Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Օղակաձև զբոսայգի)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան մոտ, տեղադրվել է 1989 թվականին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Տիգրան Պետրոսյանի հուշարձան

Տիգրան Պետրոսյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ Հայաստանի պետական հուշարձան ID 1.6/151.1
Համայնք Կենտրոն
Գտնվում է Օղակաձև զբոսայգի
Բարձրություն 3 մ
Քանդակագործ(ներ) Արա Շիրազ
Ճարտարապետ(ներ) Կառլեն Անանյան
Հիմնադրում 1989
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության սկիզբ 1989
Շինարարության ավարտ 1989
Ներկա վիճակ կանգուն


Հեղինակներ խմբագրել

Տվյալներ խմբագրել

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 3 մետր է։

Պատմություն խմբագրել

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի արձանը տեղադրվել է 1989 թվականին նրա անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ[1]։

Սա Տիգրան Պետրոսյանի առաջին արձանն է Երևանում. երկրորդը 2006 թվականին տեղադրվել է Դավթաշեն թաղամասում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9