Կարլ Ավգուստ Սենդբերգ (անգլ.՝ Carl August Sandburg, հունվարի 6, 1878(1878-01-06)[1][2][3][…], Galesburg, Իլինոյս, ԱՄՆ - հուլիսի 22, 1967(1967-07-22)[4][1][2][…], Flat Rock, Surry County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ, պատմաբան, վիպասան, բանահավաք, Պուլիտցերյան մրցանակի եռակի դափնեկիր (1919, 1940, 1951 թթ.[10][11]): Ընդ որում՝ այդ մրցանակին երկու անգամ արժանացել է իր պոեզիայի, մեկ անգամ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրահայտ նախագահներից մեկի՝ Աբրահամ Լինքոլնի մասին գրած կենսագրական գրքի համար։

Կարլ Սենդբերգ
Ծնվել էհունվարի 6, 1878(1878-01-06)[1][2][3][…]
ԾննդավայրGalesburg, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 22, 1967(1967-07-22)[4][1][2][…] (89 տարեկան)
Վախճանի վայրFlat Rock, Surry County, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԳերեզմանCarl Sandburg Birthplace Historic Site
Մասնագիտությունբանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, վիպասան, գրող, սցենարիստ, լրագրող, կենսագիր, արհմիութենական գործիչ և մանկագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունLombard College?
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԿուսակցությունԱմերիկայի սոցիալիստական կուսակցություն
Պարգևներ
ԱմուսինLilian Steichen?
Изображение автографа
 Carl Sandburg Վիքիպահեստում
,,Հիշողության քարը,,, որի ներքո ամփոփված են գրողի ու նրա կնոջ աճյունամոխիրները

Սենդբերգին դեռ իր կենդանության օրոք համարել են «խոշոր դեմք՝ ժամանակակից գրականության մեջ»` հատկապես նկատի առնելով նրա բանաստեղծական ժողովածուները, ներառյալ «Չիկագոյի երգերը» («Chicago Poems », 1916), «Եգիպտացորեն հավաքողները» (Cornhuskers, 1918), «Ծուխ և պողպատ»-ը (Smoke and Steel, 1920)[12]: Գրաքննադատությունը նրան հռչակում էր «իր ժամանակների անմրցակից բանաստեղծ առաջին հերթին գուցե այն պատճառով, որ նրա ստեղծագործական փորձը նրան կապում է ամերիկյան կյանքի բազմաթիվ կողմերի հետ»[13]։ Սենդբերգի մահվան օրը՝ 1967 թվականի հուլիսի 22-ին ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Լինդոն Ջոնսոնը այս կերպ է բնութագրել նրան. «Կարլ Սենդբերգի մասին քիչ կլինի ասել միայն, որ նա Ամերիկայի ձայնն էր, քիչ կլինի ասել, որ ուժեղ ու հանճարեղ բանաստեղծ էր. նա հենց Ամերիկայի մարմնացումն էր»[14]։

Կենսագրություն

խմբագրել

Սենդբերգը ծնվել է Շվեդիայից արտագաղթածների ընտանիքում։ Երիտասարդության տարիներին բազմաթիվ աշխատանքներ է փորձել. եղել է Գեյլսբուրգում գործող «Յունիոն հոթել»-ի վարսավիրանոցային սրահի դռնապան[15], կաթնավաճառ, շինարար, հնձվոր[16]։ Տևական ընդհատումից հետո հաճախել է Գեյլսբուրգի Լոմբարդ քոլեջ[17]... Իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ կամավոր զինվորագրվել է[18], բայց մարտական գործողությունների այդպես էլ չի մասնակցել։ Հաճախել է Վեսթ Փոյնթում գտնվող ամերիկյան ռազմական ակադեմիայի պարապմունքներին, բայց ընդամենը երկու շաբաթ. մաթեմատիկայի ու քերականության քննություններից «կտրվելով»՝ դուրս է մնացել։ Գրական իր գործունեությունն սկսել է որպես Chicago Daily News-ի ժուռնալիստ։

Տեղափոխվել է Միլուոկի (Իլինոյսի նահանգ)։ 1910—1912 թվականներին եռանդուն կերպով մասնակցել է սոցիալ-ժողովրդավարական կուսակցության նահանգային կազմակերպության աշխատանքներին, դարձել առաջին անգամ այդ կուսակցությունից ընտրված քաղաքապետի՝ Էմիլ Զայդելի քարտուղարը[19]։ 1913 թվականից բնակություն է հաստատել Չիկագոյում, հռչակվել այդ քաղաքի գլխավոր բանաստեղծ։ 1916 թվականին լույս է ընծայել բանաստեղծական առաջին ժողովածուն՝ «Չիկագոյի երգերը», որին հաջորդել են «Եգիպտացորեն հավաքողները» (1918), «Ծուխ և պողպատ» (1920), «Արևակեզ Արևմուտքի քարերը» (1922) գրքերը։

Սենդբերգը հանդես է եկել որպես Ուոլթ Ուիթմենի բանաստեղծական ավանդույթները շարունակող ու զարգացնող, ժամանակակից քաղաքն ու արդյունաբերական հեղափոխությունը գովերգող հեղինակ։ Գրել է նաև կենսագրական մեծածավալ երկեր, այդ թվում՝ ԱՄՆ տեսնվեցերորդ նախագահ Աբրահամ Լինքոլնի կյանքի պատմությունը, որ հագեցած է վերլուծական բազմազան նյութերով, բազում ուշագրավ փաստերով (առաջին անգամ հրատարակվել է 1939 թվականին, այնուհետև բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ու լույս ընծայվել աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում՝ հայերեն)։

Կարլ Սենդբերգը վախճանվել է 89 տարեկան հասակում։ Նրա աճյունամոխիրը հողին է հանձնվել իր բնօրրանի՝ Գեյլսբուրգի այն տան ետնաբակում, որտեղ շուրջ ինը տասնամյակ առաջ ծնվել էր[20] His wife and two daughters would also be interred there. See the signage.</ref>: «Հիշողության քար»-ի տակ ամփոփվել է նաև նրա կնոջ աճյունամոխիրը[21]։

Հիշատակ

խմբագրել

Գեյլսբերգյան այն տունը, որտեղ ծնվել ու մանկությունն է անցկացրել ապագա գրողը, ստացել է պետականորեն պահպանվող պատմական վայրի կարգավիճակ։ Այդպիսի կարգավիճակ է շնորհվել նաև Հյուսիսային Կարոլինայի Ֆլաթ Ռոք բնակավայրի այն տանը, որտեղ 22 տարի ապրել է Կարլ Սենդբերգը։

1978 թվականի հունվարի 6-ին՝ նրա ծննդյան 100-ամյակի օրը ԱՄՆ փոստային ծառայությունը թողարկել է գրողի դիմանկարն ու ինքնագիրը կրող հատուկ նամականիշ[22]։

Իլինոյսի համալսարանի հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի գրադարանը[23] Սենդբերգի ընտանիքի անդամներից գնել ու պահպանում է գրողի արխիվը՝ շուրջ 600 խորանարդ ոտնաչափ ընդհանուր ծավալով ձեռագրեր, լուսանկարներ, փաստաթղթեր[24][25]։

2011 թվականին Կարլ Սենդբերգին բաժին է հատկացվել Չիկագոյի գրական փառքի սրահում[26]։

Կարլ Սանդբերգի անունով են կոչվել Չիկագոյի արվարձանային ավաններից մեկը, Գեյլսբուրգի քոլեջը, հանրախանութը, ամերիկյան բազմաթիվ դպրոցներ, Միչիգանի նահանգի Լիվոնիայի գրադարանը[27]։ Չիկագոյի հանրային գրադարանը սահմանել է Սանդբերգյան ամենամյա մրցանակ, որ շնորհվում է գրականության բնագավառում նշանակալի ներդրում կատարած հեղինակներին[28]։

Ամերիկյան տրանսպորտային ընկերություններից մեկը 2006 թվականից երթուղի է մտցրել Կարլ Սենդբերգի անունը կրող գնացք[29]։

  • Քանդակագործ Ավարդ Ֆեյրբենքսը կերտել է գրողի կիսանդրին։
  • Ռիչարդ Արմուրը 1953 թ. հունվարին լույս է ընծայել "Driving in a Fog; or Carl Sandburg Must Have Been a Pedestrian" բանաստեղծությունը։
  • Վիլյամ Սարոյանը Կարլ Սենդբերգի մասին պատմվածք է գրել, որը լույս է տեսել 1971 թվականին նրա հրատարակած Letters from 74 rue Taitbout or Don't Go But If You Must Say Hello To Everybodyգրքում։
  • Նկարիչ Թոմաս Հարթ Բենթոնը 1956 թվականին ստեղծել է գրողի դիմանկարը։
  • Սենդբերգի Sometime they'll give a war and nobody will come ասույթը (The People, Yes բանաստեղծությունից) դարձել է խաղաղության գերմանական շարժման կարգախոսը՝ Stell dir vor, es ist Krieg, und keiner geht hin,, որը հաճախ սխալմամբ վերագրվել է Բերտոլդ Բրեխտին[30]։
  • Պետեր Լուիս վան Դիյկը Կարլ Սենդբերգի «Չիկագոյի երգեր» ժողովածուի բանաստեղծությունների հիման վրա գրել է Windy City Songs երգաշարը, որը 2007 թվականին հնչել է Չիկագոյի մանկական երգչախմբի և Nelson Mandela Metropolitan University-ի երգչախմբի կատարմամբ։
  • Սթիվեն Սփիլբերգը հայտարարել է, որ իր E.T.: The Extra-Terrestrial կինոնկարի գլխավոր հերոսի դեմքը ստեղծագործվել է Սենդբերգի, Էռնեստ Հեմինգուեյի ու Ալբերտ Այնշտայնի դիմագծերի հիման վրա[31]։
  • Երաժիշտ Բոբ Գիբսոնի The Courtship of Carl Sandburg տեսահոլովակում Թոմ Ամանդսը կատարում է Սենդբերգի դերը[32]։

Գրականություն

խմբագրել
  • Կարլ Սենդբերգ - «Լինկոլն», Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1988 թ., 720 էջ /թարգմանիչ՝ Ռ. Բ. Կարապետյան/
  • Сэндберг Карл հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  • Niven, Penelope. Carl Sandburg: A Biography. New York: Scribner's, 1991.
  • Sandburg, Carl. The letters of Carl Sandburg. New York: Harcourt, Brace & World, 1968.
  • Sandburg, Helga. A Great and Glorious Romance: The Story of Carl Sandburg and Lilian Steichen. New York: Harcourt Brace Jovanovich, 1978.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Сэндберг Карл // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://www.pulitzer.org/prize-winners-by-category/220
  6. https://home.nps.gov/museum/exhibits/carl/story/Introduction/CARL17534_17535_18041_pins.html
  7. 7,0 7,1 https://www.pulitzer.org/prize-winners-by-category/224
  8. https://www.britannica.com/art/Frost-Medal
  9. https://www.grammy.com/awards/2nd-annual-grammy-awards
  10. "Poetry". The Pulitzer Prizes. Retrieved 2013-11-24.
  11. «12 Search Results». Pulitzer.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  12. Danilov, Victor (2013 թ․ սեպտեմբերի 26). Famous Americans: A Directory of Museums, Historic Sites, and Memorials. Scarecrow Press. էջ 198. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
  13. Heitman, Danny (March–April 2013). «A Workingman's Poet». Humanities. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  14. Callahan, North (1990 թ․ հոկտեմբերի 1). Carl Sandburg: His Life and Works. Pennsylvania State University Press. էջ 233. ISBN 978-0271004860. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  15. Prairie-Town Boy, by Carl Sandburg, 1955. "timforsythe.com" Արխիվացված 2013-02-16 archive.today
  16. Selected Poems of Carl Sandburg, edited by Rebecca West, 1954
  17. Carl Sandburg College. "History" Արխիվացված 2013-02-07 Wayback Machine
  18. *Mason, Jr., Herbert Molloy (1999). Kolb, Richard K. (ed.). VFW: Our First Century. Lenexa, Kansas: Addax Publishing Group. էջեր 13, 90. ISBN 1-88611072-7. LCCN 99-24943.
  19. "Revolt Develops Poet", The Western Comrade, vol. 2, no. 3 (July 1914), pg. 23.
  20. «Carl Sandburg's ashes placed under Remembrance Rock». The New York Times. 1967 թ․ հոկտեմբերի 2. էջ 61.
  21. «Carl Sandburg Historic Site Association». Sandburg.org. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  22. Scott catalogue
  23. «Rare Book and Manuscript Library». Library.uiuc.edu. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  24. «Carl Sandburg Papers (Ashville accession)». library.illinois.edu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  25. «Carl Sandburg Papers (Connemara accession)». library.illinois.edu. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  26. «Carl Sandburg». Chicago Literary Hall of Fame (անգլերեն). 2011. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 14-ին.
  27. «Carl Sandburg Library Homepage». Livonia.lib.mi.us. 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  28. «October 23 Dinner Honors Allende, Lewis and Sneed». Chicago Public Library. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 3-ին.
  29. Amtrak Press Release, October 8, 2006. Amtrak.com.
  30. «von Brecht?». Die Zeit. 2004 թ․ օգոստոսի 12.
  31. Taylor, Philip M. (1992). Steven Spielberg. London: B.T. Batsford Ltd. ISBN 0-7134-6693-6. p. 134.
  32. "Bob Gibson's 'The Courtship of Carl Sandburg'" lyon.edu Արխիվացված Հունվար 11, 2007 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլ Սենդբերգ» հոդվածին։