Գալիս եմ, Գալիս եմ
Գալիս եմ, Գալիս եմ, լեռ Գողթն գավառում՝ Մեսրոպավան գյուղից մոտ 2-3 կմ հարավ-արևմուտք, Մեսրոպավան գետի աջ կողմում։ Քարաժայռերով ու բուսականությունից զուրկ լեռ է, ծովի մակարդակից ունի 2187 մ բարձրություն։
Ավանդության համաձայն այս լեռան ստորոտում գյուղ է եղել, որի բնակիչները բարոյապես վատ համբավ են ունեցել։ Լեռը գյուղի բնակիչներին կարգի հրավիրելու համար 3 անգամ ձայնելով զգուշացրել է՝ «գալիս եմ, գալիս եմ…»։ Բայց նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձրել և շարունակել են իրենց վարքագիծը։ Այդ ժամանակ քարաժայռը փլվելով գյուղը ավերել է։
Գրականություն
խմբագրել- Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։