Պալյան ընտանիքի անդամների գերեզմանները Սկյութարի (Ստամբուլ) հայկական գերեզմանոցում
Պալյան ճարտարապետի նախագիճով կարուցվաց Սուրբ Մայր Աստվածածին տաճարի ներքին տեսքը (Ստամբուլ)

Պալեան ընտանիք, հայազգի ընտանիք Օսմանյան կայսրությունում, որի շառավիղները 18-19 դդ. եղել են օսմանյան արքունի ճարտարապետներ։ Պալեանների հռչակն ու ազդեցությունը իր բարձրակետին է հասել 19 դարում՝ ընտանիքի ներկայացուցիչներ Գրիգոր Ամիրայի և նրան հաջորդած Կարապետ Ամիրա, Նիկողոս Բեյ, Հակոբ Բեյ և Սարգիս Բեյ Պալեանների օրոք։

Պալեանները առավել հանրածանոթ են օսմանյան սուլթանների համար կառուցած իրենց շքեղ պալատներով։ Այսպես, Աբդուլ Մեջիդի օրոք կառուցվել է Դոլմաբահչե պալատը, Աբդուլ Ազիզի օրոք՝ Բեյլերբեյի և Չըրըղանի պալատները։ Պալեանները կառուցել են նաև մեծ թվով սուլթանական մզկիթներ։ Այժմ Պալյանների հաջորդները ապրում են Երևանում։[փա՞ստ]

Շենքերն ու կառույցներըԽմբագրել

Պալեան ընտանիքի ներկայացուցիչների կողմից կառուցված շենքերն ու կառույցները՝[1]

Արքունի պալատներ

 
Չըրաղան պալատը

Կրոնական շինություններ

  • Սկյութարի Սբ Խաչ եկեղեցեցի
  • Կայսերիի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  • Բեշիքթաշի Սբ Նշան եկեղեցի (1834)
  • Օրթաքյոյի Սբ Աստվածածին եկեղեցի (1824)
  • Կուրուչեշմեի Սբ Նշան եկեղեցի
  • Բանդրմայի եկեղեցի
  • Բեյօղլուի Սբ Երրորդության եկեղեցի (1838)
  • Գումգափուի Սբ Աստվածածին եկեղեցի (Պատրիարքարան)
  • Սուլթան Մահմուդ II դամբարան (1840)
  • Սուլթան Աբդուլ Մեջիթ I դամբարան
  • Սուլթան Աբդու Ազիզի դամբարան
  • Թոփհանեի Նուսրեթիե մզկիթ (Nusretiye, 1823–1826)
  • Օրթաքյոյի մզկիթ (1852–1854)
  • Դոլմաբահչեի մզկիթ (Bezm-i Alem Valide Sultan; 1852–1854)
  • Աքսարայի Վալիդե մզկիթ (Valide, 1871)

Հանրային շենքեր

  • Սուրբ Փրկիչ հայկական ազգային հիվանդանոց (1827–1834)
  • Բեշիքթաշի Մաքրույան հայկական տարրական դպրոց (1866)
  • Ստամբուլի դրամահատարան
  • Սելիմիե զորանոցներ (1800)
  • Դավոութփաշա զորանոցներ (1826–1827)
  • Բեյօղլուի զորանոցներ
  • Մաչկայի զինապահեստ
  • Պատերազմի նախարարության շենք
  • Պատերազմի ակադեմիայի շենք
  • Բժշկության արքունի դպրոցի շենք
  • Գեղեցիկ արվեստների ակադեմիա
  • Բեյազիթ աշտարակ (1828)
  • Դոլմաբախչեի ժամացույցի աշտարակը (1895)
  • Նուսրեթիեի ժամացույցի աշտարակը (1848)
  • Topuzlu Dam
  • Valide Dam
  • Սանդղավանդ կացարաններTerraced Houses (հասցե՝ Beşiktaş-Akaretler 138, 1874)

Արտադրական նշանակության շենքեր

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. [1] Turkish Cultural Foundation