Ջորջ Վեա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ջորջ Վեա (անգլ. George Weah, ամբողջական անունը՝ Ջորջ Մաննե Օպպոնգ Աւսման Վեա, անգլ. George Manneh Oppong Ousman Weah, հոկտեմբերի 1, 1966[2][3][4][…], Մոնրովիա, Լիբերիա[1]), լիբերիացի քաղաքական գործիչ և նախկին ֆուտբոլիստ, 2017- թվականներին՝ Լիբերիայի նախագահ։ Երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ։ 1995 թվականին ճանաչվել է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ, Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ («Ոսկե գնդակ») և տարվա աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստ։
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | George Manneh Oppong Ousman Weah | ||
Քաղաքացիությունը |
![]() ![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 1, 1966 (58 տարեկան) | ||
Ծննդավայր |
Մոնրովիա, ![]() | ||
Հասակ | 1,84 մ. | ||
Քաշ | 83 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
Պարգևներ
| |||
|
Կենսագրություն
խմբագրելՎեան ֆուտբոլային կարիերան սկսել է իր հայրենի երկրում՝ խաղալով տեղի երկու ամենախոշոր ակումբներում, որից հետո տեղափոխվում է Կամերուն ՝ Յաունդեի Տոններ ֆուտբոլային ակումբ։ Մեկ տարի անց, երբ դառնում է 22 տարեկան, նրան նկատում են ֆրանսիական Մոնակո ֆուտբոլային ակումբի սելեկցիոներները։
Վեան Ֆրանսիայում
խմբագրել1988 թ. օգոստոսի 17-ին նա առաջին անգամ հանդես է գալիս Մոնակո ակումբում և պարտություն կրում Օսերից։ Սակայն 1991 թ. Արսեն Վենգերի գլխավորությամբ Մոնակոն դառնում է Ֆրանսիայի գավաթակիր ՝ հաղթելով Մարսելին։ 1992 թ. Վեան իր թիմակիցների հետ հասնում է մինչև Գավաթների գավաթի եզրափակիչ, որտեղ սակայն պարտվում են գերմանական Վերդերին։ Այդ ընթացքում Վեան իրեն դրսևորում է ՝ որպես արագ, հզոր և արդյունավետ ռմբարկու։ Սակայն հիասթափելով Վերդերից կրած պարտությունից՝ Վեան որոշում է միանալ Պարի Սեն-Ժերմենին։ 1992-1993 թթ. Վեան ՊՍԺ-ի կազմում դառնում է մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Այդ ընթացքում ՊՍԺ-ն հասնում է ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվում է Յուվենտուսին։ 1993-1994 թթ. Կրկին դառնում է Ֆրանսիայի չեմպիոն և հասնում Գավաթների գավաթի կիսաեզրափակիչ։ Հաջորդ մրցաշրջանում ՊՍԺ-ն Լուիզ Ֆերնանդեսի գլխավորությամբ անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը Չեմպիոնների Լիգայում (6 հանդիպում, 6 հաղթանակ)։ Այդ ընթացքում Վեան խփում է բազմաթիվ գնդակներ Մյունխենի Բավարիայի և Մոսկվայի Սպարտակի դարպասներին։ Բարսելոնայի դեմ խաղում Վեան գրավում է դարպասը Կամպ Նոուում։ Սակայն կրկին կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն զիջում է դիրքերը, այս անգամ Միլանին։ ՊՍԺ-ի հետ Վեան անցկացնում է 137 հանդիպում՝ խփելով 55 գնդակ։
Վեան Միլանում
խմբագրել1995 թ. Ջորջը պայմանագիր է ստորագրում Միլանի հետ։ Նույն տարում արժանանում է «Ոսկե գնդակ» մրցանակին։ Նա առաջին ոչ եվրոպացի ֆուտբոլիստն է, և միաժամանակ միակ աֆրիկացին, որ արժանացել է նման պարգևի։ Ավելի քան 4 մրցաշրջանների ընթացքում Վեան Միլանի կազմում դառնում է Իտալիայի կրկնակի չեմպիոն 1996 թ և 1999 թ. ։ 2000 թ. Վեան պայմանագիր է ստորագրում Չելսիի հետ, և չնայած Անգլիայի գավաթի նվաճմանը՝ Վեան չի ցանկանում մնալ թիմում և որոշում է իրեն նվիրել միայն հայրենի երկրի ազգային հավաքականին։ Սակայն հավաքականը չի որակավորվում 2002 թ. աշխարհի առաջնությանը։ Այնուամենայնիվ, կես տարի Մանչեսթեր Սիթի ակումբում խաղալուց հետո, Վեան վերադառնում է Ֆրանսիա ՝ Մարսելի Օլիմպիկ։ Այնուհետև լքում է նաև Օլիմպիկը և միանում Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ Ջազիրա թիմին մինչև իր կարիերայի ավարտը։
Քաղաքականություն
խմբագրել2005 թ. Վեան որոշում է զբաղվել քաղաքականությամբ և իր թեկնածությունն է առաջադրում Լիբերիայի նախագահական ընտրություններում։ Մի քանի տարի քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկիրը կառավարելու Վեայի փորձերն ապարդյուն են անցնում։ Նա հավաքում է քվեների 40.4 տոկոսը՝ պարտվելով մի շարք բարձր պաշտոններ զբաղեցնող Էլլեն Ջոնսոն-Սերլիֆին։
Ակումբը | Մրցաշրջանը | Առաջնություն | Գավաթ | Լիգայի գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մոնակո | 1988–89 | 23 | 14 | 10 | 1 | - | - | - | - | 5 | 2 | 38 | 17 |
1989–90 | 17 | 5 | - | - | - | - | - | - | 7 | 3 | 24 | 8 | |
1990–91 | 29 | 10 | 6 | 5 | - | - | - | - | 5 | 3 | 40 | 18 | |
1991–92 | 34 | 18 | 4 | 1 | - | - | - | - | 9 | 4 | 47 | 23 | |
Պարի Սեն-Ժերմեն | 1992–93 | 30 | 14 | 6 | 2 | - | - | - | - | 9 | 7 | 45 | 23 |
1993–94 | 32 | 11 | 3 | 2 | - | - | - | - | 5 | 1 | 40 | 14 | |
1994–95 | 34 | 7 | 5 | 2 | 3 | 1 | - | - | 11 | 8 | 53 | 18 | |
Միլան | 1995–96 | 26 | 11 | 3 | 1 | - | - | 1 | 0 | 6 | 3 | 36 | 15 |
1996–97 | 28 | 13 | 2 | 0 | - | - | - | - | 5 | 3 | 35 | 16 | |
1997–98 | 24 | 10 | 8 | 3 | - | - | - | - | - | - | 32 | 13 | |
1998–99 | 26 | 8 | 4 | 1 | - | - | - | - | - | - | 30 | 9 | |
1999–00 | 10 | 4 | 2 | 0 | - | - | 1 | 0 | 1 | 1 | 14 | 5 | |
Չելսիի | 1999-00 | 11 | 3 | 4 | 2 | - | - | - | - | - | - | 15 | 5 |
Մանչեսթեր Սիթի | 2000–01 | 7 | 1 | - | - | 2 | 3 | - | - | - | - | 9 | 4 |
Օլիմպիկ | 2000–01 | 19 | 5 | 1 | 0 | - | - | - | - | - | - | 20 | 5 |
Ընդհանուր | 350 | 134 | 58 | 20 | 5 | 4 | 2 | 0 | 63 | 35 | 478 | 193 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://www.britannica.com/biography/George-Weah
- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Weah(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջորջ Վեա» հոդվածին։ |