Միհրան Երկաթ
Միհրան Արմենակի Երկաթ (1921, փետրվարի 20, Կոստանդնուպոլիս - 1986, օգոստոսի 4, Երևան), հայ օպերային երգիչ, բարիտոն, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1961), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1977)։
Միհրան Երկաթ | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | Միհրան Արմենակի Երկաթ |
Ծնվել է | փետրվարի 20, 1921[1] Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1986 (65 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | Երգիչ, բարիտոն |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Միհրան Երկաթը ծնվել է Կ. Պոլսում։ 1923 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Եգիպտոս, բնակություն հաստատել Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ ստացել է երաժշտական կրթությունը։ 1940 թվականին ավարտել է Վերդիի անվան երաժշտական դպրոցի երգեցողության բաժինը։ 1941 թվականին առաջին անգամ հանդես է եկել Կահիրեի արքայական օպերայում մի քանի դերով։ 1948 թվականին ներգաղթել է Հայաստան և ընդունվել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը՝ որպես մեներգիչ։ Այդ թատրոնում կատարած դերերից են՝ Արշակ 2-րդ, Թաթուլ («Ալմաստ»), Մոսի («Անուշ»), Ռուբեն («Արծվաբերդ»), Ժերմոն («Տրավիատա»), Ռենատո («Պարահանդես-դիմակահանդես»), Դև («Դևը»), Ֆրեդերիկ («Լակմե»), Էսկամիլիո («Կարմեն»), Կոմս դի Լունա («Տրուբադուր»), Օնեգին («Եվգենի Օնեգին»)։ Ռիգոլետտոյի դերերգով հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում[2]։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1961
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 1977
- Կարմիր դրոշի շքանշան
ԳրականությունԽմբագրել
- Еркат Миран Арменакович // Театр. энциклопедия. - М., 1963. Т. 2. С. 644.
- Сырых Н. Мигран Еркат // Веч. Новосибирск. 1963. 23 декабря.
- Соничева Н. С предгорий Арарата // ТЖ, 1964. № 6. С. 9.
- Вартанян В., Матевосян В. Музыкальность, экспресия // Коммунист. Ереван. 1966. 8 февраля.
- Еркат М. Славлю отечество // Правда. 1977. 1 мая.
- Еркат Мигран Арменакович // Муз. энциклопедия. - М., 1982. Т. 6. С. 757-758.
- Ղարիբյան Գ., Միհրան Երկաթ, Երևան, 1982։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Еркат Мигран Арменакович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Սովետական գրող»։ էջ 314
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 593)։ |