Սիդոնի-Գաբրիել Քոլեթ (ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette. հունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…], Սեն Սովյոր ան Պյուիզե[1] - օգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…], Փարիզ[1]), ֆրանսիացի կին գրող, նամակագրուհի, հայտնի է նաև որպես դերասանուհի և լրագրողուհի։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1944)։ 1948 թ․ առաջադրվել է Գրականության նոբելյան մրցանակին։ Սկզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով։ Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը։ «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և դիմադրության շարժման մասին է։ Լայն ճանաչում է ստացել «Ջիջի» վեպով, որը հիմք դարձավ 1958 թ․ նկարահանված համանուն ֆիլմի և 1973 թ․ բեմադրության համար։

Սիդոնի-Գաբրիել Քոլեթ
ֆր.՝ Sidonie-Gabrielle-Claudine Colette[1]
ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[2]
Ծննդյան անունֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[3]
Ծնվել էհունվարի 28, 1873(1873-01-28)[4][5][5][…]
ԾննդավայրՍեն Սովյոր ան Պյուիզե[1]
Վախճանվել էօգոստոսի 3, 1954(1954-08-03)[5][5][6][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[1]
ԳերեզմանՊեր Լաշեզ[7][8] և Grave of Colette
Գրական անունWilly[1] և Colette Willy[1]
Մասնագիտությունվիպասան, Գրպանային գրող, լրագրող, լիբրետիստ, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, արձակագիր և դերասանուհի
Լեզուֆրանսերեն[1]
Քաղաքացիություն Ֆրանսիա[1]
Ուշագրավ աշխատանքներԺիժի, La Chatte?, Chéri?, The Vagabond?, The House of Claudine? և Green Wheat?
ԱնդամակցությունԳոնկուրյան ակադեմիա[3] և Բելգիայի ֆրանսերեն լեզվի և գրականության թագավորական ակադեմիա[9]
ԱշխատավայրLe Figaro
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինՄորիս Գոդեկե[1], Անրի Գոթյե-Վիլար[1] և Անրի դը Ժուվենել[1]
Համատեղ ապրողMathilde de Morny? և Bertrand de Jouvenel?
ԶավակներԿոլետ դը Ժուվենել
Изображение автографа
Սիդոնի-Գաբրիել Քոլեթ Վիքիքաղվածքում
 Colette Վիքիպահեստում

Կյանքը և կարիերան խմբագրել

Ընտանիքը և ծագումը խմբագրել

Սիդոն-Գաբրիել Կոլեթը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլեթի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները։ 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվյեն, ում հետ բավական մոտ էր։

Վաղ տարիներ (1873-1912) խմբագրել

1893 թ․ Կոլեթն ամուսնանում է հայտնի գրող, հրապարակախոս Անրի Գոթյե-Վիլարի (1859-1931) հետ, ով օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի։ Ահա այս կեղծանունի տակ էլ տպագրվեցին Կոլեթի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. MEHI – Media Art Database
  3. 3,0 3,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 224.
  4. 4,0 4,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  7. Bauer P. Deux siècles d'histoire au Père Lachaise (ֆր.)Versailles: 2006. — ISBN 978-2-914611-48-0
  8. Paix C. Mère Lachaise (ֆր.): 100 portraits pour déterrer le matrimoine funéraireParis: Cambourakis, 2022. — 128 p. — ISBN 978-2-36624-648-3
  9. http://www.arllfb.be/composition/successions.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդոնի-Գաբրիել Քոլեթ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդոնի-Գաբրիել Քոլեթ» հոդվածին։