Լեոնիդ Բրեժնև
Լեոնիդ Բրեժնև (ռուս.՝ Леонид Ильич Брежнев, դեկտեմբերի 19 1906 (հունվարի 1 1907)[1][2][3][…], հունվարի 1, 1907[4] կամ դեկտեմբերի 19, 1906[5], Դնեպրոձերժինսկ, Romankovskaya volost, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 10, 1982[1][6][2][…], Զարեչե (քաղաքատիպ ավան, Օդինցովսկի շրջան), ԽՍՀՄ), խորհրդային քաղաքական և պետական գործիչ, 18 տարի՝ 1964 թվականից մինչև իր մահը՝ 1982 թվականը եղել է ԽՄԿԿ գլխավոր քարտուղար։
Սոցիալիստական աշխատանքի հերոս, Խորհրդային միության քառակի հերոս։
ԿենսագրությունԽմբագրել
1927 թվականին ավարտել է Կուրսկի մելիորատիվ-հողաշինարարական տեխնիկումը։ Որպես հողաշինարար աշխատել է Բելառուսիայում, Կուրսկի նահանգում, Ուրալում։ 1935 թվականին ավարտել է Դնեպրոձերժինսկի մետալուրգիական ինստիտուտը և աշխատել տեղի մետալուրգիական գործարանում որպես ինժեներ։ 1937 թվականին ընտրվել է Դնեպրոձերժինսկի քաղսովետի գործկոմի նախագահի տեղակալ, 1938 թվականի մայիսից՝ ՈւԿ(բ)Կ Դնեպրոպետրովսկի մարզկոմի բաժնի վարիչ, 1939 թվականի փետրվարից՝ քարտուղար։
1941-1945 թվականներին ծառայել է սովետական բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943 թվականին Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի ազատագրման համար մղված մարտերին։
1946 թվականի օգոստոսից եղել է Զապորոժիեի, 1947 թվականի նոյեմբերից՝ Դնեպրոպետրովսկի մարզկոմի առաջին քարտուղար, 1950 թվականի հուլիսից՝ Մոլդավիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար։ ՍՄԿԿ XIX համագումարում ընտրվել է ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու և ԿԿ-ի քարտուղար։ 1953 թվականի մարտից մինչև 1954 թվականի փետրվարը եղել է սովետական բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954 թվականի փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955 թվականի օգոստոսից՝ առաջին քարտուղար։ ՍՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի անդամ, Նախագահության անդամության թեկնածու և ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1957 թվականի հունիսից՝ ՍՍԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամ։ ՍՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960 թվականի մայիս) ընտրվել է ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահ, 1963 թվականի հունիսից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի քարտուղար։ 1964 թվականի հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար, 196 թվականի ապրիլից՝ ՍՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար։ Բրեժնևը ԽՍՀՄ III—IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է, նրա Նախագահության անդամ։
1961 թվականին Բրեժնևին շնորհվել է սոցիալիստական աշխատանքի, 1966 թվականին՝ Սովետական Միության, 1973 թվականին՝ Չեխոսլովակիայի Սոցիալիստական Հանրապետության, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության հերոսի կոչում, պարգևատրվել է ԳԴՀ բարձրագույն՝ «Կարլ Մարքս» շքանշանով (1974), Կուբայի Հանրապետության՝ «Խոզե Մարտի» (1974), ԼԺՀ «Վիրտուտի միլիտարի» (զինվորական արիության) շքանշաններով (1974), ՄԺՀ պատվավոր քաղաքացու Ոսկե աստղի շքանշանով, արժանացել է «Ժողովուրդների խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի (1973)։
Պարգևատրվել է Ֆ․ Ժոլիո-Կյուրիի անվան խաղաղության ոսկե մեդալով (1975), Լենինի չորս, Կարմիր դրոշի երկու և այլ շքանշաններով։
Ի նշանավորումն Սովետական Միության հերոս և սոցիալիստական աշխատանքի հերոս Բրեժնևիի մարտական և աշխատանքային ակնառու ծառայությունների, ծննդավայրում՝ Դնեպրոձերժինսկ քաղաքում կանգնեցվել է Բրեժնևի բրոնզե կիսանդրին, որի բացումը տեղի է ունեցել 1976 թվականի մայիսի 8-ին։
ԵրկերԽմբագրել
- Л. И. Брежнев. «Ленинским курсом»։ Речи и статьи. (В 9-ти томах, 5523 страницы) — Издательство։ М.։ Политиздат, 1970—1982.
- Л. И. Брежнев. Воспоминания («Малая земля», «Возрождение», «Целина»). — ж-л. «Новый мир», 1978, № 2, 5, 11.
- Л. И. Брежнев. Воспоминания (Глава 1 «Жизнь по заводскому гудку». Глава 2 «Чувство Родины». Глава 3 «Малая земля». Глава 4 «Возрождение». Глава 5 «Молдавская весна». Глава 6 «Целина». Глава 7 «Космический Октябрь». Глава 8 «Слово о коммунистах»). М., ИПЛ, 1983.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger-Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 https://www.ceskatelevize.cz/ivysilani/10095687448-historicky-magazin/206452801280045
- ↑ 5,0 5,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 filmportal.de — 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 558)։ |