Կոլումբիա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոլումբիա (այլ կիրառումներ)
Կոլումբիա, պաշտոնապես՝ Կոլումբիայի Հանրապետություն (իսպ.՝ República de Colombia), պետություն Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Սահմանակից է արևելքում Վենեսուելային, հարավ-արևելքում Բրազիլիային, հարավ-արևմուտքում Պերուին, հարավում Էկվադորին և հյուսիսում Պանամային։ Ողողվում է Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով[6]։
Պատմություն
խմբագրելԿոլումբիան իսպանացիների կողմից հայտնաբերվել է 1499 թվականին։ 16-րդ դարի 30-ական թվականներին իսպանացիները վերջնականապես նվաճել են երկիրը՝ հարակից տարածքներով, և դարձրել գաղութ՝ Նոր Գրանադա անունով (ընդգրկում էր նաև Էկվադորի, Պանամայի, Վենեսուելայի տարածքները), որը հետագայում տրոհվել է։ Կոլումբիայի անկախությունը հռչակվել է 1810 թվականի հուլիսի 20-ին, սակայն իրական անկախությունն սկսվել է 1830 թվականից՝ Մեծ Կոլումբիայի դաշնության տրոհումից հետո (նրանից անջատվել են ներկայիս Վենեսուելան և Էկվադորը)։ 1863 թվականից երկիրն անվանվել է Կոլումբիայի Միացյալ Նահանգներ, 1886 թվականից՝ Կոլումբիայի Հանրապետություն։ Երկրի հիմնական բնակիչները կոլումբիացիներն են։
Աշխարհագրություն
խմբագրելԿոլումբիան գտնվում է Հարավային Ամերիկայի հյուսիս-արևմուտքում։ Ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի և Կարիբյան ծովի ջրերով։ Երկրին են պատկանում նաև Սան Անդրես, Պրովիդենսիա (Կարիբյան ծովում) և Մալպելո (Խաղաղ օվկիանոսում) կղզիները։ Ռելիեֆը բազմազան է. հյուսիսում և արևելքում հարթավայրային է, իսկ արևմուտքում ձգվում է Կոլումբիական Անդեր լեռնաշղթան։ Հյուսիս-արևմուտքում Սիեռա Նևադա դե Սանտա Մարտա լեռնազանգվածն է, որտեղ գտնվում է Կոլումբիայի ամենաբարձր՝ Կոլոն լեռնագագաթը (5800 մ)։ Ափամերձ գոտիներում ճահճապատ դաշտավայրեր են։ Կան նավթի, գազի, ածխի, ոսկու, պլատինի, զմրուխտի (առաջին տեղն աշխարհում), երկաթի պաշարներ։
Կլիմա
խմբագրելԿլիման հասարակածային և մերձհասարակածային է։ Գետային ցանցը խիտ է։ Խոշոր գետերն են Մագդալենան, Անտրատոն, Մետան, Գուավիարեն, Կակետան և այլն։ Կան բազմաթիվ լճեր։ Տարածված են մշտադալար անտառներն ու սավաննաները։ Կենդանական աշխարհը հարուստ է։
Վարչական բաժանում
խմբագրելԿոլումբիան ունիտար հանրապետություն է, որը բաժանվում է 32 դեպարտամենտրների (իսպ.՝ departamentos) և մայրաքաղաքային շրջանի (իսպ.՝ Distrito Capital)։ Ամեն դեպարտամենտրը գլխավորում է նահանգապետը (իսպ.՝ gobernador) և Դեպարտամենտրի Ժողովը (իսպ.՝ Asamblea Departamental), որին չորս տարով ընտրում է բնակչությունը։ Նահանգապետը չի կարող զբաղեցնել իր պաշտոնը երկու անգամ ՝ առանց ընդհատումների։ Դեպարտամենտներն ունեն ինքնավարության որոշ աստիճան։
Դեպարտամենտները կազմված են մունիցիպալիտետներից (իսպ.՝ municipios)։ Մունիցիպալ կառավարությունը գլխավորում է ալկալդը (իսպ.՝ alcalde), իսկ վարչական մարմինն Մունիցիպալ Խորհուրդն է (իսպ.՝ Concejo Municipal)։ Երկուսին էլ ընտրում է բնակչությունը ՝ չորս տարով։
Մայրաքաղաքային շրջանն է երկրի մայրաքաղաք Բոգոտան։ Բոգոտան մասամբ քաղված է իրեն շրջապատող Կունդինամարկա դեպարտամենտից։
Հիմնականում կոլումբիացները կաթոլիկ են, բայց անտառային հնդկացիների շարքում հանդիպում են ավանդական ցեղային հավատքներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Título I, Artículo 10 // Կոլումբիայի Սահմանադրություն
- ↑ https://encyklopedia.pwn.pl/haslo/Kolumbia;4169072.html
- ↑ 3,0 3,1 https://rulers.org/rulc3.html#colombia
- ↑ https://data.iana.org/time-zones/tzdb-2021e/southamerica
- ↑ Human Development Report — UNDP, 2022.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլումբիա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 520)։ |