
լեհ.՝ Stefan Żeromski
Ծնվել էհոկտեմբերի 14, 1864(1864-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրԿելցե, Q24932577?, Radom Governorate, Լեհական թագավորություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 20, 1925(1925-11-20)[4][5][1][…] (61 տարեկան)
Վախճանի վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4]
ԳերեզմանՎարշավայի կալվինիստական գերեզմանոց
Գրական անունMaurycy Zych[6], Józef Katerla[6] և Stefan Iksmoreż[6]
Մասնագիտությունգրող, օրագրի հեղինակ, դրամատուրգ և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Ուշագրավ աշխատանքներThe Spring to Come?
ԱնդամակցությունPolish PEN Club? և Związek Zawodowy Literatów Polskich?
ԿուսակցությունԼեհական սոցիալիստական կուսակցություն[7]
Պարգևներ
Վեածնունդի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
Համատեղ ապրողOktawia Żeromska?
ԶավակներAdam Żeromski? և Monika Żeromska?
Изображение автографа
 Stefan Żeromski Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ստեֆան Ժերոմսկին ծնվել է Ստրովչինա գյուղում։ Մանկության տարիներն անց է կացրել 1863 թվականի ապստամբության ավանդույթներով լի վայրերում, որոնք իրենց ազդեցությունն են թողել նրա գրական առաջին գործերի վրա։ Միջնակարգ կրթությունն ստացել է Կելցեի ռուսական դպրոցում, որը նկարագրել է իր «Սիզիֆյան աշխատանք» վեպում։ Այնուհետև սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստիտուտում։ 1889 թվականից աշխատել է որպես մասնավոր ուսուցիչ։ 1880-ական թվականներին սկսել է գրական գործունեությունը։ 1892 թվականին ճամփորդել է Վիեննայում, Ցյուրիխում, Մյունխենում։ 1892-1896 թվականներին աշխատել է որպես գրադարանավար, եղել է Ռապերսվիլի լեհական ազգային թանգարանի (Շվեյցարիա) գրադարանավարը, 1897-1904 թվականներին աշխատել է Վարշավայի Զամոյսկիների գրադարանում։ Պոեզիայի առաջին ժողովածուները հրատարակել է 1895 թվականին[8]։ 1906 թվականին ուղևորվել է Իտալիա, 1908 թվականին ձերբակալվել է ագիտացիոն գործունեության համար։ Ազատ արձակվելուց հետո՝ 1912 թվականին, բնակվել է Փարիզում։ Լեհաստան վերադառնալով՝ ապրել է Կրակովում և Զակոպանեում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբում միացել է Յուզեֆ Պիլսուդսկու լեգիոնին, սակայն շուտով լքել է այն։ 1914 թվականին Յան Կասպրովիչի հետ միասին Զակոպանեում հիմնադրել է գաղտնի քաղաքական կազմակերպություն, որը քարոզել է բոլոր լեհական հողերի միավորման գաղափարը։ Մասնակցել է տարբեր քաղաքական, հասարակական, մշակութային արշավների, նախաձեռնել է Լեհաստանի գրականության ակադեմիայի ստեղծումը, հիմնադրել է Լեհաստանի Գրական ակումբը (Polski Klub Literacki)։

1924 թվականին առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, որը ստացել է Վլադիսլավ Ստանիսլավ Ռայմոնտը։ 1925 թվականին ստացել է պետական գրական մրցանակ «Քամին ու ծովը („Wiatr od morza“) ստեղծագործության համար[9]։

 
Ստեֆան Ժերոմսկու կիսանդրին Կելցեում

Գրական գործունեություն խմբագրել

Ժերոմսկու էսթետիկական հայացքների ձևավորման գործում մեծ դեր է խաղում ռուս գրականությունը։ Իր առաջին գործերով նա աչքի ընկնող տեղ է գրավում իր ժամանակի դեմոկրատական գրողների շարքում՝ հանդես գալով որպես բուրժուական հասարակարգի կրքոտ և անողոք քննադատ։ Ժերոմսկու բարձր արվեստով գրված ռեալիստական երկերը, որոնք պատկերում են լեհ բանվորների և գյուղացիների ծանր կյանքը, մերկացնում են հին աշխարհի սոցիալական անհավասարությունը, կազմում են լեհ ժողովրդի դեմոկրատական մշակութային ժառանգության արժեքավոր գանձերը։

Երկեր խմբագրել

  • Charitas (1919) (cz.3 cyklu Walka z szatanem)
  • Doktor Piotr
  • Duma o hetmanie
  • Dzieje grzechu (1908)
  • Echa leśne
  • Firlykowe Wzgórze
  • Ludzie bezdomni (1900)
  • Na probostwie w Wyszkowie
  • Nawracanie Judasza (1916) (cz.1 cyklu Walka z szatanem)
  • O żołnierzu tułaczu
  • Popioły (1902)
  • Przedwiośnie
  • Puszcza Jodłowa
  • Rozdzióbią nas kruki, wrony
  • Róża (1909)
  • Sen o szpadzie
  • Siłaczka
  • Sułkowski
  • Syzyfowe prace (1897)
  • Uciekła mi przepióreczka
  • Uroda życia (1912)
  • Wiatr od morza
  • Wierna rzeka (1912)
  • Zamieć (1916) (cz.2 cyklu Walka z szatanem)
  • Zapomnienie
  • Zmierzch

Գրականություն խմբագրել

  • Витт В. Стефан Жеромский. М., 1961.
  • Mały słownik pisarzy polskich. Część pierwsza. Warszawa: Wiedza powszechna, 1966. S. 197-199.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Krzyzanowski J. R. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Жеромский Стефан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. https://bazhum.muzhp.pl/media/files/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1-s1-40/Pamietnik_Literacki_czasopismo_kwartalne_poswiecone_historii_i_krytyce_literatury_polskiej-r1951-t42-n1-s1-40.pdf
  8. Жеромский Стефан // Железное дерево - Излучение. - М. : Большая Российская энциклопедия, 2008. - С. 42. - (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004-, т. 10). - ISBN 978-5-85270-341-5.
  9. Լեհական նովելներ, Հայպետհրատ, Երևան, 1955

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեֆան Ժերոմսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 285