Վիսենտե Ալեյքսանդրե
Վիսենտե Ալեյքսանդրե ի Մերլո (իսպ.՝ Vicente Pío Marcelino Cirilo Aleixandre y Merlo, ապրիլի 26, 1898[1][2][3][…], Սևիլյա, Իսպանիա[4][2] - դեկտեմբերի 14, 1984[1][5][2][…], Մադրիդ, Իսպանիա[6][2]), իսպանացի բանաստեղծ, «27 թվականի սերնդի» ներկայացուցիչ։ 1977 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի՝ «Բանաստեղծական բեղումնալից աշխատանքի համար,որը արտացոլում է մարդու կեցությունը տիեզերքում և ժամանակակից հասարակությունում, ինչպես նաև արտացոլում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում իսպանական պոեզիայի վերածնունդը»։
Վիսենտե Ալեյքսանդրե իսպ.՝ Vicente Aleixandre | |
---|---|
Ծննդյան անուն | իսպ.՝ Vicente Pío Marcelino Cirilo Aleixandre y Merlo |
Ծնվել է | ապրիլի 26, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Սևիլյա, Իսպանիա[4][2] |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1984[1][5][2][…] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Մադրիդ, Իսպանիա[6][2] |
Գերեզման | Ալմուդենի գերեզմանոց |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և ուսուցիչ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրթություն | Residencia de Estudiantes? |
Գրական ուղղություններ | 27 թվականի սերունդ |
Անդամակցություն | Իսպանիայի արքայական ակադեմիա |
Պարգևներ | |
Ազգականներ | Concepción Aleixandre Ballester?[9] |
Vicente Aleixandre Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1898 թվականի ապրիլի 26-ին Սևիլյայում՝ երկաթուղային ինժեների ընտանիքում[10]։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Մալագա, որտեղ անցել է գրողի մանկությունը։ 1909 թվականին ընտանիքը տեղափոխվել է Մադրիդ։ Մանուկ տարիքում ճանապարհորդության է մեկնել դեպի Անգլիա, Ֆրանսիա և Պորտուգալիա։ 1914 թվականին ընդունվել է Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի իրավաբանության ֆակուլտետ։ 1917 թվականին ծանոթացել է Դամասո Ալոնսոյի հետ։ 1920 թվականին ավարտել է համալսարանը՝ «առևտրային իրավունք» մասնագիտացմամբ։ 1925 թվականին գրողի մոտ հայտնաբերվել է ծանր տուբերկուլյոզ։ Գրողի հինգ բանաստեղծություններից կազմված շարքը 1926 թվականին տպագրվել է Խոսե Օրտեգա ի Գասետ «Ռևիստա դե Օքսիդենտե» ամսագրում։ 1927 թվականին ծանոթացել է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ։ 1928 թվականին տպագրվել է նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ 1933 թվականին արժանացել է գրականության ազգային մրցանակի։ 1944 թվականին տպագրվել է նրա «Դրախտի ստվերը» ժողովածուն։ 1977 թվականին ստացել է գրականության Նոբելյան մրցանակ։ Մահացել է 1984 թվականի դեկտեմբերի 14-ին Մադրիդում։ Թաղված է Ալմուդենա գերեզմանատանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays (ֆր.) — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 53. — ISBN 978-2-221-06888-5
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1977/aleixandre-bio.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.britannica.com/EBchecked/topic/13716/Vicente-Aleixandre
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.romanianstudies.org/content/2012/10/poetry-in-translation-cxxviii-vicente-aleixandre-1889-1984-poet-spaniol-el-cuerpo-y-el-alma-corp-si-suflet-the-body-and-the-so/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1977/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://polipapers.upv.es/index.php/citecma/article/view/13412/12473
- ↑ Vicente Aleixandre Criticism. enotes.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե Ալեյքսանդրե» հոդվածին։ |