... պատմություն կա այն մասին, որ աշխարհահռչակ քաղաքական գործիչը հայկական կոնյակի մեծ սիրահար էր, և երբ զգացել է, որ իր նախընտրած «Դվին» կոնյակի որակը զգալիորեն ընկել է, այդ մասին բողոքել է ԽՍՀՄ ղեկավարին, ով պարզել է, որ «Դվին»-ի և այլ կոնյակների գլխավոր տեխնոլոգ հայ կոնյակագործը աքսորվել է Սիբիր, նրան անմիջապես ազատ են արձակել ու նշանակել նույն պաշտոնին։
... տարածքով աշխարհի ամենամեծ պետությունում կա ընդամենը 2 բնակիչ ունեցող գյուղ։
... ամենահայտնի վամպիրի մասին վեպիհեղինակը յոթ տարեկանից հաշմանդամ էր և չի կարողացել քայլել, բժիշկները հրաշքով նրան ոտքի են կանգնեցնել, որից հետո նա նույնիսկ ֆուտբոլով է զբաղվել։
... եվրոպական այս քաղաքը 115 անգամ ռազմական գործողությունների է ենթարկվել և 44 անգամ գետնին է հավասարվել։
... Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» ժամանակ։
... սլովակ ալտահար Լուկաշ Կմիտը համերգի ժամանակ ընդհատեց իր ելույթը, երբ դահլիճում հնչեց հանդիսականներից մեկի այս հեռախոսազանգը, և փոքր դադարից հետո ժպտալով նվագեց այն` գոհացնելով դահլիճում հավաքվածներին:
... ամերիկահայայս սպան ԱՄՆ-ի զինված ուժերի կազմում մասնակցել է 3 պատերազմների` զորացրվելով գնդապետի կոչումով, նա ամերիկյան բանակի ամենաշատ պարգև ստացած սպաներից մեկն է։
... այս հայ գործարարի կարողությունը ըստ Ֆորբս ամսագրի կազմում է 3,8 միլիարդ $, նա Ռուսաստանի 29-րդ ամենահարուստ մարդն է։
... 1927 թ. Բրիտանական հանրագիտարանում տպագրված «Հայաստան», «Քուրդիստան», «Փոքր Ասիա», «Մուսուլ» հոդվածները հեղինակել է Անգլիայի արտաքին գործերի նախարարության հայազգի աշխատակիցը։
... «Chanel No. 5» աշխարհահռչակ օծանելիքի գովազդը ամենաթանկարժեքն է, որի 1 րոպեի ամբողջական արժեքը 4-րոպեանոց հոլովակում գնահատվում է 11 միլիոն $, իսկ հոլովակում խաղացած դերասանուհին ստացել է ամենաբարձր վարձատրությունը գովազդի պատմության հոնորարների մեջ՝ $3,71 միլիոն:
... ամենամյա միջազգային միջոցառման շրջանակներում շնորհվող բոդիբիլդինգայինբարձրագույն տիտղոսին արժանացած մարզիկները ստանում են 250 000 $ դրամային մրցանակ:
... ըստ ավանդության Ծիծեռնակաբերդը ստացել է իր անվանումը այնտեղ բնակվող ծիծեռնակներից, որոնք դիցուհի Աստղիկից լուրեր էին տանում նրա սիրեցյալ Վահագն դիցին։
... ամբողջովին համակարգչի վրա ստեղծված առաջին գովազդը պատրաստվել է IBM ընկերության պատվերով:
... աշխարհահռչակ գիտնականը սիրում էր ջութակ նվագել, և մի առիթով ասել է, «Դուք կարծում եք, ես գիտնակա՞ն եմ։ Ես հանրահայտ ջութակահար եմ, ահա թե ով եմ ես իրականում»:
... ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալների ստեղծագործությունների թարգմանությամբ աշխարհում առաջին տեղը պատկանում է անգլիացի կին գրողին: