Պորտուգալերեն (português կամ, ամբողջական տեսքով՝ língua portuguesa), հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական ճյուղի իբերո-ռոմանական ենթախմբի լեզու, որ ձևավորվել է Իբերական թերակղզում։ Հանդիսանում է Պորտուգալիայի, Բրազիլիայի, Կապե Վերդեի, Գվինեա-Բիսաուի, Մոզամբիկի, Անգոլայի, Սան Տոմե և Պրինսիպիի միակ պաշտոնական լեզուն[3]։ Պետական-պաշտոնական երկրորդ լեզվի կարգավիճակ ունի Արևելյան Թիմորում, Արևադարձային Գվինեայում և Մակաոյում (Չինաստան)։ Գաղութատիրական ժամանակներում տեղի ունեցած էքսպանսիայի հետևանքով պորտուգալերենի և վերջինիս հիման վրա ստեղծված կրեոլերենի մշակութային ներկայությունն առկա է նաև հնդկաստանյան Գոայում ու Դաման և Դիուում[4], Շրի Լանկայի արևելքում՝ Բատիկալոայում, ինդոնեզիական Ֆլորես կղզում, Մալայզիայի Մալակկա նահանգում և Անտիլյան կղզեխմբի ABC կղզիներում։ Պորտուգալերեն խոսող անձինք և ազգություններին կոչում են լուզոֆոն՝ Պորտուգալիայի ներկայիս տարածքում միջնադարում գոյություն ունեցած Լուզիտանիա պետության անունով։

Infoboxforlang.png
Պորտուգալերեն
Português
Breve discurso em que se contem a conquista do Reyno de Pegu na Índia Oriental, pelos portuguezes em tempo do Viso-Rey Ayres de Saldanha; sendo capitam Salvador Ribeiro de Souza, chamado Massinga, natural de Guimaraens. Rei do Pegu.JPG
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասգալիսա-պորտուգալական լեզուներ
Երկրներ
ՇրջաններԵվրոպա, Աֆրիկա,
Հարավային Ամերիկա
Պաշտոնական կարգավիճակ
և ՊԵՀ-ի այլ երկրներ
Խոսողների քանակ221 000 000 մարդ (2019)[1] և 254 300 000 մարդ (2019)[2]
Վերահսկող կազմակերպությունՊարտուգալերենի միջազգային ինստիտուտ, Պորտուգալալեզու երկրների համագործակցություն, Բրազիլական գրականության ակադեմիա և Լիսաբոնի գիտությունների ակադեմիա
Լեզվակիրների թիվը220 մլն.
Ռեյտինգ6
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Գրերի համակարգԼատինական այբուբեն
IETFpt
ԳՕՍՏ 7.75–97пор 545
ISO 639-1pt
ISO 639-2por
ISO 639-3por

Map of the portuguese language in the world.svg
     Մայրենի լեզու

     Պաշտոնական և վարչական լեզու      Մշակութային կամ լրացուցիչ լեզու      Պորտուգալերեն խոսող փոքրամասնություններ

     Պորտուգալերեն հիմնված Կրեոլյան լեզուների վրա
Commons-logo.svg Portuguese language Վիքիպահեստում

Պորտուգալերենը, որ իբերո-ռոմանական ենթախմբի մյուս լեզուների նմանությամբ, կազմավորվել է վուլգար լատիներենի մի շարք բարբառների հիման վրա (միջնադարյան Գալիսիա թագավորության և Պորտուգալիա կոմսության տարածքում), որոշակի տարրեր է պահպանել կելտերենի հնչյունաբանությունից և բառապաշարից[5][6]։ Աշխարհում շուրջ 215-220 միլիոն մարդ պոտուգալերենը համարում է իր մայրենի լեզուն, իսկ նրանով խոսողների ընդհանուր թիվը հասնում է 250 միլիոնի. այդ ցուցանիշով պորտուգալերենն աշխարհում զբաղեցնում է վեցերորդ տեղը, եվրոպական լեզուների շարքում՝ երրորդ տեղը[7], Լատինական Ամերիկայում՝ երկրորդ տեղը (իսպաներենից հետո), ինչպես նաև համարվում է հարավային կիսագնդում ու Հարավային Ամերիկայում ամենաշատ խոսվող լեզուն և ամենատարածվածներից մեկը Աֆրիկայում[8]։ Պորտուգալերենը պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Եվրոպական Միությունում, Հարավամերիկյան առևտրական բլոկում (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկայում՝ Mercosur-ում), Ամերիկյան պետությունների կազմակերպությունում, Արևմտաաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցությունում և Աֆրիկյան Միությունում։

ՔերականությունԽմբագրել

Պորտուգալերենի քերականությունը պորտուգալերեն լեզվի ձևաբանական և շարահյուսական կանոնների ամբողջությունն է։ Պորտուգալերենի քերականությունը նմանություններ ունի իսպաներենին և մյուս ռոմանական լեզուների քերականությանը, սակայն ի տարբերություն վերջինիս հիմքում ընկած դասական լատիներենի՝ պորտուգալերեն լեզուն լի է վերլուծականներով։ Մասնավորապես, գրեթե ամբողջովին վերացվել է լատիներենի բայական խոնարհման համակարգը և ավելացվել են որոշիչ ու անորոշ հոդեր։ Պորտուգալերենն ունի 12 խոսքի մաս՝ գոյական, դերանուն, ձայնարկություն, բայ, մակբայ, կցորդություն, հոդ, կապ, թվական, ածական, նախդիր, բուն գոյական։ Գոյական անվան խոսքիմաստային կարգի մեջ մտնող բառերը ցույց են տալիս առարկայի հասկացողություն։ Գոյականը պորտուգալերենում ունի սեռ (արական և իգական) և թիվ (եզակի և հոգնակի)։ Ինչպես մյուս ռոմանական լեզուներում, այնպես էլ պորտուգալերենում, գոյականն ունի հոդ։ Հոդերը լինում են որոշիչ և անորոշ, իգական և արական։ Գոյականներն ունեն նաև հինգ հոլովներ՝ ուղղական, հայցական, տրական, անջատական և կոմիտատիվ[9]։

ԳրականությունԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Ethnologue — 25 — Dallas, Texas: SIL International, 2022.
  2. https://www.tsf.pt/opiniao/realisticamente-quantos-sao-os-falantes-de-portugues-no-mundo-11404078.html
  3. «Estados-membros da CPLP» (Portuguese)։ փետրվարի 7, 2017 
  4. Michael Swan, Bernard Smith (2001)։ «Portuguese Speakers»։ Learner English: a Teacher's Guide to Interference and Other Problems։ Cambridge University Press 
  5. «The Origin and Formation of The Portuguese Language»։ Judeo-Lusitanica։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին։ Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15 
  6. Bittencourt de Oliveira João։ «Breves considerações sobre o legado das línguas célticas»։ filologia.org.br 
  7. «CIA World Factbook»։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-05-ին։ Վերցված է 2015 թ․ հունիսի 12 
  8. «Top 11 Most Spoken Languages in Africa»։ 2017-10-18 
  9. «Grammatical Cases in Portuguese - Polly Lingual»։ pollylingu.al։ Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30 

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

Գրականություն
Հնչյունաբանություն, ուղղագրություն և քերականություն
Բառարաններ
Լեզվաբանական ուսումնասիրություններ
  • Cook, Manuela. Portuguese Pronouns and Other Forms of Address, from the Past into the Future – Structural, Semantic and Pragmatic Reflections, Ellipsis, vol. 11, APSA, www.portuguese-apsa.com/ellipsis, 2013
  • Cook Manuela (1997)։ «Uma Teoria de Interpretação das Formas de Tratamento na Língua Portuguesa»։ Hispania 80 (3): 451–464։ JSTOR 345821։ doi:10.2307/345821 
  • Cook, Manuela. On the Portuguese Forms of Address: From Vossa Mercê to Você, Portuguese Studies Review 3.2, Durham: University of New Hampshire, 1995
  • Lindley Cintra, Luís F. Nova Proposta de Classificação dos Dialectos Galego- Portugueses Archived 2013-11-09 at the Wayback Machine. (PDF) Boletim de Filologia, Lisboa, Centro de Estudos Filológicos, 1971.