Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ընթերցողը (այլ կիրառումներ)

Ընթերցողը (անգլ.՝ The Reader), 2008 թ. նկարահանված դրամա, որը հիմնված է գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի համանուն նովելի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Սթիվեն Դոլդրին է։ Գլխավոր դերում անգլիացի դերասանուհի Քեյթ Ուինսլեթն է, ով այդ դերի համար արժանացել է «Օսկարի»։

Ընթերցողը
անգլ.՝ The Reader
Երկիր Գերմանիա
 ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2][3][4][…], դրամա[5][4][2][…], պատմություն հասունացման մասին, ֆիլմ բանտի մասին և վեպի էկրանավորում
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
ՀիմքԸնթերցողը[6]
Թվական2008, ապրիլի 23, 2009[7] և փետրվարի 26, 2009[8]
Լեզուանգլերեն և հունարեն
ՌեժիսորՍթիվեն Դոլդրի[2][3][9][…]
ՊրոդյուսերԷնթոնի Մինգելլա, Սիդնի Փոլաք, Դոննա Ջիլիոտտի և Ռեյմոնդ Մորիս
Սցենարի հեղինակԴևիդ Հեյր
ԴերակատարներՌեյֆ Ֆայնս[10][11][9][…], Քեյթ Ուինսլեթ[2][10][11][…], Դեյվիդ Կրոս[10][9][12][…], Ալեքսանդրա Մարիա Լարա[10][9], Լենա Օլին[10], Բրունո Գանց[10][11][9][…], Կարոլինե Հերֆուրթ[10][9], Սիլվեստր Գրոթ[10], Սյուզաննա Լոթար[10][9], Լինդա Բասեթ[10][9], Ժանետ Հայն[10][9][13], Հաննա Հերցսպրունգ[10][9], Մատիաս Հաբիխ[10][9], Ֆոլկեր Բրուխ[10][9][14], Ալիսա Վիլմս[10], Ֆրիդերիկե Բեխտ[10], Հենդրիկ Արնստ[10], Ռայներ Զելին[10], Տորստեն Միխաելիս[10], Բարբարա Ֆիլիպ[10], Հանս Հոլբեյն[10], Յուրգեն Տարախ[10], Ֆրից Ռոթ[10], Մաքսիմիլիան Մաուֆ[10], Լյուդվից Բլոխբերգեր[10], Բուրգհարտ Կլաուսներ[10], Մարգարիտա Բրոյխ[10], Մարիե Գրուբեր[10], Հիլդեգարդ Շրյոդտեր[10], Մարտին Բրամբախ[10], Միխայել Շենկ[10], Նադյա Էնգել[10], Կարմեն-Մայա Էնտոնի[10], Պետրա Հարտունգ[10], Հեյկե Հանոլդ-Լինչ[10], Կիրստեն Բլոկ[10][9], Բենջամին Տրինկս[10], Մարիա Աննա Ֆլիգել[10], Դանիելե Ռիցո[10], Վիեսնա Ֆերկիչ[10], Ժակիլին Մակաուլայ[10], Ֆլորիան Բարթոլոմայ[10], Յոնաս Յագերմայր[10], Յոահիմ Տոմաշևսկի[10], Լենա Լեսինգ[10], Ֆաբիան Բուշ[10], Մորից Գրովե[10], Ալեքսանդր Կասպրիկ[10], Բեատա Լեման[15] և Կլաուդիա Միխելսեն
ՕպերատորՌոջեր Դիկինս[16] և Քրիս Մենգես[17]
ԵրաժշտությունՆիկո Մյուլի
ՄոնտաժՔլեր Սիմփսոն
Պատմվածքի վայրԻտալիա
Նկարահանման վայրԲեռլին, Գերմանիա և Քյոլն
ԿինոընկերությունBabelsberg Film GmbH[18] և The Weinstein Company
Տևողություն124 ± 1 րոպե

Սյուժե խմբագրել

Արևմտագերմանական փոքրիկ Նոյշտադ քաղաքի փողոցներից մեկում, 15-ամյա Միխաել Բերգը հիվանդանում է, և միակ մարդը, որն օգնում է նրան ու հասցնում է մինչև տուն՝ 36-ամյա Հաննա Շմիցն է։ Բուժվելուց անմիջապես հետո տղան գնում է կնոջ մոտ շնորհակալություն հայտնելու։ Երբ տղան ևս մեկ անգամ է գալիս կնոջ մոտ, նա առաջարկում է Միխաելին լողանալ, որից հետո նրանք սիրով են զբաղվում։ Միխաելը սկսում է ամեն օր գալ կնոջ մոտ։ Հաննան նրանից խնդրում է գրքեր կարդալ իր համար՝ հրաժարվելով կարդալ ինքնուրույն։ Մի քանի ամիս անց, երբ Միխաելը գալիս է նրա բնակարան, այն դատարկ է լինում։ Անցնում է ութ տարի, Միխաելը սովորում է իրավաբանական դպրոցում և իր խմբի հետ ներկա է լինում մի դատավարության։ Նա զարմանում է, երբ մեղադրյալների մեջ տեսնում է Հաննային։ Նրան մեղադրում են ֆաշիստական ճամբարում աշխատելու ժամանակ հրեա կանանց սպանության մեջ՝ պնդելով, որ նա է գրել այդ հրամանը։ Երբ նա հերքում է, դատավորը պահանջում է, որ Հաննան որևիցե բան գրի թղթի վրա՝ ձեռագրերը համեմատելու համար։ Հաննան հրաժարվում է և ընդունում է իր մեղքը։ Միխաելը հասկանում է, որ Հաննան անգրագետ է և չի կարող գրել։ Հաննային դատապարտում են ցմահ ազատազրկման։ Միխաելը ձայնագրում է այն գրքերը, որ ընթերցել էր Հաննայի համար և ուղարկում է նրան։ Այդպես նա սովորում է կարդալ։ Երբ Հաննային 28 տարի անց որոշում են ազատել, Միխաելը նրա միակ բարեկամն էր։ Նրանք հանդիպում են, և Միխաելը խոստանում մի շաբաթ անց գալ նրա հետևից, սակայն Հաննան ազատվելուց մի օր առաջ ինքնասպան է լինում։

Դերակատարներ խմբագրել

Դերասան Դեր
Քեյթ Ուինսլեթ Հաննա Շմից
Դավիդ Կրոս երիտասարդ Միխաել Բերգ
Ռալֆ Ֆայնս մեծահասակ Միխաել Բերգ
Ալեքսանդրա Մարիա Լարա Իլանա Մազեր
Բրունո Գանս պրոֆեսոր Ռոլլ
Կարոլին Հերֆուրթ Մարթա

Մրցանակներ խմբագրել

Օսկար (2008)

  • Լավագույն կնոջ դեր - Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
  • Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)

BAFTA (2008)

  • Լավագույն կնոջ դեր - Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն ֆիլմ (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն օպերատորական աշխատանք (նոմինացիա)
  • Լավագույն ադապտացված սցենար (նոմինացիա)

Ոսկե Գլոբուս (2008)

  • Լավագույն կնոջ դեր - Քեյթ Ուինսլեթ
  • Լավագույն դրամա (նոմինացիա)
  • Լավագույն ռեժիսոր (նոմինացիա)
  • Լավագույն սցենար (նոմինացիա)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Սկզբնապես որոշված էր, որ գլխավոր դերում խաղալու է Նիկոլ Քիդմանը, սակայն հղիության պատճառով ստիպված էր բաց թողնել նկարահանումները[19]։ Դերը բաժին հասավ Քեյթ Ուինսլեթին, ով վերջնական հաշվով արժանացավ «Օսկարի», որը 81-րդ մրցանակաբաշխության ժամանակ նրան հանձնեց հենց Քիդմանը[20]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nytimes.com/2014/08/01/books/what-we-see-when-we-read-by-peter-mendelsund.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.filmaffinity.com/es/film331584.html
  3. 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0976051/
  4. 4,0 4,1 http://www.nytimes.com/2008/12/10/movies/10read.html?_r=0
  5. http://www.nytimes.com/2008/12/10/movies/10read.html
  6. https://www.berlinale.de/de/2009/programm/20090095.html (գերմ.) / Hrsg.: Internationale Filmfestspiele Berlin
  7. http://nmhh.hu/dokumentum/158984/2009_filmbemutatok_osszes.xls
  8. http://www.kinokalender.com/film6917_der-vorleser.html
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 http://www.bbfc.co.uk/releases/reader-film
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 10,32 10,33 10,34 10,35 10,36 10,37 10,38 10,39 10,40 10,41 10,42 10,43 10,44 10,45 10,46 10,47 http://www.imdb.com/title/tt0976051/fullcredits?ref_=tt_ov_st_sm
  11. 11,0 11,1 11,2 http://www.metacritic.com/movie/the-reader
  12. http://www.adorocinema.com/filmes/filme-126664/
  13. http://www.interfilmes.com/filme_20829_o.leitor.html%E2%80%8E
  14. http://www.telerama.fr/cinema/films/the-reader,387741,critique.php
  15. ČSFD (չեխերեն) — 2001.
  16. http://www.nytimes.com/movies/movie/440511/The-Reader/awards
  17. http://www.nytimes.com/movies/movie/440511/The-Reader/details
  18. filmportal.de — 2005.
  19. «'Հղի' Նիկոլը հրաժարվում է ֆիլմից». Նյու Յորք Փոսթ. 2013 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
  20. «Քեյթ Ուինսլեթ - IMDB Մրցանակների էջ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել