Գրիգոլ Տիտովիչ Ռոբակիձե (վրաց.՝ გრიგოლ ტიტეს ძე რობაქიძე, հոկտեմբերի 28, 1882(1882-10-28), Սվիրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 19, 1962(1962-11-19), Ժնև, Շվեյցարիա[1]), վրացի գրող, հրապարակախոս, հանրային գործիչ, «Երկնագույն եղջյուր» գրական խմբակի անդամ։ Գրել է նաև գերմաներեն։

Գրիգոլ Ռոբակիձե
վրաց.՝ გრიგოლ ტიტეს ძე რობაქიძე
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 28, 1882(1882-10-28)
ԾննդավայրՍվիրի, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 19, 1962(1962-11-19) (80 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[1]
ԳերեզմանLeuville-sur-Orge
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Շվեյցարիա
ԿրթությունՔութայիսի դասական գիմնազիա, Տարտուի համալսարան և Լայպցիգի համալսարան
ԵրկերԼամարա
Մասնագիտությունգրող, հրապարակախոս և հասարակական գործիչ
ԱնդամությունQ12868991?
Ստորագրություն
Изображение автографа
 Grigol Robakidze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Քութաիսիի Սվիրի գյուղում։

Վեց տարեկանից սովորել է Քութաիսիի հոգևոր դպրոցում, 1895-1901 թվականներին սովորել է Քութաիսիի հոգևոր սեմինարիայում։ Հոգևոր կրթություն ստանալուց հետո 1901 թվականի օգոստոսին դարձել է ներկայիս Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող, սակայն նույն թվականի դեկտեմբերին դուրս է մնացել՝ վարձը չվճարելու պատճառով։ Մեկնել է Գերմանիա և 1902-1906 թվականներին սովորել Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։

1908 թվականին վերադարձել է Ռուսական կայսրություն և Քութաիսի քաղաքում վրացական և արտասահմանյան գրականության թեմաներով հանրային դասախոսությունները կարդացել։ Այցելել է Ռուսական կայսրության մայրաքաղաք, որտեղ ծանոթացել է ռուս բանաստեղծների և գրողների հետ, որոնց թվում էին Անդրեյ Բելին, Զինաիդա Գիպիուսը, Վալերի Բրյուսովը և այլք։ 1910 թվականին նա նորից ընդունվել է Տարտուի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ուսանել մինչև 1914 թվականը։ Վրաստան է վերադարձել 1915 թվականին։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին՝ 1917 թվականին մի քանի ամիս անց է կացրել պարսկական ճակատում[2], որտեղ ծանոթացել է բուժքույր Նինա Դոմանսկայայի հետ, որն էլ դարձել է նրա առաջին կինը, նրանք ունեցել են աղջիկ՝ Միրա։ 1917 թվականին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռոբակիձեն ծառայության է անցել պետական գործերի կառավարման ոլորտում, միաժամանակ մանկավարժությամբ է զբաղվել։ 1918 թվականին Թբիլիսիի համալսարանում դարձել է վրաց գրականության ամբիոնի վարիչ, 1919 թվականին Բաքվի համալսարանում գերմանական ռոմանտիզմի թեմայով դասախոսություններ է ունեցել, 1920—1921 թվականներին նորից վերադարձել է Թբիլիսիի համալսարան։

1921 թվականի փետրվարին Վրաստանում հաստատված Խորհրդային կարգերին կոռեկտ է վերաբերվել։ 1921-1925 թվականներիրն Լուսավորության նախարարությունում մշակույթի բաժնի ղեկավարն է եղել, ինչպես նաև զբաղեցրել է համավրացական գրողների միության նախագահի պաշտոնը։ Այդ ընթացքում մի շարք գրքեր է գրել։ 1930 թվականին հիասթափվել է ԽՍՀՄ կարգերից և 1931 թվականին մեկնել Գերմանիա, որտեղ շուտով իշխանության են անցնել ֆաշիստները։ Այդ պահից սկսած՝ նրան հեռացրել են կառավարման ոլորտի աշխատանքից, գրողների միության նախագահությունից, խորհրդային քաղաքացիությունից, նրանից սկսեցին երես թեքել ընկերները։ Չնայած դրան՝ Ռոբակիձեն շարունակել է ստեղծագործել, Գերմանիայում հրապարակել է իր նոր գործերը՝ գերմաներենով։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում Ռոբակիձեն եղել է Բեռլինում։ Անդամակցել է Վրաստանի անկախության կոմիտե և «Տետրի Գիորգիի» կազմակերպություններին[3]։ 1945 թվականի ապրիլին կարողացել է մեկնել Շվեյցարիա։ Այստեղ շարունակել է հոդվածներ և գրքեր գրել։

Մահացել է 1962 թվականի նոյեմբերի 19-ին՝ Ժնևում՝ մենակության մեջ՝ շվեյցարական հիվանդանոցներից մեկում, թաղվել է շվեյցարական գերեզմանատներից մեկում։ Հետագայում նրա աճյունը վրացական սփյուռքի կողմից տարվել է Ֆրանսիայի վրացական Լևիլյան գերեզմանատուն։

Եղել է Հովհաննես Թումանյանի մտերիմ ընկերներից[4]։

Հիշատակ խմբագրել

 
Գրիգոլ Ռոբակիձեի պողոտա
  • Վրաստանում ստեղծվել է Ռոբակիձեի անվան հիմնադրամ և կա նրա անունով համալսարան[5] հանրապետության առաջին մասնավոր բուհերից։
  • Թբիլիսիի Ժողովուրդների բարեկամության պողոտան վերանվանվել է Գրիգոլ Ռոբակիձեի անվամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #10420124X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. На третьем берегу
  3. Тетри Гиорги – Белый Георгий
  4. http://www.armin.am/images/menus/2892/Hrachik_Bayramyan.pdf ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ, Հրաչյա Բայրամյան
  5. «Университет имени Г. Робакидзе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել