Ռոբերտ Փեն Ուորեն, (անգլ.՝ Robert Penn Warren, ապրիլի 24, 1905(1905-04-24)[2][3][4][…], Guthrie, Թոդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ[5] - սեպտեմբերի 15, 1989(1989-09-15)[2][3][4][…], Stratton, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[6][7]), ամերիկացի բանաստեղծ, վիպասան, գրաքննադատ, «Նոր գրաքննադատություն» (անգլ.՝ New Criticism) գրական շարժման հիմնադիրներից մեկը։ Նա նաև «Հարավային գրողների ընկերակցություն» կազմակերպության արտոնյալ անդամ էր։ 1935 թվականին Քլինթ Բրուքսի հետ հիմնադրել է «Հարավային գրախոսություն» ազդեցիկ ամսագիրը։ 1947 թվականին Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Թագավորի ողջ թիկնազորը» (1946) վեպի համար, ապա 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Միակ գրողն է, որ Պուլիտցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի և թե՛ պոեզիայի համար[27]։

Ռոբերտ Փեն Ուորեն
անգլ.՝ Robert Penn Warren[1]
Ծնվել էապրիլի 24, 1905(1905-04-24)[2][3][4][…]
ԾննդավայրGuthrie, Թոդ շրջան, Կենտուկի, ԱՄՆ[5]
Վախճանվել էսեպտեմբերի 15, 1989(1989-09-15)[2][3][4][…] (84 տարեկան)
Վախճանի վայրStratton, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[6][7]
ԳերեզմանՎերմոնտ
Մասնագիտությունբանաստեղծ, վիպասան, գրող, գրական քննադատ, լրագրող և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՎանդտրբիլտի համալսարան (1925)[8][5], Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի (1927)[8][5], Եյլի համալսարան (1928)[5], Օքսֆորդի համալսարան (1930)[8][5], Clarksville Senior High School? և Clarksville High School?
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներUnderstanding Poetry?[9], Night Rider?[10], At Heaven's Gate?[11], All the King's Men?[12] և Who Speaks for the Negro??[13]
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Phi Beta Kappa, Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա և Fellowship of Southern Writers?
ԱշխատավայրԵյլի համալսարան[8], Լուիզիանայի պետական համալսարան[5], Այովայի համալսարան, Southwestern College?[5] և Վանդտրբիլտի համալսարան[5]
Պարգևներ
ԱմուսինEleanor Clark?[26] և Emma Brescia Gardner?
ԶավակներRosanna Warren?
Կայքrobertpennwarren.com
 Robert Penn Warren Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Ուորենը ծնվել է Քենթուքի նահանգի Գաթրի քաղաքում, որը գտնվում է Թենեսի և Քենթուքի նահանգների սահմանագլխին, Ռոբերտ Ուորենի և Աննա Փենի ընտանիքում[28]։ Ուորենի մոր ընտանիքը Վիրջինիա նահանգի Փաթրիկ օկրուգից էր. նրանց ազգանունով էր կոչվում օկրուգի Փենսթոր բնակավայրը։ Նրանք հեղափոխական (քաղաքացիական) պատերազմի մասնակից գնդապետ Աբրամ Փենի հետնորդներն էին[29]։ Ռոբերտ Փեն Ուորենը ավարտում է Թեննեսի նահանգի Քլարքսվիլի բարձրագույն դպրոցը, ապա 1925-ին՝ Վանդերբիլտի համալսարանը, իսկ 1926 թ.-ին՝ Բերկլիի Կալիֆորնիայի համալսարանը։ Հետագա ուսումը շարունակում է 1927-1928 թվականներին Եյլի համալսարանում և 1930 թվականին «Ռոդեսի կրթաթոշակով» ստանում բակալավրի աստիճան Անգլիայի Օքսֆորդի համալսարանի Նյու Քոլիջ մասնաճյուղից։ Իտալիայում Բենիտո Մուսոլինիի իշխանության տարիներին Ուորենը Գուգենհայմի կրթաթոշակ է շահում, որը նրան հնարավորություն էր տալիս ուսումը շարունակել Իտալիայում։ Հենց այդ նույն թվականին էլ նա սկսում է իր դասախոսական կարիերան Թեննեսիի Մեմֆիս քաղաքի Հարավարևմտյան քոլեջում (այժմ՝ Ռոդեսի քոլեջ)։

Կարիերա

խմբագրել

Դեռևս Վանդերբիլտի համալսարանում ուսանելու տարիներին Ուորենը շփվում էր այնտեղի մի խումբ բանաստեղծների հետ, որոնք հայտնի էին «դասալիք պոետներ» անվամբ և հետագայում, 1930-ականների սկզբին, այդ նույն բանաստեղծներից մի քանիսի հետ հիմնում է «Հարավային ֆերմերներ» խմբակը։ Տասնմեկ այլ հարավցի գրողների և բանաստեղծների հետ մեկտեղ, որոնց թվում էին Ջոն Քրոու Ռանսոմը, Ալեն Թեյթը և Դոնալդ Դևիդսոնը, նա աջակցություն է ցուցաբերում ֆերմերների «The Briar Patch» մանիֆեստին։ Այստեղ երիտասարդ Ուորենը պաշտպանում էր ռասայական խտրականություններին զոհ դարձածների շահերը՝ «Հարավային ֆերմերներ» խմբակի ավանդական պահպանողական քաղաքական նախասիրություններին համահունչ, թեև Դևիդսոնը համարում էր, որ Ուորենի դիրքորոշումը մանիֆեստի փաստաթղթում շատ առաջադեմ է և պնդում է հանել այն տեքստից[30]։ Այնուամենայնիվ Ուորենը իր տեսակետներն արտահայտում է քաղաքացիական իրավունքների շարժման (անգլ.՝ Civil Rights Movement) շրջանակներում՝ «Բաժանված հարավն իր ոգին է փնտրում» հոդվածում, որը լույս է տեսնում «Լայֆ» (անգլ.՝ Life) ամսագրի 1956 թ. հուլիսի 9-ի համարում։ Մեկ ամիս անց Ուորենը հրատարակում է հոդվածի ընդարձակ տարբերակը գրքույկի տեսքով՝ «Խտրականություն. հարավի ներքին կոնֆլիկտը»[31]։ Հետագայում նա մեծ համբավ է ձեռք բերում որպես ռասայական ինտեգրման կողմնակից։ 1965 թվականին լույս է տեսնում նրա «Ով է խոսում հանուն նեգրերի» հավաքածուն, որտեղ քաղաքացիական իրավունքների այնպիսի սևամորթ գործիչների հարցազրույցներն էին, ինչպիսիք են Մալքոլմ Իքսը և Մարտին Լյութեր Քինգը, այսպիսով նա հետագայում տարանջատում է իր քաղաքական դիրքորոշումը երիտասարդ ագրարականների՝ Թեյթի, Քլինթ Բրուկսի և հատկապես Դևիդսոնի առավել պահպանողական դիրքորոշումներից։ Ուորենի հարցազրույցները քաղաքացիական իրավունքների գործիչների հետ պահպանվում են Կենտուկիի համալսարանի բանավոր պատմության Լուի Նան կենտրոնում[32]։ Ուորենի ամենահայտնի ստեղծագործությունը «Թագավորի ողջ թիկնազորը» վեպն է, որը Պուլիտցերյան մրցանակ է շահել 1947 թվականին։ Գլխավոր հերոսը Ուիլլի Սթարկն է, որը հիշեցնում է Հյու Փիրս Լոնգին (1893-1935 թթ.), Լուիզիանայի ռադիկալ, պոպուլիստ նահանգապետին, որին Ուորենը կարողացել էր մոտիկից ուսումնասիրել Բեյթըն Ռոուջի Լուիզիանայի պետական համալսարանում դասավանդելու տարիներին՝ 1933-1942 թվականներին։ «Թագավորի ողջ թիկնազորը» վեպի մոտիվներով նկարահանված ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ շահելով «Լավագույն կինոնկարի ակադեմիական մրցանակ» 1949 թվականին։ Գլխավոր դերում նկարահանվել էր Բրոդերիկ Քրոուֆորդը։ 2006 թ.-ին գրող և ռեժիսոր Սթիվեն Զաիլյանի նկարահանած ֆիլմում խաղում էին Շոն Փենը՝ Ուիլլի Սթարկի դերում և Ջուդ Լոուն՝ Ջեկ Բարդենի դերում։ 1981 թվականին վեպի հիման վրա Կառլիսլ Ֆլոյդը իր սեփական լիբրետոյով բեմադրեց «Ուիլլի Սթարկ» օպերան։ 1944-1945 թվականներին Ուորենը աշխատում է Կոնգրեսի գրադարանում որպես պոեզիայի խորհրդատու և շահում երկու Պուլիտցերյան մրցանակ պոեզիայի բնագավառում՝ 1958 թվականին «Խոստումներ. բանաստեղծություններ 1954-1956» և 1979 թվականին «Մերթընդմերթ» ժողովածուի համար։ «Խոստումները» նաև շահել է ամենամյա «Պոեզիայի ազգային գրական մրցանակը» (անգլ.՝ National Book Award for Poetry)[33]: 1974 թվականին «Ազգային մարդասիրական նվիրաբերություն» կազմակերպությունը նրան ընտրում է Ջեֆերսոնի դասախոսության՝ մարդասիրական գործունեության համար ԱՄՆ կառավարության բարձրագույն պարգևի համար։ Ուորենի դասախոսությունը կոչվում էր «Պոեզիան և ժողովրդավարությունը» (հետագայում լույս է տեսնում «Ժողովրդավարություն և պոեզիա» անվամբ)[34][35]։ 1977 թվականին Ուորենին շնորհվում է Սենթ Լուի գրական մրցանակ Սենթ Լուի համալսարանի գրադարանային միության կողմից[36][37]։ 1980 թվականին նախագահ Ջիմմի Քարթերը Ուորենին շնորհում է «Ազատության նախագահական մեդալ»։ 1981 թվականին Ուորենը ստանում է MacArthur մրցանակ, իսկ 1986 թվականի փետրվարի 26-ին ճանաչվում ԱՄՆ առաջին դափնեկիր-խորհրդատուն պոեզիայի բնագավառում։ 1987-ին նրան շնորհվում է «Արվեստի ազգային մեդալ»[38]։ Ուորենը Քլինթ Բրուկսի հետ միասին «Պոեզիա հասկացողությունը» ազդեցիկ գրական ուսումնական ձեռնարկի համահեղինակն է։ Դրան հաջորդեցին նույնպես համատեղ գրված այլ ձեռնարկներ ևս, ինչպես օրինակ «Գեղարվեստական արձակ հասկացողությունը», որը արժանացել է հարավ-գոթական և ռոմանոկաթոլիկ գրող Ֆլաների Օ՛Քոնորի դրվատանքին և «Ժամանակակից ճարտասանությունը» որն ընդունվեց որպես, եթե կարելի է այդպես կոչել, «Նոր քննադատական հեռանկար»։

Անձնական կյանք

խմբագրել

Նրա առաջին ամուսնությունը Էմմա Բրեսիայի հետ էր։ Երկրորդ ամուսնությունը 1952 թվականին էր, Էլեանոր Քլարկի հետ, որի հետ նա ունեցավ երկու երեխա՝ Ռոզաննա Ուորենը (ծնված 1953 թ.) և Գաբրիել Փեն Ուորենը (ծնված 1955 թ.): Լուիզիանայի պետական համալսարանում դասախոսելու տարիներին նա բնակվում էր Լուիզիանայում, Փրեյրվիլի «Զույգ կաղնիներ» առանձնատանը, որն այժմ հայտնի է որպես Ռոբերտ Փեն Ուորենի տուն[39]։ Կյանքի վերջին տարիներին նա ապրել է Կոնեկտիկուտի Ֆեյրֆիլդում և Վերմոնտի Սթրեթոն քաղաքում, որտեղ էլ վախճանվել է ոսկրային քաղցկեղի բարդացումից։ Թաղված է Սթրեթոնում՝ Վերմոնտ նահանգում։ Նրա խնդրանքով Կենտուկիի Գաթրի քաղաքի Ուորեն ընտանիքի գերեզմանատանը հուշաքար է տեղադրվել։

Հիշատակ

խմբագրել

2005 թվականի ապրիլին ԱՄՆ փոստային ծառայությունը նամականիշ է թողարկում` ի հիշատակ Ուորենի ծննդյան 100-րդ տարեդարձի։ Այն ներկայացվեց Ուորենի հայրենի Գաթրի քաղաքի փոստատանը։ Նամականիշը պատկերում էր Ուորենին՝ 1948 թվականին արված մի լուսանկարից, իսկ ետևի ֆոնին քաղաքական հանրահավաքի տեսարան էր, որը խորհրդանշում էր «Թագավորի ողջ թիկնազորը» վեպը։ Նամականիշի շնորհանդեսին ներկա էին Ուորենի որդին և դուստրը՝ Գաբրիել և Ռոզաննա Ուորենները։ Վանդերբիլտի համալսարանում, արվեստի և գիտության քոլեջի հովանավորությամբ բացվել է «Ռոբերտ Փեն Ուորենի անվան կենտրոնը՝ հանուն մարդասիրության»[40]։ Այն իր գործունեությունը սկսել է 1988 թվականին, իսկ 1989 թվականին «Ազգային մարդասիրական նվիրաբերություն» կազմակերպության կողմից ստանում է 480.000 դոլար դրամաշնորհ։ Կենտրոնը խթանում է «ներկարգապահական հետազոտությունը և մարդասիրության ուսումնասիրությունը, հասարակական և բնական գիտությունները»։ Այն դպրոցը, ուր հաճախել է Ռոբերտ Փեն Ուորենը՝ Քլարկսվիլի բարձրագույն դպրոցը, Թեննեսիում, 1982 թվականին վերանորոգվել և վերածվել էր բնակարանային համալիրի։ 2010 թվականին շենքը վերանվանվեց Փեն Ուորեն[41]։

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Ջոն Բրաուն. նահատակ դարձնելը» (1929 թ.)
  • «Երեսունվեց բանաստեղծություն» (1936 թ.)
  • «Գրականագիտական մոտեցում» (1938 թ.), համահեղինակներ՝ Քլինթ Բրուկս և Ջոն Թիբո Փարսր
  • «Պոեզիա հասկացողությունը» (1939 թ.), համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
  • «Գիշերային հեծյալը» վեպ, (1939 թ.)
  • «Տասնմեկ բանաստեղծություն միևնույն թեմայով» (1942 թ.)
  • «Դրախտի դռան մոտ» վեպ, (1943 թ.)
  • «Գեղարվեստական արձակ հասկացողությունը» (1943 թ.) համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
  • «Բանաստեղծությունների հատընտիր, 1923-1943» (1944 թ.)
  • «Հերման Մելվիլ. բանաստեղծը» (1946 թ.)
  • «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպ, (1946 թ.)
  • «Սև հաղարջի ձմեռ.Ուիթման Ուիլյամսի նկարազարդած պատմությունը» (1946 թ.)
  • «Կրկեսը Ատտիկայում և այլ պատմություններ» (1947 թ.)
  • «Ստեղծագործելու հիմնաքարեր. ժամանակակից ճարտասանության գրքույկ» (1950 թ.) համահեղինակ՝ Քլինթ Բրուկս
  • «Բավարարի և ժամանակի աշխարհը» վեպ (1950 թ.)
  • «Եղբայր վիշապների համար. չափածո խոսքի և ձայների հեքիաթ» (1953 թ.)
  • «Հրեշտակների նվագախումբը» վեպ, (1955 թ.)
  • «Խտրականություն. հարավի ներքին կոնֆլիկտը» (1956 թ.)
  • «Խոստումներ. բանաստեղծություններ 1954–1956» (1957 թ.)
  • «Էսսեների հատընտիր» (1958 թ.)
  • «Հիշիր Ալամոյին» մանկական, (1958 թ.)
  • «Քարանձավը» վեպ, (1959 թ.)
  • «Օլիմպոս լեռան աստվածները» մանկական (1959 թ.)
  • «Թե ինչպես Տեխասը ձեռք բերեց իր ազատությունը» մանկական, (1959 թ.)
  • «Արքայի ամբողջ թիկնազորը» պիես, (1960 թ.)
  • «Դուք, կայսրերը և այլք. բանաստեղծություններ 1957–1960» (1960 թ.)
  • «Քաղաքացիական պատերազմի թողած հետքը» (1961 թ.)
  • «Ամայություն. քաղաքացիական պատերազմի հեքիաթը» վեպ, (1961 թ.)
  • «Ջրհեղեղ.մեր ժամանակների սիրավեպ» վեպ, (1964 թ.)
  • «Ով է խոսում հանուն նեգրերի» (1965 թ.)
  • «Բանաստեղծությունների հատընտիր. հին և նոր 1923–1966» (1966 թ.)
  • «Վերամարմնավորում. բանաստեղծություններ 1966–1968» (1968 թ.)
  • «Օդաբոն. տեսլական» պոեմ, (1969 թ.)
  • «Մեծարանք Թեոդոր Դրայզերին» (1971 թ.)
  • «Ջոն Գրինլիֆ Ուիթիերի պոեզիան. գնահատում և հավաքածու» (1971 թ.)
  • «Դիմավորիր ինձ Գրին Գլենում» վեպ, (1971 թ.)
  • «Ամերիկյան գրականություն. ստեղծողներն ու ստեղծագործությունները» (1974 թ.) համահեղինակներ՝ Քլինթ Բրուկս և Ռ. Լուիս
  • «Կամ էլ. բանաստեղծություններ 1968–1974» (1974 թ.)
  • «Պոեզիան և ժողովրդավարությունը» (1975 թ.)
  • «Բանաստեղծությունների ժողովածու 1923–1976» (1977 թ.)
  • «Հասնելու տեղ» վեպ, (1977 թ.)
  • «Մերթընդմերթ. բանաստեղծություններ 1976–1978» (1978 թ.)
  • «Եղբայր վիշապների համար. չափածո խոսքի և ձայների հեքիաթ- նոր տարբերակ» (1979 թ.)
  • «Լինելով այստեղ, պոեզիա 1977–1980» (1980 թ.)
  • «Ջեֆերսոն Դևիսը վերստանում է իր քաղաքացիությունը» (1980 թ.)
  • «Ստույգ բամբասանք, բանաստեղծություններ 1979–1980» (1981 թ.)
  • «Նեզ Փերսի պետ Ջոզեֆը» պոեմ, (1983 թ.)
  • «Նոր և ընտիր բանաստեղծություններ 1923–1985» (1985 թ.)
  • «Հոր դիմանկար» (1988 թ.)
  • «Նոր և ընտիր էսսեներ» (1989 թ.)
  • «Բանաստեղծությունների ժողովածու» (1998 թ.) Ջոն Բարտի խմբագրությամբ
  • «Արքայի ամբողջ թիկնազորը, երեք տարբերակ» (2000 թ.) Ջեյմս Գրիմշոուի և Ջեյմս Փերկինսի խմբագրությամբ
  • «Արքայի ամբողջ թիկնազորը, վերահրատարակություն» (2002 թ.) Նոել Փոլկի խմբագրությամբ
  • «Պոետների դափնեկրի ծաղկաքաղ-ժողովածու» (Նորտոն և ընկերություն, 2010 թ.)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Notable Names Database — 2002.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  6. 6,0 6,1 6,2 http://www.poetsgraves.co.uk/list_of_other_poets_4.htm
  7. 7,0 7,1 7,2 http://www.semissourian.com/story/2116957.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 http://hdl.handle.net/10079/fa/beinecke.warren
  9. Swartz A. Open Library — 2007.
  10. Swartz A. Open Library — 2007.
  11. Swartz A. Open Library — 2007.
  12. Swartz A. Open Library — 2007.
  13. Swartz A. Open Library — 2007.
  14. 14,0 14,1 https://www.gf.org/fellows/robert-penn-warren/
  15. https://www.aarome.org/it/node/3859
  16. https://www.arts.gov/honors/medals/robert-penn-warren
  17. 17,0 17,1 https://www.loc.gov/programs/poetry-and-literature/poet-laureate/poets-laureate/
  18. https://www.pulitzer.org/winners/robert-penn-warren
  19. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 20,8 http://bollingen.yale.edu/poet/robert-penn-warren
  21. https://www.pulitzer.org/winners/robert-penn-warren-1
  22. https://www.macfound.org/fellows/92/
  23. https://www.jimmycarterlibrary.gov/about_us/medal_of_freedom_awards
  24. https://www.nationalbook.org/books/promises-poems-1954-1956/
  25. https://www.rhodeshouse.ox.ac.uk/scholar-community/rhodes-scholar-database/
  26. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 211.
  27. Nelson, Randy F. The Almanac of American Letters. Los Altos, California: William Kaufmann, Inc., 1981: 27. ISBN 0-86576-008-X
  28. Ehrlich, Eugene and Gorton Carruth. The Oxford Illustrated Literary Guide to the United States. New York: Oxford University Press, 1982: 291. ISBN 0-19-503186-5
  29. «Patrick County People, Free State of Patrick». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  30. Wood, Edwin Thomas. "On Native Soil: A Visit with Robert Penn Warren," Mississippi Quarterly 38 (Winter 1984)
  31. Metress, Christopher. "Fighting battles one by one: Robert Penn Warren's Segregation"(չաշխատող հղում), The Southern Review, Winter 1996.
  32. Louie B. Nunn Center for Oral History
  33. "National Book Awards – 1958". National Book Foundation. Retrieved March 2, 2012.
    (With essay by Kiki Petrosino from the Awards 60-year anniversary blog, and other material on Warren.)
  34. Jefferson Lectures Արխիվացված 2011-10-20 Wayback Machine. National Endowment for the Humanities. Retrieved January 22, 2009. Annual subsites with list of Prior Jefferson Lecturers (1972–1999).
  35. "Democracy and Poetry: Robert Penn Warren" (publisher display). Harvard University Press. Retrieved September 7, 2013.
  36. «Website of St. Louis Literary Award». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  37. Saint Louis University Library Associates. «Recipients of the St. Louis Literary Award». Վերցված է 2016 թ․ հուլիսի 25-ին.
  38. «Lifetime Honors - National Medal of Arts». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  39. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 21-ին.
  40. Robert Penn Warren Center for the Humanities
  41. «The Penn Warren - History». ThePennWarren.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Փեն Ուորեն» հոդվածին։