Դանիել Դեյ-Լուիս
Դանիել Մայքլ Բլեյկ Դեյ-Լյուիս (անգլ.՝ Daniel Day-Lewis, ապրիլի 29, 1957[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի դերասան, կրկնակի՝ բրիտանական և իռլանդական քաղաքացիությամբ։ Դեյ-Լյուիսը միակ դերասանն է, ով արժանացել է Օսկարի երկու տարբեր դարերում, և միակն է, ով ստացել է 3 Օսկար՝ որպես լավագույն դերասան։
Դանիել Դեյ-Լուիսը իր խաղացած երեք դերերի համար՝ որպես Կրիստի Բրաուն «Իմ ձախ ոտքը» (1989) ֆիլմում, որպես Դանիել Պլեյնվյու` «Նավթ» (2007) և որպես Աբրահամ Լինքոլն` «Լինքոլն» ֆիլմերում, արժանացել է «Օսկարի» լավագույն դերասանի համար անվանակարգում։ Արժանացել է «Ոսկե Գլոբուսի» և BAFTA-ի։ «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002) ֆիլմում Բիլլ Քատտինգի դերի համար նա ստացել է BAFTA և Screen Actors Guild մրցանակները։ 2013 թվականին ստացել է ևս մեկ Ոսկե Գլոբուս դրամայի լավագույն դերասան անվանակարգում «Լինքոլն» ֆիլմի համար։
Դեյ-Լուիսը մեծացել է Լոնդոնում, նրա հայրը իռլանդացի գրող Սեսիլ Դեյ-Լուիսն է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Archiv (գերմ.) — 1913.
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://en.wikipedia.org/wiki/Daniel_Day-Lewis
- ↑ https://www.cinemagia.ro/actori/daniel-day-lewis-2938/
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դանիել Դեյ-Լուիս կատեգորիայում։ |