Բյոռնստեռնե Բյոռնսոն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյոռնսոն (այլ կիրառումներ)
Բյոռնստեռնե Մարտիկիուս Բյոռնսոն (նորվ.՝ Bjørnstjerne Martinus Bjørnson, դեկտեմբերի 8, 1832[1][2][3][…], Kvikne, Շվեդ-նորվեգական միություն - ապրիլի 26, 1910[1][2][3][…], Փարիզ), նորվեգացի դրամատուրգ, արձակագիր, թատերական, հասարակական գործիչ։ Ղեկավարել է Բերգենի նորվեգական (1857-1958) և Քրիստիանիայի (1865-1867) թատրոնները, պայքարել ազգային դրամատուրգիայի հաստատման համար («ճակատամարտերի միջև», 1858, «Կաղ Գուլդան», 1858, «Սվերրե արքան», 1861, «Սիգուրդ Խաչակիրը», 1872, «Մարիա Ստյուարտ՝ Շոտլանդիայի թագուհի», 1864)։ «Սնանկություն» (1875), «Խմբագիր» (1875), «Արքա» (1877) ռեալիստական, սոցիալական դրամաներում Բյոռնսոն բացահայտել է բուրժուազիական հասարակարգի արատները։ Բյոռնսոնի շատ դրամաներ՝ «Նորապսակները» (1865), «Լեոնարդա» (1879), «Զեռնոց» (1883), «Աշխարհագրություն և սեր» (1885), «Երբ ծաղկում է խաղողի մատղաշ որթատունկը» (1909), բարձրացնում են բարոյագիտական պրոբլեմներ, տղամարդու և կնոջ իրավահավասարության հարցեր։ Առանձնանում է «Մեր ուժից վեր» (1883-1895) երկմասանոց դրաման, ուր տրված են կրոնի կործանարար ազդեցությունը մարդու վրա և բուրժուազիայի ու բանվոր դասակարգի հակամարտությունը։ Բյոռնսոնի հեղափոխությունը ներկայացրել է որպես անարխիստական խռովություն։ Դա պայմանավորված էր Բյոռնսոնի աշխարհայացքի սահմանափակությամբ։ Արձակ գործերից հայտնի են նորվեգական գյուղը պատկերող «Այուննևե Սուլբաքեն» (1857) և «Զկնորսուհին» (1868) վիպակները։ XIX դ. 90-ական թվականներին Բյոռնսոնը արդեն ծանոթ էր հայ թատերասեր հասարակայնությանը։ «Սնանկություն» դրաման հաջողությամբ բեմադրվել է Բաքվում և այլուր։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1903)։ Բյոռնսոնը հեղինակն է նաև Նորվեգիայի օրհներգի բառերի։
Բյոռնստեռնե Բյոռնսոն բուկմոլ՝ Bjørnstjerne Bjørnson | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | բուկմոլ՝ Bjørnstjerne Martinius Bjørnson |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1832[1][2][3][…] |
Ծննդավայր | Kvikne, Շվեդ-նորվեգական միություն |
Վախճանվել է | ապրիլի 26, 1910[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, գրող, լրագրող, արձակագիր և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Կարոլին Բյոռնսոն[7] |
Զավակներ | Բերգլիոտ Իբսեն, Բյոռն Բյոռնսոն, Էրլինգ Բյոռնսոն, Dagny Bjørnson Sautreau?, Einar Bjørnson? և Anders Underdal?[8] |
![]() | |
Բյոռնստեռնե Բյոռնսոն Վիքիդարանում | |
![]() |
Նա մահացել է 1910 թվականի ապրիլի 26-ին Փարիզում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.begravdeioslo.no/maler/grav/grave_id/12290
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1903/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 458)։ |