Պինգվիններ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինգվին (այլ կիրառումներ)
Պինգվիններ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Spheniscidae
Bonaparte, 1831
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Ցեղեր | ||||||||||||
|
||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Պինգվիններ (լատ.՝ Spheniscidae), համարյա բացառապես հարավային կիսագնդում, հիմնականում՝ Անտարկտիդայում ապրող ջրալող, չթռչող թռչուններ են։ Դասվում են պինգվինանմանների կարգին։
Ենթադրվում է, որ «պինգվին» բառը ծագում է ուելսերեն pen՝ գլուխ և gwyn՝ սպիտակ բառերից։ Դա ընդունում են շատ բառարաններ, այդ թվում՝ «Օքսֆորդի անգլերենի բառարանը»։
Ծագումն այլ կերպ բացատրվում է լատիներեն pinguis բառով, որը նշանակում է՝ «գեր»։ Աշխարհի ամենահետաքրքիր կենդանիներից են պինգվինները, նրանք պատկանում են թռչունների հատուկ կարգի։ Ավելի շատ հանդիպում են Անտարկտիդայի, Աֆրիկայի, Հարավային Ամերիկայի հարավային ափերին։ Պինգվինների թավ ու խիտ փետուրները նման են մորթու, իսկ դրա տակ կուտակվող ճարպը նրանց պաշտպանում է ցրտից եվ քամուց։ Փետրավորումը հավասարաչափ է, մեջքի մասը մուգ է, փորը՝ սպիտակ։ Ամենախոշորը պինգվինը որի մարմնի երկարությունը մինչև 120 սմ է, գալապագոսյան և Ադելի պինգվիններինը՝ 40–70 սմ։ Մարմնի կենդանի զանգվածը 3–45 կգ է։ Ոտքերը կարճ են, հաստ։ Որոշ տեսակներ գլխին ունեն փուփուլ։ Կրծքային մկանները լավ են զարգացած, թևերը վերածվել են թեփուկանման փետուրներով ծածկված լողաթաթերի, որոնց օգնությամբ լողալիս և սուզվելիս թիավարում են։ Պինգվինը խաղաղասեր է, երբեք չի հարձակվում մարդկանց վրա, սակայն վտանգի դեպքում, գործի դնելով իր սուր կտուցը, պաշտպանում է ձագերին և բույնը։
Արտաքին տեսքըԽմբագրել
Առաջին ծովագնացները, Անտարկտիդայում պինգվիններ տեսնելով, քիչ էր մնում նրանց ֆրակ և ձյունաթույր կրծքակալ հագած մարդկանց ամբոխի տեղ դնեին։ Այն ժամանակ հանդիսավոր առիթներով տղամարդիկ հենց այդպես էին հագնվում։ Գիտնականներն հատուկ գալիս էին խստաշունչ Անտարկտիդա՝ իմանալու, թե ինչով են սնվում այդ թռչունները, ինչպես են ձագեր հանում, ինչպես են դիմանում ահավոր սառնամանիքներին։
Ամենախոշորները կայսերական պինգվիններն են (Լատիներեն՝Aptenodytes forsteri)։ Նրանց հասակը մինչև 120սմ է, իսկ քաշը՝ 25-40կգ։ Պինգվինի մարմինը նման է պոչամասին հենված հրթիռի.լողաթաղանթով ոտքերն ու սեպաձև կարճ պոչն ասես հրթիռի երեք հենարաններն լինեն։ Մարմնի և թևերի փետուրները մուգ կապույտ են, մեջքին՝ արծաթափայլ երանգով, իսկ փորի վրա կուրացուցիչ սպիտակ են։ Գլուխը սև է, իսկ գլխի և պարանոցի կողքերին նարնջաոսկեգույն գեղեցիկ նախշեր կան։ Թևերը նման են երկար լողակների։ Պինգվինների մաշկը մարմնին հպված է ոչ կիպ, հատկապես փորի ներքևի մասում, որտեղ այն խոր ծալք է գոյացնում։ Մաշկի տակ կա ճարպի հաստ շերտ։
ԿենսակերպըԽմբագրել
Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։ Նրանք սնվում են ձկներով, կաղամարներով։ Նրանց անդյուրաշարժ մարմինը ասես ճկուն սրընթաց տորպեդ լինի.թաթերն ու թևերը թիավարում են, ձգված մարմինը կատարյալ շրջահոսելի ձև է ընդունում։ Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։ Պինգվինները արագ բազմացող կենդանիներ են եվ բնադրում են մերձափնյա շրջաններում՝ հսկայական գաղութներով, որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով, երբեմն՝ միայնակ։ Բույնը դնում են ժայռերի ծերպերում, քարերի մեջ, ծառերի արմատների տակ, նաև սառույցի վրա։ Ձվերը մինչև ձագերի լույս աշխարհ գալը, արուն պահում է թաթերի մեջ՝ ծածկելով փորի վրայի մաշկային ծալքով։
ԴասակարգումԽմբագրել
2018 թվականի դրությամբ Պինգվինների ընտանիքի մեջ դասակարգվում են 6 ցեղ և 18 տեսակ[2]։
- Կայսերական պինգվինների ցեղ — լատ.՝ Aptenodytes
- Կայսերական պինգվին — լատ.՝ Aptenodytes forsteri
- Թագավորական պինգվին — լատ.՝ Aptenodytes patagonicus
- Կատարազարդ պինգվինների ցեղ — լատ.՝ Eudyptes
- Կատարազարդ պինգվին — լատ.՝ Eudyptes chrysocome
- Ոսկեմազ պինգվին — լատ.՝ Eudyptes chrysolophus
- Հյուսիսային կատարազարդ պինգվին — լատ.՝ Eudyptes moseleyi
- Հաստակտուց կամ Վիկտորիայի պինգվին — լատ.՝ Eudyptes pachyrhynchus
- Սներսյան կատարազարդ պինգվին — լատ.՝ Eudyptes robustus
- Շլեգելի պինգվին — լատ.՝ Eudyptes schlegeli
- Մեծ կատարազարդ պինգվին — լատ.՝ Eudyptes sclateri
- Փոքր պինգվինների ցեղ — լատ.՝ Eudyptula
- Փոքր պինգվին — լատ.՝ Eudyptula minor
- Հիասքանչ պինգվինների ցեղ — լատ.՝ Megadyptes
- Դեղնաչք կամ հիասքանչ պինգվին — լատ.՝ Megadyptes antipodes
- Անտարկտիկական պինգվինների ցեղ — լատ.՝ Pygoscelis
- Ադելիի պինգվին — լատ.՝ Pygoscelis adeliae
- Անտարկտիկական պինգվին — լատ.՝ Pygoscelis antarcticus
- Պապուական պինգվին — լատ.՝ Pygoscelis papua
- Աչքավոր պինգվինների ցեղ — լատ.՝ Spheniscus
- Աչքավոր պինգվին — լատ.՝ Spheniscus demersus
- Հումբոլդտի պինգվին — լատ.՝ Spheniscus humboldti
- Մագելանի պինգվին — լատ.՝ Spheniscus magellanicus
- Գալապագոսյան պինգվին — լատ.՝ Spheniscus mendiculus
ԲազմացումըԽմբագրել
Պինգվինները ձվադրում են խոր ձմռանը։ Էգ պինգվինը սառնամանիքին, ոըղղակի ձյան վրա,10 սմ տրամագծով և մոտավորապես 400 գրամանոց մի ձու է ածում։ Հայր պինգվինն այդ ձուն արագորեն գլորում է փորի վրայի խոր ծալքի մեջ այնպես, որ հենված լինի իր թաթերին։ Հայր և մայր պինգվիններն սնվում են հերթով։
Փոքրիկ պինգվիններն ծածկված են լինում բաց գույնի աղվամազով։ Ծակող քամուց ու սառնամանիքից պաշտպանվելու համար պինգվինները հոծ խմբեր են կազմում։ Խմբի ներսում տաք է, իսկ խումբը կարծես անընդհատ շարժման մեջ է. սառած թռչունները դրսից դեպի ներս են շարժվում և իրենց ընկերների թիկունքում տաքանում։
Պինգվինները մշակույթում և կինոյումԽմբագրել
- 1978 թվականին «Հայֆիլմում» նկարահանված «Պինգվին Վինը» անիմացիոն ֆիլմի հերոս փոքրիկ պինգվինի անունն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Նկարագիր
- ↑ Loons, penguins, petrels : [անգլ.] / F. Gill & D. Donsker (Eds). // IOC World Bird List (v 8.2). — 2018. — DOI:10.14344/IOC.ML.8.2.(Ստուգված է 15 Նոյեմբերի 2018).