Բանակի գեներալ, մի շարք պետություններում շնորհվող բարձրագույն սպայակազմի զինվորական կոչում։ Այն երկրների զինված ուժերում, որտեղ շնորհվում է մարշալի (ֆելդմարշալի) կոչում, այն ավագությամբ երկրորդն է, մյուսներում՝ բարձրագույնը։ Որոշ երկրներում, որտեղ կա գեներալիսիմուս կոչումը, բանակի գեներալն ավագությամբ երրորդն է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բանակի գեներալ, այսինքն՝ չորսաստղանի գեներալ կոչումը մտցվել է 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքով[1][2]։ Մասնավորապես, 2006 թվականի հունիսի 1-ին՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի Հոդված 26–ում ասված է. «Օրենքի թիվ 4 հավելվածի «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների զինվորական կոչումների ցանկում» «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել, իսկ «գեներալ-գնդապետ» բառերից հետո ավելացնել «բանակի գեներալ» բառերը[1][2]։ Ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բանակի գեներալ» չորսաստղանի գեներալ կոչումը շնորհվում է միայն պատերազմական ժամանակաշրջանում ՝ռազմական գործողությունները ղեկավարող բարձրագույն կոչումով սպային։

Տարբերանշանները

խմբագրել

Ստորև տրված են բանակի գեներալների տարբերանշանները։

Բանակի գեներալի տարբերանշանները ԱՄՆ-ում

խմբագրել

, ԱՄՆ-ի լրիվ գեներալ (General, four-star general, GEN) - ԱՄՆ-ում լրիվ գեներալ կամ 4-աստղանի գեներալ են ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար և ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը, ինչպես նաև ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսի հրամանատարը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում լրիվ գեներալները կամ 4-աստղանի գեներալները զբաղեցնում են ամենաբարձր ռազմական պաշտոնները։ ԱՄՆ-ի Միացյալ շտաբի պետերի հանձնաժողովի նախագահ և ԱՄՆ-ի Միացյալ շտաբի պետերի հանձնաժողովի նախագահի տեղակալը նույնպես 4-աստղանի գեներալներ են։

, Բանակի գեներալ (General of Army, GA)/General of the Air Force - Այս կոչումը օգտագործվում է միայն պատերազմի ժամանակ, երբ զորահրամանատարը պետք է իր կոչումով հավասար կամ բարձր լինի այլ պետությունների ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի զորահրամանատարներից։ Այս կոչումը ԱՄՆ-ի զինված ուժերի վերջին անգամ կրել են II Աշխարհամարտի ժամանակ կամ նրանից անմիջապես հետո։ Ծովային հետևակում դրան համարժեք որևէ կոչում չկա։


(օգտագործված Պերշինգի կողմից)

(ենթադրելի տարբերանշանը), Բանակների գեներալ, General of the Armies - Այս կոչումը շնորհվել է գեներալ Պերշինգին 1919 թվականին։ Դրանից ի վեր այլևս ոչ մի գործող գեներալի այն չի շնորհվել։ Գեներալ Պերշինգը կրում էր 4 աստղ, սակայն արծաթի փոխարեն՝ ոսկյա աստղեր։ Հետմահու Ջորջ Վաշինգտոնն է նշանակվել ԱՄՆ-ի բանակների գեներալ 1976 թվականին՝ ԱՄՆ-ի 200-ամյակի կապակցությամբ։ 6-աստղանի տարբերակը նախագծվել է (ցույց է տրված ձախ կողմում), երբ Դուգլաս ՄաքԱրթուրին պետք է տրվեր այդ կոչումը՝ Ճապոնիա ներխուժելու համար, սակայն համապատասխան հրամանը այդպես էլ չարձակվեց[3]։

Թուրքիայի զինված ուժերի բանակի գեներալների և նրանց հավասարեցված զինծառայողների ուսադիրները

խմբագրել

Բունդեսվերի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային Զինված Ուժերի բանակի գեներալների զինծառայողների ուսադիրները

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ ԻՐՏԵԿ։ [1]
  2. 2,0 2,1 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենք։ [2]
  3. Service record of Douglas MacArthur, Operation Downfall 1945 Promotion Package Proposal