Բացել գլխավոր ցանկը

Գյելլերուպ Կարլ (դան․՝ Karl Adolph Gjellerup, հունիսի 2, 1857(1857-06-02)[1][2][3][4][5][6], Ռոհոլտե, Ֆաքսե, Դանիա, Դանիա - հոկտեմբերի 11, 1919(1919-10-11)[7][8], Կլոցշե, Դրեզդեն, Սաքսոնիա, Վայմարյան Հանրապետություն), դանիացի գրող։

Կարլ Գյելլերուպ
դան․՝ Karl Adolph Gjellerup
Karl Gjellerup.jpg
Ծնվել էհունիսի 2, 1857(1857-06-02)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՌոհոլտե, Ֆաքսե, Դանիա, Դանիա
Վախճանվել էհոկտեմբերի 11, 1919(1919-10-11)[7][8] (62 տարեկանում)
Վախճանի վայրԿլոցշե, Դրեզդեն, Սաքսոնիա, Վայմարյան Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, վիպասան և դրամատուրգ
Լեզուդանիերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
ՊարգևներԳրականության Նոբելյան մրցանակ[9][10]
Karl Gjellerup Վիքիպահեստում

Գրել է դանիերեն և գերմաներեն։ «Իդեալիստ» (1878) թվականին առաջին վեպը պատմում է երիտասարդության կյանքի և հասարակության մեջ կանանց դերի մասին։ 1881 թվականին հրատարակել է «Ալոճենի» բանաստեղծությունների ժողովածուն։ «Գերմանացիների աշակերտը» (1882), «Միննա» (1889) վեպերում քննադատել է բուրժուական լիբերալիզմը, պատկերել բուրժուական գործամոլության բախումը իդեալիզմի հետ։ «Ջրաղաց» (1896) վեպը պատկերում է դանիական գյուղացիների կյանքն ու կենցաղը վերացական բարոյագիտության տեսանկյունից։ Իր հետագա ստեղծագործությունների վրա զգալի է դեկադենտության ազդեցությունը։ Գրել է դրամաներ, քննադատական աշխատություններ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր (1917

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 111