Մարաղայի կոտորած
Մարաղայի կոտորած, կոտորած է, որ իրականացրել են ադրբեջանական զինված ուժերը 1992 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում։ Զոհվել է մոտ հինգ տասնյակ հայ բնակիչ[1]:
Կոտորածի նախադրյալներԽմբագրել
Մարաղա գյուղը (Լենինավան) գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում Միրբաշիրի շրջանի (Թարթառի շրջան) հարևանությամբ[2]: Ըստ 1989 թվականի մարդահամարի, գյուղում ապրում էր 4 660 մարդ՝ հիմնականում հայ։ Մինչև ապրիլի 10-ի իրադարձությունները գյուղը ենթարկվել է բազմակի հրետակոծության։
ԿոտորածԽմբագրել
1992 թվականի ապրիլի 10-ին առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը։ Կեսօրի մոտ ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1 000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ[3]։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին նահանջեցին, զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում[4]։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները այրված կամ աչքերը հանված[2][4]։
ԶոհերԽմբագրել
Ըստ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսի, սպանվել է ոչ պակաս 45 գյուղի բնակիչ։ Ըստ հայկական անվանական ցանկի, զոհվել է 57 և գերեվարվել 45 խաղաղ բնակիչ[5]: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց և մեկ կույր (տվյալները հաստատված են Միջազգային «Helsinki Watch» իրավապահպան կազմակերպության և Քերոլայն Քոքսի կողմից)։ Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը և 13 հոգի գերեվարվել են[6]։ Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում 21 կին և 6 երեխա[7]։
Լուսաբանում ԶԼՄ-ներումԽմբագրել
Ինչպես հայկական, այնպես էլ անկախ լրատվական միջոցները նշում են, որ չնայած իր դաժանությանը՝ Մարաղայի կոտորածը համարյա չի լուսաբանվել և անհայտ է լայն հանրության համար[2][8]: Ըստ Քերոլայն Քոքսի Դեյլի Թելեգրաֆ անգլիական թերթը սկզբում տպելու էր Մարաղայի կոտորածի մասին, բայց հետո հրաժարվեց։
Անգլիական «Դեյլի Թելեգրաֆը» պայմանավորվեց ինձ հետ բացառիկ ռեպորտաժի մասին՝ իր էջերում օգտագործելով ֆոտոնյութերը, ուստի ես չդիմեցի այլ թերթերի: Բայց ժամանակ անցավ, բայց հրապարակում չեղավ: Ես զանգահարեցի գլխավոր խմբագրին, բայց նա ասաց, որ որոշել է չտպագրել նյութը: «Բայց Դուք մի քանի շաբաթ առաջ հրապարակել էին ռեպորտաժ Խոջալուի դեպքերի մասին, ինչո՞ւ չեք ուզում ճշմարտությունը տպագրել Մարաղայի մասին»,- հարցրեցի ես: Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է զբաղվենք ողբերգությունների առևտրով՝ պահելով հավասարակշռությունը»: Եվ կախեց լսափողը: |
Ահա ինչ է պատմում Քերոլայն Քոքսն այն մասին, թե ինչու Մարաղայում ԶԼՄ ներկայացուցիչներ չկային.
Այդ օրերին ես շատ մարդ չէի բերել Մարաղա, որովհետև անվտանգ չէր: Այդ այցի ժամանակ ինձ հետ լրագրող էր, որը, ցավոք, ինձ հետ չեկավ Մարաղա, այլ գնաց շփման գիծ:
Նույն երեկոյան մենք հանդիպում ունեցանք Արցախի այն ժամանակվա ղեկավար Արթուր Մկրտչյանի հետ: Ես փորձում էի հուսադրել նրան պատմել ԶԼՄ-ներին Մարաղայի ողբերգության մասին: Բայց նա պատասխանեց. «Ես չեմ կարող: Մեզ՝ հայերիս համար շատ դժվար է պատմել մեր ցավի մասին»[9] |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
Մարաղայի կոտորածը իրագործելու համար «Գուրթուլուշ» գումարտակի հրամանատար Շահին Թալիբ օղլի Թագիևը ստացել է «Ադրբեջանի Ազգային Հերոս» կոչում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ղարաբաղյան հակամարտության ժամանակագրությունը, 1992 թվական(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 Том де Ваал «Черный сад» Глава 11. Август 1991 — май 1992 гг. Начало войны (ռուս.)
- ↑ Марага — незаживающая рана
- ↑ 4,0 4,1 Human Rights Watch, Bloodshed in the Caucasus, p. 29 (անգլ.)
- ↑ СПИСОК ЖИТЕЛЕЙ-АРМЯН, УБИТЫХ В МАРАГЕ 10 АПРЕЛЯ ПОДРАЗДЕЛЕНИЯМИ РЕГУЛЯРНОЙ АРМИИ АЗЕРБАЙДЖАНА
- ↑ Christianity Today. Baroness Cox: Survivors of the Maraghar Massacre
- ↑ В Арцахском государственном университете состоялась презентация компакт-диска, посвященного трагедии в карабахском селе Марага
- ↑ Левон Мелик-Шахназарян, «Военные преступления Азербайджана против мирного населения Нагорно-Карабахской Республики» Глава 9, Распятие Мараги
- ↑ Interview with Caroline Cox about Maraghar massacre