Առնոլդ Ալոիս Շվարցենեգեր (գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger, հուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…], Thal, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]), ծագումով ավստրիացի ամերիկյան դերասան, բոդիբիլդինգի մարզիկ, քաղաքական գործիչ, ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամ, Կալիֆորնիայի 38-րդ նահանգապետը 2003-2011 թվականներին։

Առնոլդ Շվարցենեգեր
գերմ.՝ Arnold Alois Schwarzenegger
Ծնվել էհուլիսի 30, 1947(1947-07-30)[1][2][3][…] (77 տարեկան)
ԾննդավայրThal, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[4]
ԿրթությունՍանտա Մոնիկա քոլեջ, University of Wisconsin-Superior? (1979), Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Քաղաքացիություն Ավստրիա և  ԱՄՆ
Կրոնկաթոլիկություն[5]
Մասնագիտությունդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, կինոդերասան, ձեռնարկատեր, bodybuilder, ինքնակենսագիր, գործարար և powerlifter
Ծնողներհայր՝ Գուստավ Շվարցենեգեր[6], մայր՝ Աուրելիա Շվարցենեգեր[6]
Ամուսին(ներ)Maria Shriver?[6]
Համատեղ ապրող(ներ)Mildred Patricia Baena?[7] և Heather Milligan?[8]
Երեխա(ներ)Katherine Schwarzenegger?[9][6], Պատրիկ Շվարցենեգեր[9][6], Joseph Baena?, Christina Schwarzenegger?[9][6] և Christopher Schwarzenegger?[6]
Պարգևներ և մրցանակներ
«Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեծ ոսկե մեդալ[10] Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Շտիրիի մեծ ոսկե մրցանակ

Ոսկե գլոբուս մրցանակ տարվա նոր աստղ դերասանի համար

[11]

MTV Movie Award լավագույն դերակատարի համար

WWE փառքի սրահ

Մանկական ձայների մրցանակ

Մանկական ձայների մրցանակ

Մանկական ձայների մրցանակ

Ոսկե տեսախցիկ

Ոսկե Խնձոր մրցանկաբաշխություն

Բեմբի

American Cinematheque Award?

DIVA – Deutscher Entertainment Preis?

Taurus World Stunt Awards?

Ոսկե տեսախցիկ

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

«Ինքփոթ» մրցանակաբաշխություն

[12]

Բավարական հեռուստատեսության մրցանակ

Գրեյթ իմիգրանտս

[13]
և

Պատվավոր դոկտոր

[14]
ԱնդամությունInternational Federation of BodyBuilding & Fitness?
schwarzenegger.com

Ծնվել է Ավստրիայում, Տալի քաղաքի մոտ Գրաց բնակավայրում, 1947 թվականի հուլիսի 30-ին։ 2003 թվականին ընտրվել է Կալիֆորնիայի նահանգապետ, վերընտրվել 2006 թվականին։

Բոդիբիլդինգ սպորտաձևում բազմաթիվ մրցանակների հաղթող, այդ թվում յոթ անգամ արժանացել է «Միստր Օլիմպիա» կոչմանը։

Իր նահանագապետ եղած ժամանակում Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը։

2015 թվականին առաջադրվել է WWE փառքի սրահ։

Կենսագրություն

խմբագրել

Առնոլդ Ալոիս Շվարցենեգերը ծնվել է 1947 թ․ հուլիսի 30-ին Թալում, Շտյորիայում։ Նրա հայրը՝ Գուստավ Շվարցնեգերը եղել է ոստիկանապետ և ծառայել է երկրորդ համաշխարհային պատերազմում։ 1938 թ․-ին նացիստական կուսակցության կամավոր անդամակցելուց հետո, վիրավորվել է Ստալինգրադի ճակատամարտում։ Նա 1945 թ․-ի Հոկտեմբերի 20-ին ամուսնանում է Շվարցենեգերի մոր հետ, նա 38 տարեկան էր իսկ մայրը 23։ Առնոլդի խոսքերով ծնողները շատ խիստ էին։ Նա մեծացել է կաթոլիկ ընտանիքում և ամեն կիրակի ընտանիքի հետ մասնակցում էր պատարագներին։ Գուստավը ավելի շատ անխընտրում էր զբաղվել իր մեծ որդու՝ Մայնհարդի հետ, քանի որ Առնոլդը իր կենսաբանական երեխան չէր։ Շվարցենեգերը ասում էր՝ «իմ հայրը ժամանակ չուներ իմ խնդիրները լսելու և հասկանալու համար»։ Նա լավ հարաբերությունների մեջ էր իր մոր հետ մինչև նրա մահը։ Նրանց ընտանիքում գումարը մեծ խնդիր էր և իր կյանքի ամենավառ հիշողություններից մեկը այն էր երբ նրա ծնողները սառնարան էին գնել։ Որպես տղա նա զբաղվել է շատ սպորտաձևերով, սակայն 14 տարեկանում նա ընտրեց բոդիբիլդերի կարիերան։ 17 տարեկանում նա սկիզբ դրեց իր մրցակցային կարիերան, ասում էր «իմ կյանքը ձևավորվեց երբ ես 14 տարեկան էի, հայրս ցանկանում էր իր նման ոստիկան դառնայի, իսկ մայր ուզում էր որ սովորեյի առևտրի դպրոցում»։ Նա մարզում էր Գրազի մարզադահլիճներում, այնտեղ նաև մեծ էկրանների վրա դիտում էր բոդիբիլդերների՝ Ռեգ Պարկի, Սթիվ Ռիվզի, և Ջոննի Վայսմյուլլերի ելույթները։ 2000 թ.֊ին երբ մահացավ Ռիվեսը նա մեծ հաճույքով էր հիշում նրան և հաճախ ասում էր՝ 《 ես նրա հետ եմ մեծացել, նրա նվաճումները թույլ են տալիս ինձ զգալ, թե ամեն ինչ հնարավոր է, երբ իմ  շրջապատի մարդիկ միշտ չէին պատկերացնում իմ երազանքները》։ 1961 թ.֊ին Շվարցնեգերը հանդիպում է Պարոն Ավստրայի՝ Կուրտ Մարնուլի հետ, նա հրավիրում է նրան մարզվել Գրազի մարզադահլիճներից մեկում։ Նա այնքան նվիրված էր պարապունքներին որ նույնիսկ հանգստյան օրերին էր մարզվում։ Երբ Առնոլդին հրավիրեցին ֆիլմում նկարահանվելու նա ասաց. 《 Ես շատ երիտասարդ էի երբ հորս հետ առաջին անգամ գնացինք Ավստրիայի կինոթատրոն ֆիլմ դիտելու, իմ հիշելով դա Ջոն Ուեյն ֆիլմն էր》։ Շվարցենեգերի եղբայր՝ Մայնհարդը մահացել է 1971 թ.֊ի Մայիսի 20֊ին ավտովթարի հետևանքով, նա հարբած էր և անմիջապես մահացավ։ Առնոլդը չի մասնակցել նրա հողարկավորությանը։ Մեյնհաիդը նշանված էր Էրիկա Քնապպիի հետ, և նրանք ունեն Պատրիկ անունով որդի։ Շվարցենեգերը վճարել է Պատրիկի կրթության համար և օգնել նրան տեղափոխվել ԱՄՆ։ Գուստավը մահացավ 1973թ.֊ի Դեկտեմբերի 13֊ին ինսուլտից։ Շվարցենեգերը իր հոր թաղմանը նույնպես չի մասնակցել, քանի որ պատրաստվում էր մրցումներին։ 1984 թ.֊ին Շվարցենեգերը նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ ծառայել է Ավստրիայի բանակում։ Նա բանակային ծառայության ընթացքում հաղթեց Ջունիոր Եվրոպա մրցույթը։ Չարլզ 《Վագ 》Բենետտը 1966 թ.֊ի մրցույթի ժյուրիներից էր, ով առաջարկում է Առնոլդին աշխատել Գրազում մարզիչ։ Նա շատ քիչ գումար ուներ և Բենետտը նրան հրավիրեց ապրելու իր բազմանդամ տանը։ Նրա տանը Առնոլդը հնարավորություն ունեցավ ծանոթանալու Ռագ Պարկի հետ, ով էլ դարձավ նրա ընկերն ու ուսուցիչը։ Դասընթացը վճարովի էր և 1967 թ.֊ին Շվարցենեգերը 20 տարեկանում դարձավ  աշխարհի ամենաերիտասարդ Պարոն Համաշխարհային Տիեզերքը, և երեք տարի աննդմեջ հաղթեց։ 1977 թ.֊ին նա հանդես է գալիս «Հետո մարի» գեյ ամսագրի համար։ 1983 թ.֊ին ստացել է ԱՄՆ ի քաղաքացիություն։ Զբաղեցրել է նաև Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնը։

Դերակատարումներ

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1969 Հերկուլեսը Նյու Յորքում Hercules in New York Հերկուլես (տիտրերում՝ Առնոլդ Ստրոնգ 'Միսթր Տիեզերք') Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Ընտանեկան
Արթուր Ալան Սեյդելման Առնոլդ Ստենգ,
Դեբորա Լումիս,
Ջեյմս Կարեն,
Էրնեսթ Գրեյվզ
1972 – 1977 Սան Ֆրանցիսկոյի փողոցները The Streets of San Francisco Ջոզեֆ Շմիդթ Սերիալ,
Մարտական,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Վիրջիլ Վ. Ֆոգել
Ուոլտեր Գրոման
Ուիլյամ Հեյլ
Կարլ Մոլդեն,
Մայքլ Դուգլաս,
Ռուբեն Կոլինզ,
Ռիչարդ Հետչ,
Լի Հարիս
1974 Երջանիկ տարելիցը և բաժանումը Happy Anniversary and Goodbye Ռիկո Կատակերգություն Ջեք Դոնոհյու Լյուսիլ Բոլ,
Արտ Կարնի,
Նանեթ Ֆաբրեյ,
Փիթեր Մարշալ,
Դոն Պորտեր
1976 Մնա սոված Stay Hungry Ջո Սանտո Դրամա,
Կատակերգություն
Բոբ Ռեյֆելսոն Ջեֆ Բրիջես,
Սալի Ֆիլդ,
Ռ.Գ. Արմսթրոնգ,
Ռոբերտ Ինգլունդ
1977 Անգործները Սան Պեդրոյից The San Pedro Beach Bums մկաններով մարդ Սերիալ Էրլ Բելամի
Ջին Նելսոն
Քրիստոֆեր Մերնի,
Ստյուարտ Պենկին,
Ջոն Մարկ Ռոբինսոն,
Դերիլ ՄակԿալո,
Քրիս Դերոսա
1979 Կակտուս Ջեքը The Villain գեղեցիկ օտարական Կատակերգություն,
Վեստեռն
Խել Նիդեմ Քըրք Դուգլաս,
Էն-Մարգրետ,
Պոլ Լինդե,
Ֆոսթեր Բրուքս
1979 Աղբային որս Scavenger Hunt Լարս Կատակերգություն Մայքլ Շուլց Ռիչարդ Բենջամին,
Ջեյմս Կոկո,
Սկետմեն Կրոզերս,
Ռուտ Գորդոն,
Կլորիս Լիչմեն
1980 Ջեյն Մենֆիլդի պատմությունը The Jayne Mansfield Story Միկի Հարգիտայ Դրամա,
Կենսագրական
Դիկ Լոուրի Լոնի Անդերսոն,
Ռեյ Բակտենիկա,
Քեթլին Լլոյդ,
Գ.Դ. Սպրեդլին
1982 Բարբարոս Կոնանը Conan the Barbarian Կոնան Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ջոն Միլիուս Ջեյմս Էրլ Ջոնս,
Մաքս ֆոն Սյուդով,
Սենդալ Բերգման,
Բեն Դևիդսոն
1984 Ավերիչ Կոնանը Conan the Destroyer Կոնան Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ռիչարդ Ֆլայշեր Գրեյս Ջոնս,
Ուիլտ Չեմբերլեն,
Մակո,
Տրեյսի Ուոլտեր
1984 Տերմինատոր The Terminator Տերմինատոր Ֆանտաստիկ,
Մարտական
Ջեյմս Քեմերոն Մայքլ Բին,
Լինդա Հեմիլտոն,
Պոլ Ուինֆիլդ,
Լենս Հենրիքսեն
1985 Շիկահեր Սոնյան Red Sonja Կալիդոր Ֆենտեզի,
Մարտական,
Արկածային
Ռիչարդ Ֆլայշեր Բրիջիտ Նիլսեն,
Սենդալ Բերգման,
Պոլ Լ. Սմիթ,
Էրնի Ռեյես կրտ.
1985 Կոմանդո Commando Ջոն Մատրիքս Մարտական,
Թրիլեր
Մարկ Լ. Լեսթեր Ռեյ Դոն Չոնգ,
Դեն Հեդայա,
Վերնոն Ուելս,
Ջեյմս Օլսոն
1986 Առանց կոմպրոմիսների Raw Deal Մարկ Կամինսկի / Ջոզեֆ Պ. Բրեներ Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Ջոն Իրվին Քեթրին Հարոլդ,
Դերեն ՄակԳևին,
Սեմ Ուոնամեյկեր,
Պոլ Շենար
1987 Գիշատիչ Predator Դաչ Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Ջոն ՄակՏիրնան Կարլ Ուեզերս,
Էլպիդիա Կարիլո,
Բիլ Դյուկ,
Ջեսի Վենտուրա
1987 Վազող մարդը The Running Man Բեն Ռիչարդս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Պոլ Մայքլ Գլեյզեր Մարիա Կոնչիտա Ալոնսո,
Յաֆետ Կոթո,
Ջիմ Բրաուն,
Ջեսի Վենտուրա
1988 Կարմիր տապ Red Heat կապիտան Իվան Դանկո Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Ուոլտեր Հիլ Ջեյմս Բելուշի,
Փիթեր Բոյլ,
Էդ Օ’Ռոս,
Լորենս Ֆիշբյորն
1988 Երկվորյակները Twins Յուլիուս Բենեդիկտ Կատակերգություն,
Քրեական
Այվեն Ռայթման Դենի Դե Վիտո,
Քելլի Պրեսթոն,
Խլոյա Ուեբ,
Բոնի Բարտլեթ
1990 Հիշիր ամենը Total Recall Դուգլաս Քուայդ / Հաուսեր Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ,
Արկածային
Պոլ Վերհովեն Ռեյչել Տիկոտին,
Շերոն Սթոուն,
Ռոնի Կոքս,
Մայքլ Այրոնսայդ
1990 Մանկապարտեզի ոստիկանը Kindergarten Cop դետեկտիվ Ջոն Կիմբլ Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Քրեական
Այվեն Ռայթման Պենելոպա Էն Միլեր,
Պամելա Ռիդ,
Լինդա Հանթ,
Ռիչարդ Տայսոն
1991 Տերմինատոր 2՝ Դատաստանի օրը Terminator 2։ Judgment Day Տերմինատոր Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջեյմս Քեմերոն Լինդա Հեմիլտոն,
Էդվարդ Ֆերլոնգ,
Ռոբերտ Պատրիկ,
Էրլ Բոեն
1992 Լինկոլն Lincoln Ջոն Գ. Նիկոլայ (հնչյունավորում) Կենսագրական,
Պատմական
Փիթեր Ու. Կունհարդթ Ջեյսոն Ռոբարդս,
Ջեյմս Էրլ Ջոնս,
Գլեն Կլոուզ,
Ռիչարդ Ուիդմարկ
1993 Վերջին կինոհերոսը Last Action Hero Ջեք Սլեթեր Ֆենտեզի,
Մարտական,
Կատակերգություն,
Արկածային
Ջոն ՄակՏիրնան Օսթին Օ’Բրայեն,
Չարլզ Դենս,
Ֆարիդ Մյուրեյ Աբրահամ,
Բրիջիտ Ուիլսոն
1994 Ճշմարտանման սուտ True Lies Հարի Թասկեր Մարտական,
Թրիլեր
Ջեյմս Քեմերոն Ջեյմի Լի Կերտիս,
Թոմ Առնոլդ,
Բիլ Պեքսթոն,
Տիա Կարերե
1994 Ջունիոր Junior դոկտոր Ալեքս Հես Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Կատակերգություն
Այվեն Ռայթման Դենի Դե Վիտո,
Էմա Թոմպսոն,
Ֆրենկ Լանջելա,
Պամելա Ռիդ
1996 Տերմինատոր 2. 3D T2 3-D։ Battle Across Time Տերմինատոր Կարճամետրաժ,
Ֆանտաստիկ,
Մարտական
Ջոն Բրունո
Ջեյմս Քեմերոն
Ստեն Ուինսթոն
Լինդա Հեմիլտոն,
Ռոբերտ Պատրիկ,
Էդվարդ Ֆերլոնգ,
Մայքլ Բին
1996 Ջնջողը Eraser ԱՄՆ մարշալ Ջոն 'Ջնջող' Կրյուգեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Չակ Ռասել Ջեյմս Կաան,
Վանեսա Ուիլյամս,
Ջեյմս Կոբերն,
Ռոբերտ Պասթորելի
1996 Սուրբ Ծննդյան նվեր Jingle All the Way Հովարդ Լանգսթոն Մարտական,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Բրայան Լևանտ Սինբադ,
Ֆիլ Հարթմեն,
Ռիտա Ուիլսոն,
Ռոբերտ Կոնրադ
1997 Բեթմենն ու Ռոբինը Batman & Robin միսթր Ֆրիզ / դոկտոր Վիկտոր Ֆրիես Ֆանտաստիկ,
Ֆենտեզի,
Մարտական,
Քրեական
Ջոել Շումահեր Ջորջ Կլունի,
Քրիս Օ’Դոնել,
Ումա Թուրման,
Ալիսիա Սիլվերսթոուն
1999 Աշխարհի վերջը End of Days Ջերիցո Քեն Սարսափ,
Մարտական,
Թրիլեր
Փիթեր Հայամս Գեբրիել Բիրն,
Ռոբին Տանի,
Քևին Պոլակ,
Սի Սի Էյչ Պաունդեր
2000 Վեցերորդ օրը The 6th Day Ադամ Գիբսոն Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ռոջեր Սպոթիսվուդ Մայքլ Ռապապորտ,
Թոնի Գոլդուին,
Մայքլ Ռուկեր,
Սարա Ուայնտեր
2001 Վնասի փոխհատուցում Collateral Damage Գորդի Բրեվեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Էնդրյու Դևիս Ֆրանչեսկա Ների,
Էլիաս Կոտեաս,
Կլիֆ Կերտիս,
Ջոն Լեգուիզամո
2002 – 2003 Ազատության երեխաները Liberty's Kids։ Est. բարոն վոն Ստեուբերն Դրամա,
Մուլտֆիլմ,
Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային,
Ընտանեկան,
Պատմական
Ջուդիտ Ռեյլի
Մարշա Գուդման
Վուպի Գոլդբերգ,
Ուոլտեր Կրոնկիտ,
Քեթլին Բար,
Ռիո Ջոնս,
Քրիս Լունդկվիսթ
2003 Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը Terminator 3։ Rise of the Machines Տերմինատոր Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Ջոնաթան Մոսթոու Նիկ Ստալ,
Կլեր Դենս,
Քրիստանա Լոկեն,
Դևիդ Էնդրյուս
2004 Աշխարհի շուրջն 80 օրում Around the World in 80 Days արքայազն Հապի Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան,
Վեստեռն
Ֆրենկ Կորաչի Ջեքի Չան,
Սթիվ Կուգան,
Ռոբերտ Ֆայֆ,
Ջիմ Բրոուդբենտ,
Յեն ՄակՆիս
2005 Ես սիրում եմ 90-ականները. Դեուքսի մասը I Love the '90s։ Part Deux Սերիալ,
Փաստագրական,
Կատակերգություն
Էմա Բանտոն,
Գեբրիել Կարտերիս,
Ռաս Լեաթերման,
Ջեյսոն Մյուզ,
Էջեյ Պոպոֆ
2011 Պետ Բրաունի ժառանգությունը California State of Mind։ The Legacy of Pat Brown Փաստագրական Սաշա Ռայս Թոմ Բրոկաու,
Ջերի Բրաուն,
Ուիլի Բրաուն,
Ուորեն Քրիստոֆեր,
Գրեյ Դևիս
2012 Անզուսպները 2 The Expendables 2 Տրենչ Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Սայմոն Ուեսթ Սիլվեսթր Ստալոնե,
Ջեյսոն Սթեթհեմ,
Դոլֆ Լունդգրեն,
Ժան-Կլոդ Վան Դամ,
Տերի Կրյուս
2012 Նահանգապետը The Governator (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
2012 Բոարդվոկ Հեմպայերի պատմությունը Boardwalk Hempire։ The Rise and Fall of the Medical Kush Beach Club (հնչյունավորում) Փաստագրական,
Քրեական,
Կենսագրական,
Պատմական
Էլայջա Վուդ,
Սթիվեն Բոլդուին,
Թոմի Չոնգ,
Ֆլի
2013 Հերոսի վերադարձը The Last Stand շերիֆ Ռեյ Օուենս Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Կիմ Չժի Ուն Ջեյմի Ալեքսանդր,
Ռոդրիգո Սանտորո,
Ֆորեսթ Ուիտակեր,
Գենեզիս Ռոդրիգես
2013 Գերեզմանը The Tomb Ռոտմայեր Մարտական,
Թրիլեր
Միկաել Հոֆսթրյոմ Սիլվեսթր Ստալոնե,
Ջեյմս Կևիզել,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Սեմ Նիլ
2013 Տասը Ten Ջոն 'Բրիչեր' Ուարտոն Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Դևիդ Էյր Մալին Ակերման,
Սեմ Ուորթինգտոն,
Ջո Մանգանելո,
Օլիվիա Ուիլյամս
2013 Մարիո Լոպես. Փաստագրական ֆիլմ բոքսի մասին Champs Փաստագրական Բերտ Մարկուս Մարկ Ուոլբերգ,
Դենզել Վաշինգտոն,
Եվա Լոնգորիա,
Մարիո Լոպեզ
Եռյակները Triplets Յուլիուս Բենեդիկտ Կատակերգություն Այվեն Ռայթման Էդի Մերֆի,
Դենի Դե Վիտո
Սև ավազ Unknown Soldier օտարական Ֆենտեզի,
Մարտական
2015
Վարակվածը
Տերմինատոր։ Ջենիսիս

Պրոդյուսեր

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1993 Վերջին կինոհերոսը Last Action Hero
2000 Վեցերորդ օրը The 6th Day

Ռեժիսոր

խմբագրել
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1992 Սուրբ Ծնունդը Կոնեկտիկուտում Christmas in Connecticut

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առնոլդ Շվարցենեգեր» հոդվածին։