Բացել գլխավոր ցանկը

Կամֆորայի ծառ

բույսերի տեսակ
Կամֆորայի ծառ
Կամֆորայի ծառ
Կամֆորայի ծառ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Դափնածաղկավորներ (Laurales)
Ընտանիք Դափնազգիներ (Lauraceae)
Ցեղ Դարչնածառ (Cinnamomum)
Տեսակ Կամֆորայի ծառ (C. camphora)
Միջազգային անվանում
Cinnamomum camphora

Կամֆորայի ծառ (լատ.՝ Cinnamómum cámphora), դափնազգիների ընտանիքի մշտադալար ծառ։

ՆկարագրությունըԽմբագրել

Բարձրությունը՝ 20—50 մ է, բնի տրամագիծը հասնում է մինչև 5մ։ Տերևները՝ հաստակեղև, բուրավետ, ծաղիկները՝ մանր, սպիտակավուն։ Պտուղները գնդաձև են, մուգ կապույտ։ Բույսի բոլոր մասերը պարունակում են եթերային (կամֆորայի) յուղ և օքսիդացման հետևանքով դրանից ստացվող կամֆորա։

Կամֆորայի ծառի բնափայտը միջատներից չի վնասվում։

ՏարածվածությունԽմբագրել

Աճում է Չինաստանի հարավում, Հարավային Ճապոնիայում, Հարավային Կորեայի Չեժուդո կղզում։ Մշակվում է նաև Ռուսաստանում՝ Սև ծովի կովկասյան ափերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 219