Չեսլավ Միլոշ
Չեսլավ Միլոշ (լեհ.՝ Czesław Miłosz [ˈt͡ʂɛswaf ˈmiwɔʂ], հունիսի 30, 1911[1][2][3][…], Շետենիայի, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն և Շյաուլյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 14, 2004[1][2][5][…], Կրակով, Լեհաստան), լեհ բանաստեղծ, թարգմանիչ, էսսեագիր։ 1980 թվականին դարձել է գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, արդարության ջատագով է։
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է Շետենյախ Կովենսկի նահանգում։ Ավարտել է Ավգուստ Սիգիզմունդի անվան գիմնազիան Վիլնյուսում (1921-1929)։ Այնուհետև սովորել է Վիլնյուսի Ստեֆան Բատորիայի անվան համալսարանում նախ հումանիտար, ապա՝ իրավունքի և հասարակական գիտությունների ֆակուլտետում։ Մամուլում առաջին անգամ տպագրվել են նրա բանաստեղծությունները ուսանողական «Alma Mater Vilnensis» ամսագրում 1930 թվականին։ Բանաստեղծների «Ժագարի» լեհ.՝ Żagary խմբի հիմնադիրներից է։ 1934 թվականին Վիլնյուսի լեհ գրողների միությունը Միլոշին արժանացրել է մրցանակի։
Չեսլավ Միլոշը Փարիզում մի քանի անգամ հանդիպել է իր հեռավոր ազգական ֆրանսիացի բանաստեղծ Օսկար Միլոշի հետ։ 1935 թվականին աշխատել է Վիլնյուսի ռադիոյում, որտեղ մեկ տարի անց ազատվել է աշխատանքից ձախ հայացքների համար։ 1937 թվականին տեղափոխվում է Իտալիա, ապա՝ Վարշավա, որտեղ սկսում է աշխատել ռադիոյում։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
խմբագրել1939 թվականի սեպտեմբերին Միլոշը՝ որպես ռադիոյի աշխատակից, մեկնում է ռազմաճակատ։ Երբ կարմիր բանակը Ռումինիայից մտնում է լեհական տարածք, բանաստեղծը մեկնում է Լիտվա և հաստատվում Վիլնյուսում։ Լիտվայի՝ ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց հետո Միլոշը անօրինական ճանապարհով հատում է սահմանը և տեղափոխվում վարշավա, որտեղ ակտիվորեն մասնակցում է գրական կյանքին։ 1944 թվականի Վարշավյան ապստամբությունից հետո ապրում է Կրակովում մինչև աշխարհամարտի ավարտը։
Ժողովրդական Լեհաստան
խմբագրելԼեհաստանում Չեսլավ Միլոշը եղել է գրական «Twórczość» ամսագրի խմբագիրը։ 1945-1951 թվականներին աշխատել է Լեհաստանի Ժողավրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում։ 1951 թվականին Փարիզ գործուղվելուց հետո դիմում է ֆրանսիական իշխանություններին՝ քաղաքական ապաստան խնդրելով։
Արտագաղթ
խմբագրելՓարիզում ապրել է մինչև 1960 թվականը՝ համագործակցելով Եժի Գեդրոյցի «Մշակույթ» թերթի հետ։ 1960 թվականին ամերիկյան երկու համալսարանների հրավերով մեկնել է ԱՄՆ և դարձել Բերկլիի՝ Կալիֆոռնիայի համալսարանի ալավոնական լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր։ 1980 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ 1989 թվականին պարգևատրվել է ԱՄՆ արվեստի բնագավառի ազգային շքանշանով։
Հրեական ազգային Յադ վա Շեմ կենտրոնի կողմից Միլոշը հռչակվել է աշխարհի արդարակյաց՝ Հոլոքոսթի ժամանակ հրեաներին ցուցաբերած աջակցության համար։ Նրա եղբայր Անժեյ Միլոշը (1917-2002) Երկրորդ համաշխարհայինի տարիներին ապրել է Վիլնյուսում և օգնել է հրեաներին այնտեղից տեղափոխվել Վարշավա։ Բացի դրանից՝ Միլոշը, գրելով հանրության մեջ լայն ճանաչում գտած «Campo di Fiori» բանաստեղծությունը, լեհական մշակույթի առաջին գործիչներից էր, որ արձագանքեց Վարշավայի գետտոյի 1943 թվականի ապստամբությանը։
1993 թվականին Միլոշը վերջնականապես տեղափոխվել է Լեհաստան։ Պարգևատրվել է գրական մի շարք մրցանակներով, 1994 թվականին ստացել է Սպիտակ արծվի շքանշան։
Անկախ Լիտվայում դարձել է գրողների միության պատվավոր անդամ, Կեդայնյայի պատվավոր քաղաքացի։
Գործեր
խմբագրել- Պոեմ քարացած ժամանակի մասին (Poemat o czasie zastygłym, 1932)
- Երեք ձմեռ (Trzy zimy, сборник стихов, 1936)
- Փրկություն (Ocalenie, сборник стихов, 1945)
- Իշխանության զավթում (Zdobycie władzy, роман, 1953)
- Порабощенный разум (Zniewolony umysł, том эссеистики, 1953, рус. пер. 2003, переизд. 2011)
- Ցերեկային լույս (Światło dzienne, 1953)
- Իսսա հովիտը (Dolina Issy, 1955, рус. пер. 2012)
- Բանաստեղծական տրակտատ (Traktat poetycki, 1957, рус. пер. 1983)
- Հարազատ Եվրոպա (Rodzinna Europa, 1958, рус. пер. 2011)
- Աշխարհամասեր (Kontynenty, 1958)
- Մարդը կարիճների մեջ (Człowiek wśród skorpionów, 1961)
- Պոպել արքան (Król Popiel i inne wiersze, 1961)
- Կախարդված Գուչոն (Gucio zaczarowany, 1965)
- Սան Ֆրանցիսկոյի ծոցի ափի տեսիլքներ (Widzenia nad zatoką San Francisco, 1969)
- Անանուն քաղաք (Miasto bez imienia, 1969)
- Անհատական պարտավորություններ (Prywatne obowiązki, 1972)
- Որտեղ արևը ծագում է, այնտեղ էլ մայր է մտնում (Gdzie słońce wschodzi i kędy zapada, 1974)
- Ուլրո երկիրը (Ziemia Ulro, 1977)
- Ճանաչման այգի (Ogród nauk, 1979)
- Մարգարտին նվիրված հիմն (Hymn o perle, 1982)
- Անբարեհամբույր երկիր (Nieobjęta ziemio, 1984)
- Քրոնիկներ (Kroniki, 1987)
- Հեռավոր արվարձաններ (Dalsze okolice, 1991)
- Սկսած իմ փողոցից" (Zaczynając od moich ulic, էսսեների հավաքածու, 1985)
- Մետաֆիզիկական դադար (Metafizyczna pauza, 1989)
- Հայրենիքի որոնումներ (Poszukiwanie ojczyzny, 1991)
- Որսորդական օրացույց (Rok myśliwego, 1991)
- Գետափին (Na brzegu rzeki, 1994)
- Հայրենիքի որոնումներում (Szukanie ojczyzny, 1992)
- Լեհական գրականության պատմություն (Historia literatury polskiej, 1993)
- Ժամանակակից լեգենդներ (Legendy nowoczesności', 1996)
- Կյանքը կղզիներում (Życie na wyspach, 1997)
- Ճանապարհի շնիկ (Piesek przydrożny, 1997, рус. пер. 2002)
- Միլոշի այբուբեն (Abecadło Miłosza, 1997)
- Ուրիշ այբուբեն (Inne abecadło, 1998)
- Անմիջապես պատերազմից հետո (Zaraz po wojnie, 1998)
- Քսանամյակի էքսպեդիցիա (Wyprawa w dwudziestolecie, 1999)
- Սա (To, 2000)
- Երկրորդ տարածություն (Druga przestrzeń, 2002)
- Օրփեոս և Էվրիդիկա (Orfeusz i Eurydyka, 2003)
- Ժամանակի մեջ ճանապարհորդելու մասին (O podróżach w czasie, 2004)
Անգլերեն գրականություն
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1980/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ The Righteous Among the Nations Database
- ↑ https://www.arts.gov/honors/medals/czelaw-milosz
- ↑ 10,0 10,1 Miłosz C. Kroniki (польск.) — ILP, 1987.
- ↑ 11,0 11,1 https://www.cambridge.org/core/journals/slavic-review/article/abs/poets-work-an-introduction-to-czeslaw-milosz-by-leonard-nathan-and-arthur-quinn-cambridge-harvard-university-press-1991-xi-178-pp-index-2995-hard-bound-995-paper/0AA06B2188EC978C39365C4B7D6265AB
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-11-02 Wayback Machine (լեհ.)
- Միլոշի ինստիտուտ (անգլ.)
- Չեսլավ Միլոշ. Ստրկացված բանականություն (բանաստեղծություններ, էսսե) Արխիվացված 2016-03-28 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեսլավ Միլոշ» հոդվածին։ |