Ձախլիկների միջազգային օր

Ձախլիկների միջազգային օրը նշվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 13-ին[1]։

Ձախլիկների միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՕգոստոսի 13
Հաստատվածնոյեմբերի 20, 1975
Անվանված էձախլիկ
Կայքlefthandersday.com(անգլ.)

Վիճակագրական տվյալներով՝ աշխարհի բնակչության մոտ 10 %-ը ձախլիկներ են։ Օրվա նշման նպատակն է գրավել միջազգային հանրության ուշադրությունը ձախլիկների խնդիրների վրա, հատկապես՝ արդյունաբերական սարքավորումների արտադրողներին իրազեկ պահել ձախլիկների առջև կանգնած դժվարությունների մասին. օրինակ՝ աջլիկ մեծամասնության համար նախագծված և արտադրված սարքավորումներից օգտվելիս, ձախլիկները ստիպված են կատարել իրենց համար անբնական շարժումներ, ինչի հետևանքով ակամա ենթարկվում են չափազանց նյարդային և մկանային ստրեսի, և այլն։ Հետևանքում (1991 թվականին ԱՄՆ-ում կատարված հետազոտության տվյալներով), արտադրական մահացու դեպքերը ավելի հաճախ են ձախլիկների մոտ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է». www.civilnet.am. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.