Կարմիր ծով
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր ծով (այլ կիրառումներ)
Կարմիր ծով (արաբ․՝ البحر الأحمر Bahr el-Ahmar, եբրայերեն՝ ים סוף Yam Suf, ֆր.՝ mer Rouge, անգլ.՝ Red sea), Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]։ Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։Տիգրան Մեծի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով։
![]() | ||
Կոորդինատներ | 18°59′03″ հս․. լ. 39°30′38″ ավ. ե.HGЯO | |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |
Ընդհանուր մակերեսը | 460,000 կմ² | |
Ծավալը | 233,000 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 3039 մ | |
![]() ![]() | ||
![]() ![]() | ||
![]() |
ԱնվանումԽմբագրել
Անվանումը հավանաբար ստացել է ջրում գտնվող ջրիմուռներից, որոնք տարվա որոշ ժամանակ ընդունում են կարմրավուն գույն[2]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Հյուսիսից օվկիանոսի հետ կապվում է Սուեզի պարանոցով, որ բաժանվում է Սինայի թերակղզին ողողող երկու ծոցի՝ Ագապա և Սուեզի, որոնք այնուհետ Սուեզի ջրանցքով կապվում են Միջերկրական ծովի հետ։ Հարավից Բաբ էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով միանում է Արաբական ծովին։
Կարմիր ծովը Համաշխարհային օվկիանոսի ծովերից ամենատաքն ու ամենաղին է։ Ջրի մակերեսային շերտերի ջերմությունը սեպտեմբերին հասնում է 35°, իսկ ձմռան ամիսներին՝ 30°: Քանի որ Կարմիր ծով ոչ մի գետ չի թափվում, իսկ Հնդկական օվկիանոսի հետ նեղ Բաբ - Էլ - Մանդեբի (արաբերեն թարգմանությամբ- Արցունքի դարպասներ) նեղուցով ջրի փոխանակությունը թույլ է կատարվում, աղիությունն այս ծովում բարձր է։ Ավելանում է հարավից հյուսիս ՝ 3,65% - 4,3%: Կարմիր ծովն ունի մի առանձնահատկություն ևս. եթե մյուս ծովերում ջրի ջերմությունը ըստ խորության նվազում է, ապա Կարմիր ծովում այն աճում է։ Ամենամեծ խորությունում (առավելագույնը 2500մ) ջրի ջերմությունը հասնում է 55°-ի, իսկ աղիությունը՝ 30%- ի։ Ծովում լողալ չի կարելի, հանդիպում են 5 մետր երկարությամբ գիշատիչ վագրային շնաձկներ, որոնք հարձակվում են լողորդների վրա։ Վտանգավոր է նաև թրաձուկը, որը թրի նմանվող իր երկար ու սուր քթով ծակում է նույնիսկ նավերի հատակը[3]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»
- ↑ Մ. Իսկանդարյան, Մայցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 334)։ |