Լող
Լող, մարդու ինքնաշարժումը ջրում, օրինակ` աղի կամ քաղցրահամ ջրային միջավայրերում, սովորաբար` ժամանցի, սպորտի, մարզման կամ գոյատևման նպատակով: Լողորդները սկսում են շարժվել՝ համակարգելով վերջույթների և մարմնի շարժումները՝ ստեղծելով հիդրոդինամիկ ուժ, ինչը հանգեցնում է ուղղորդված շարժման: Նորածինները բնազդաբար կարողանում են պահել շունչը ջրի տակ և ցուցաբերում են տարրական լողի շարժումներ՝ որպես գոյատևման ռեֆլեքսի մաս։ Լողը պահանջում է տոկունություն, հմտություն և արդյունավետ տեխնիկա, արագությունը՝ առավելագույնի և էներգիայի սպառումը նվազագույնի հասցնելու համար[1]:
Ենթակատեգորիա | aquatic locomotion, ֆիզիկական ակտիվություն, հոբբի, Հմտություն ![]() | |
---|---|---|
Մարզաձև | լող ![]() | |
Associated hazard | Ջրահեղձություն ![]() | |
Ով է կիրառում | լողորդ ![]() |

Լողը տարածված զբաղմունք և մրցակցային մարզաձև է, որտեղ որոշակի տեխնիկա են կիրառում ջրի մեջ շարժվելու համար: Այն ունի բազմաթիվ առողջարար հատկություններ, օրինակ՝ սրտանոթային համակարգի, մկանային ուժի ամրապնդումը և ճկունության ավելացումը։ Այն հարմար է տարիքային բոլոր խմբերի և ֆիզիկական պատրաստվածության տարբեր մակարդակներ ունեցող անձանց համար։
Լողը մշտապես եղել է հանրային ամենահայտնի ժամանցային զբաղմունքներից մեկը[2][3][4][5], և որոշ երկրներում լողի դասերը կրթական համակարգի[6] պարտադիր մաս են կազմում։ Որպես պաշտոնական սպորտաձև՝ լողը ներառված է տարբեր տեղական, ազգային և միջազգային մրցաշարերում, այդ թվում՝ ժամանակակից ցանկացած ամառային Օլիմպիական խաղերում։
Լողը ներառում է կրկնվող շարժումներ, որոնք հայտնի են որպես լողաոճեր և նպաստում են մարմնի առաջմղմանը։ Թեպետ կրոլը, որը նաև հայտնի է որպես ազատ ոճ, համարվում է չորս հիմնական լողաոճերից ամենաարագը, մյուսները կիրառվում են հատուկ նպատակներով, օրինակ՝ մարզումների ընթացքում։
Լողն ունի որոշակի ռիսկեր, հիմնակաոում այն պատճառով, որ այն իրականացվում է ջրային միջավայրում։ Օրինակ, լողորդները խուճապի և հոգնածության պատճառով հնարավոր է չկարողանան շարժվել, որոնք կարող են պատճառ դառնալ խեղդամահ լինելուն: Այլ վտանգներ կարող են առաջանալ վարակների կամ թշնամաբար տրամադրված ջրային կենդանիների հետևանքով։ Նման դեպքերը նվազագույնի հասցնելու համար շատ կառույցներում աշխատում են փրկարարներ, որոնք ուշադիր հետևում են ցանկացած տագնապի նշաններին:
Լողորդները հաճախ կրում են մասնագիտացված լողազգեստ, թեև՝ կախված տարածաշրջանի մշակույթից, ոմանք կարող են լողալ մերկ կամ կրել առօրյա հագուստ: Բացի այդ, մի շարք սարքավորումներ կարող են օգտագործվել լողի փորձը կամ կատարողականությունը բարելավելու նպատակով, ներառյալ, բայց չսահմանափակվելով լողի ակնոցների, փրկարարական բաճկոնների, լողի լաստերի և շնչառական խողովակների օգտագործումով:
Գիտություն
խմբագրելԼողը հիմնված է մարդու մարմնի գրեթե չեզոք լողունակության վրա: Միջին հաշվով, մարդու մարմինը ջրի համեմատ ունի 0.98 հարաբերական խտություն, ինչի պատճառով մարմնը լողում է։ Այնուամենայնիվ, լողունակությունը տարբեր է՝ կախված մարմնի կազմությունից, թոքերի փքվածությունից, մկանների և ճարպի պարունակությունից, ծանրության կենտրոնից և ջրի աղիությունից: Մարմնի ճարպի ավելի բարձր մակարդակը և ավելի աղի ջուրը նվազեցնում են մարմնի հարաբերական խտությունը և բարձրացնում նրա լողունակությունը։ Քանի որ տղամարդիկ, որպես կանոն, ունեն ծանրության ավելի ցածր կենտրոն և ավելի բարձր մկանային զանգված, նրանց համար ավելի դժվար է լողալ կամ լողորդ լինել: Տես նաև՝ Հիդրոստատիկ կշռում:
Քանի որ ջուրը ավելի խիտ է, քան մարդու մարմինը, ջուրը կարող է պահել մարմնի քաշը լողալու ընթացքում: Արդյունքում, լողը համեմատած ցամաքային զբաղմունքի (օրինակ՝ վազքի) հետ «ցածր ազդեցություն» ունի: Ջրի խտությունը և մածուցիկությունը նույնպես դիմադրություն են ստեղծում ջրում շարժվող առարկաների համար: Լողի ոճերը օգտագործում են այդ դիմադրությունը շարժիչ ուժ ստեղծելու համար, բայց նույն դիմադրությունը նաև ճնշում է գործադրում մարմնի վրա:
Հիդրոդինամիկան կարևոր է ավելի արագ լողալու տեխնիկայի համար, և լողորդները, ովքեր ցանկանում են ավելի արագ լողալ կամ ավելի քիչ հոգնել, փորձում են նվազեցնել մարմնի շարժման քարշուժը ջրի միջով: Հիդրոդինամիկորեն ավելի արդյունավետ լինելու համար, լողորդները կարող են կամ մեծացնել իրենց հարվածների ուժը, կամ նվազեցնել ջրի դիմադրությունը: Այնուամենայնիվ, ուժը պետք է մեծանա երեք անգամ, որպեսզի հասնեք այն նույն արդյունքին, որը կարելի է ձեռք բերել դիմադրությունը նվազեցնելով[7]: Ջրի դիմադրությունը նվազեցնելու միջոցով արդյունավետ լողը ներառում է ջրում հորիզոնական դիրք, մարմնի պտույտ՝ մարմնի լայնությունը ջրում նվազեցնելու համար, և ձեռքերը հնարավորինս երկարացնել՝ ալիքների դիմադրությունը նվազեցնելու համար[7]: Լողավազան մտնելուց առաջ լողորդները կարող են կատարել վարժություններ, ինչպիսին է կքանիստը: կքանիստը օգնում է բարելավել լողորդի մեկնարկը՝ տաքացնելով ազդրերի մկանները:
Լողավազան մտնելուց առաջ լողորդները կարող են կատարել վարժություններ, ինչպիսին է կքանիստը: Կքանիստը օգնում է բարելավել լողորդի մեկնարկը՝ տաքացնելով ազդրերի մկանները[8]:
Մանկական լող
խմբագրելՆորածինները բնածին լողալու կամ սուզվելու ռեֆլեքս են ցուցաբերում ծննդից մինչև մոտավորապես տաս ամսականը[9]։ Այլ կաթնասուններ նույնպես օժտված են այս հատկությամբ։ Սուզվելու ռեֆլեքսը ներառում է ապնոէ, ռեֆլեքսային բրադիկարդիա և ծայրամասային անոթների նեղացում. Այլ կերպ ասած, ջուր մտած երեխաները ինքնաբուխ պահում են իրենց շուչը, դանդաղեցնում սրտի ռիթմը, և նվազեցնում արյան շրջանառությունը վերջույթներում (ձեռքի և ոտքի մատներում)[9]։ Քանի որ նորածինները ունեն լողի բնազդային վարքագիծ, այս կարողությունները զարգացնելու համար խորհուրդ է տրվում պաշտոնական մարզումներ, շատ վայրերում նաև առաջարկում են դասընթացներ մոտ վեց ամսական երեխաների համար։ Սա օգնում է ձևավորել մկանային հիշողություն և փոքր տարիքից երեխաներին դարձնել ուժեղ լողորդներ։
Տեխնիկա
խմբագրելԼողը ունի բազմաթիվ ոճեր, որոնք հայտնի են որպես «լողաոճեր» և օգտագործվում են տարբեր նպատակներով կամ մրցութային լողի դասերն իրարից տարբերելու համար։ Ջրի մեջ շարժվելու համար սահմանված ոճ օգտագործելը անհրաժեշտ չէ, և անփորձ լողորդները կարող են կատարել «շնալող»՝ օգտագործելով ձեռքերը և ոտքերիը, այնպես, ինչպես քառոտանի կենդանիներն են լողում:
Մրցակցային և սիրողական լողում կան չորս հիմնական ոճերը՝ կրոլ, բրաս, թիկնալող և բատերֆլայ:
Ոչ մրցութային լողի դեպքում գոյություն ունեն նաև հավելյալ լողաոճեր, այդ թվում՝ կողային լողը։ 19-րդ դարի վերջերին կողային լողը փոխեց իր ձևը՝ նախ մեկ ձեռքը ջրից վեր բարձրացնելով, ապա՝ մյուսը, և այնուհետև հերթականությամբ կրկնելով այդ շարժումները։ Այն մինչ օրս օգտագործվում է փրկարարական և սիրողական լողի մեջ։
Կան նաև այլ լողաոճեր, որոնք կիրառվում են հատուկ նպատակներով, օրինակ՝ մարզումների, դպրոցական դասերի կամ փրկարարական աշխատանքների համար, և հաճախ հնարավոր է փոխել լողաոճը՝ մարմնի մասերը չօգտագործելու կամ մարմնի որոշ մասեր առանձնացնելու նպատակով, օրինակ՝ լող միայն ձեռքերով կամ միայն ոտքերով` դրանք ավելի լավ մարզավիճակի հասցնելու համար, կամ կարող է հարմարեցված լինել անդամահատված կամ կաթվածահար եղած մարդկանց համար:
Պատմություն
խմբագրելԼողի մասին արձանագրություններ կան դեռևս նախապատմական ժամանակներից, և լողի վերաբերյալ ամենավաղ արձանագրությունները վերագրվում են մոտ 7,000 տարի առաջ ստեղծված Քարե դարի նկարներին։ Գրավոր հիշատակումները թվագրվում են մ.թ.ա. 2000 թվականը։ Ամենավաղ հիշատակումներից որոշները ներառում են «Գիլգամեշի էպոսը», «Իլիականը», «Ոդիսականը», «Աստվածաշունչը» (Եզեկիել 47:5, Գործք 27:42, Եսայիա 25:11), «Բեովուլֆը» և այլ սագաներ։
Մ.թ.ա. 450 թվականին Հերոդոտոսը նկարագրել է Մարդոնիոսի ձախողված ծովային արշավը հետևյալ խոսքերով. «... ոմանք զոհվեցին լողալ չիմանալու, ոմանք էլ` ցրտի պատճառով»[10]:
Փոփոխական կլիմայով Պատմական Նիդերլանդների առափնյա ցեղերը հռոմեացիների կողմից հայտնի էին որպես գերազանց լողորդներ։ Տակիտոսի համաձայն՝ Բատավների ցեղի տղամարդիկ և ձիերը կարող էին անցնել Հռենոսը՝ առանց շարքը խախտելու։ Դիոն Կասսիոսը նկարագրում է Աուլոս Պլաուտիուսի կողմից կելտերի դեմ Մեդուեյի ճակատամարտում կիրառված անսպասելի մարտավարությունը[11]:
[Բրիտանացի կելտերը] կարծում էին, որ հռոմեացիները չէին կարողանա անցնել այն առանց կամրջի, հետևաբար բավական անզգույշ կերպով ճամբար էին դրել հակառակ ափին։ Սակայն նա ուղարկեց [Բատավների] մի ջոկատ, որոնք սովոր էին հեշտությամբ լողալ նույնիսկ ամենափոթորկված գետերով՝ զինված զենք ու զրահով։ ... Այնուհետև բրիտոնները նահանջեցին հասնելով` Թեմզա գետի մոտ գտնվող մի վայր, որտեղ այն թափվում է օվկիանոս և ձևավորում է լիճ հորդացող հոսքի ժամանակ: Նրանք հեշտությամբ անցան այն, քանի որ գիտեին, թե այս տարածաշրջանում, որտեղ են գտնվում հեշտ անցումները և թե, որտեղ է հողը ամուր, բայց հռոմեացիները փորձելով հետևել նրանց հաջողության չհասան: Սակայն [բատավիացիները] կրկին լողալով անցան, իսկ ոմանք անցան կամրջից մի փոքր վերև գտնվող հոսանքով, որից հետո նրանք մի քանի կողմերից միաժամանակ հարձակվեցին բարբարոսների վրա և սպանեցին նրանցից շատերին:
Թալմուդը, հրեական օրենքների ժողովածուն, կազմված` մոտ 500 թվականին, պահանջում է, որ հայրերը իրենց որդիներին լողալ սովորեցնեն[12]:
1538 թվականին շվեյցարա-գերմանացի լեզուների պրոֆեսոր Նիկոլաուս Ուինմանը գրել է լողի մասին հայտնի ամենավաղ ամբողջական գիրքը՝ «Colymbetes, sive de arte natandi dialogus et festivus et iucundus lectu» (Լողորդը, կամ երկխոսություն լողալու արվեստի մասին և ուրախ ու հաճելի կարդալու համար)[10][13]:
Եվրոպայում մրցակցային լողը ձևավորվել է մոտ 1800 թվականին՝ հիմնականում օգտագործելով բրաս լողաոճը, որի ժամանակ ձեռքեր օգտագործում են ներկայիս բրասալողի ոճով, իսկ ոտքերը` բատերֆլայ ոճով[14]: 1873 թվականին Ջոն Արթուր տրուդգենը ներկայացրեց արևմտյան լողի մրցումներին։
Բատերֆլայը մշակվել է 1930-ական թվականներին և համարվում էր բրասի տարբերակ, մինչև 1953 թվականին այն ընդունվեց որպես առանձին ոճ[15]:
Նպատակ
խմբագրելԿան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են մարդիկ լողում․ Այն կարող է լինել որպես հանգիստ, ինչպես նաև որպես աշխատանքի կամ այլ զբաղմունքի անհրաժեշտ մաս։ Լողը կարող է օգտագործվել նաև վնասվածքների վերականգնման նպատակով, հատկապես տարբեր սրտանոթային և մկանային վնասվածքների դեպքում։ Լողում մասնագիտական հնարավորությունները ներառում են մրցունակ սպորտը, մարզչությունը, փրկարարական աշխատանքը և ջրային թերապիայի ոլորտում աշխատելը։ Որոշ մարդիկ կարող են լինել տաղանդավոր, ընտրել մրցել մասնագիտորեն և ձեռք բերել համբավ։
Հանգիստ
խմբագրելՇատ մարդիկ լողում են հանգստի համար, և լողը մշտապես դասվում է այն ֆիզիկական ակտիվությունների շարքին, որոնցում մարդիկ ամենահաճախն են մասնակցում։ Զվարճանքի համար նախատեսված լողը կարող է օգտագործվել նաև վարժությունների, հանգստի կամ վերականգնման համար[16]: Ջրի աջակցությունն ու բեռնվածության նվազեցումը լողը հասանելի են դարձնում այն մարդկանց համար, ովքեր չեն կարող զբաղվել այնպիսի սպորտաձևով, ինչպիսին է օրինակ վազքը։ Լողը համարվում է ամենահանգստացնող զբաղմունքներից մեկը, իսկ ջուրը հայտնի է իր հանգստացնող ազդեցությամբ և օգնում է նվազեցնել սթրեսը։
Առողջություն
խմբագրելԼողը հիմնականում սրտանոթային/աերոբ վարժություն է[17]` երկարատև վարժության ժամանակ պահանջվող մշտական թթվածնի մատակարարման պատճառով, բացառությամբ կարճ վարժությունների, երբ մկանները աշխատում են անաերոբ պայմաններում։ Ավելին, լողը կարող է օգնել տոնուսավորել և ամրացնել մկանները[18]: Կանոնավոր լողը կարող է օգնել վերահսկել քաշը և նպաստել առողջ մարմնի քաշի պահպանմանը: (Ռոբինսոն, 2022) Լողը հնարավորություն է տալիս աթրիտից տառապող մարդկանց մարզել վնասված հոդերը՝ առանց նրանց ախտանիշներն ավելի վատթարացնելու։ Լողը հաճախ խորհուրդ է տրվում հոդային խնդիրներ կամ վնասվածքներ ունեցող անձանց, քանի որ ջրի լողացությունը նվազեցնում է հոդերի վրա գործող ճնշումը։ Այնուամենայնիվ, արթրիտ ունեցող լողորդները կարող են խուսափել բրաս լողաոճից, քանի որ ոչ պատշաճ տեխնիկան կարող է սրել ծնկի արթրիտիկ ցավը[19]: Ինչպես շատ աերոբիկ վարժությունների դեպքում, լողը նվազեցնում է սթրեսի վնասակար հետևանքները: Լողը բարելավում է նաև սրտանոթային և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց առողջությունը: Ապացուցված է, որ այն դրական է ազդում հղիների և մայրերի հոգեկան առողջության վրա: Լողը կարող է նույնիսկ բարելավել տրամադրությունը[20]: Թեև ապացուցվել է, որ ֆիզիկական ակտիվության շատ ձևեր բարելավում են ոսկրերի խտությունը և առողջությունը, այստեղ է, որ լողն ունի իր թերությունները: Սպորտի ցածր ազդեցության բնույթի պատճառով հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորների զանգվածի ձեռքբերումը կարող է բացասաբար ազդել, ինչը կարող է խնդիր առաջացնել հատկապես պատանի մարզիկների համար[21]: 2025 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրսում լողալը կապված է բարեկեցության ավելի բարձր մակարդակի հետ։ Սակայն «վայրի լողը» կամ բաց ջրերում լողալը, երբ լողում են գետերում, լճերում կամ ծովում, կապված է ավելի բարձր բարեկեցության հետ, քան բացօթյա լողավազաններում լողալը։
Հաշմանդամ լողորդներ
խմբագրել2010 թվականից հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքը պահանջում է, որ Միացյալ Նահանգների լողավազանները հարմարեցված լինեն հաշմանդամ լողորդներին[22]:
Տարեց լողորդներ
խմբագրել«Ջրային վարժությունները կարող են օգնել տարեց մարդկանց՝ բարելավել կյանքի որակը և նվազեցնել հաշմանդամությունը: Այն նաև բարելավում կամ պահպանվում է դաշտանադադարից հետո կանանց ոսկորների առողջությունը[23]»: Լողը կատարյալ մարզանք է տարեցների համար, քանի որ այն ցածր ազդեցություն ունեցող մարզաձև է՝ վնասվածքների շատ քիչ հավանականությամբ: Ջրային վարժությունները մարզում են բոլոր մկանային խմբերը, օգնելով այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին է մկանային դիստրոֆիան, որը տարածված է տարեցների մոտ: Այն նաև արթրիտի ցավը թեթևացնելու տարածված միջոց է:
Սպորտ
խմբագրելԼողալը որպես սպորտ հիմնականում ներառում է մասնակիցների մրցակցությունը՝ տվյալ հեռավորությունը որոշակի ժամանակահատվածում ամենաարագ հաղթահարելու համար: Մրցակիցները տարբեր մակարդակներում լողում են տարբեր հեռավորություններ: Օրինակ, լողը օլիմպիական սպորտաձև է 1896 թվականից, և ներկայիս ծրագիրը ներառում է մրցումներ 50 մ-ից մինչև 1500 մ երկարությամբ՝ բոլոր չորս հիմնական ոճերով առանձին-առանձին կամ միասին։ Մրցաշրջանի ընթացքում մրցակից լողորդները սովորաբար մարզվում են օրական և շաբաթական մի քանի անգամ՝ բարձրացնելու դիմացկունությունը, ուժը և պահպանելու ֆիզիկական պատրաստվածությունը: Բացի այդ, երբ աշխատանքային ցիկլն ավարտվում է, լողորդները անցնում են մի փուլ, որը կոչվում է «թեյպեր», որտեղ ինտենսիվությունը նվազեցվում է՝ մրցաշրջանի նախապատրաստման համար: Թեյպերի ընթացքում ուշադրությունը կենտրոնացված է ուժի և ջրի զգացողության վրա:
Սպորտը միջազգային մակարդակով կառավարվում է Համաշխարհային ջրային սպորտաձևերի կազմակերպության կողմից, որը նախկինում հայտնի էր որպես ՖԻՆԱ (Fédération Internationale de Natation), մինչև 2022 թվականի դեկտեմբերին այն ընդունեց իր ներկայիս անվանումն: Առանցքային ջրային սպորտի միջազգային մրցաշարերի համար Համաշխարհային ջրային սպորտաձևերի կազմակերպությունը ճանաչում է 25 մ և 50 մ երկարությամբ լողավազաններում անցկացվող մրցումները: Միացյալ Նահանգներում 25 յարդ երկարությամբ լողավազանները սովորաբար օգտագործվում են մրցույթների համար, հատկապես քոլեջի մակարդակում։
Լողի և ջրային այլ սպորտաձևերի թվում են բաց ջրում լողը, ջրացատկը, սինխրոն լողը, ջրային պոլոն, եռամարտը և ժամանակակից հնգամարտը:
Անվտանգություն
խմբագրելԼողալու ժամանակ անվտանգությանը առաջնահերթություն տալու համար լողորդները կարող են համոզվել, որ ներկա են հավատարմագրված փրկարարներ, որոնք լողում են նախատեսված վայրերում և տեղյակ են պոտենցիալ վտանգների մասին, ինչպիսիք են հոսանքները և ստորջրյա խոչընդոտները:
Որպես համաշխարհային տարածում ունեցող սիրված ժամանցի ձև, հիմնական վտանգներից մեկը ջրահեղձ լինելն է։ Մարդիկ կարող են ջրահեղձ լինել տարբեր պատճառներով՝ լողալու ընթացքում հոգնածությունից մինչև ջրում փորձի բացակայություն։ 2005-2014 թվականներին Միացյալ Նահանգներում ոչ դիտավորյալ ջրահեղձման տարեկան միջինը 3,536 դժբախտ դեպք է գրանցվել, ինչը համարժեք է օրական շուրջ տասը մահվան[24]:
Վտանգը նվազագույնի հասցնելու և հնարավոր ջրահեղձումները կանխելու նպատակով հաճախ աշխատում են փրկարարներ՝ վերահսկելու լողալու համար նախատեսված վայրերը, ինչպիսիք են հանրային լողավազանները, ջրաշխարհները, լճերը և լողափերը: Տարբեր փրկարարներ տարբեր վերապատրաստումներ են ստանում՝ կախված այն վայրերից, որտեղ նրանք աշխատում են. Այսինքն՝ ջրափնյա փրկարարն ավելի խիստ ուսուցում է ստանում, քան լողավազանի ջրափրկարարը: Ջրային ուսուցման հանրահայտ ծառայություններից են Ազգային փրկարար ծառայությունը և Կանադական Կարմիր Խաչը, որոնք մասնագիտացած են Հյուսիսային Ամերիկայում փրկարարների պատրաստման գործում:
Ջրային անվտանգության հիմնական հմտություններ սովորելը, ինչպիսիք են ընկերոջ հետ լողալը և արտակարգ իրավիճակներին արձագանքելու իմացությունը, կարևոր է բոլոր մակարդակների լողորդների համար:
Աշխատանք
խմբագրելՈրոշ մասնագիտություններ պահանջում են լողալու հմտություններ, օրինակ՝ աբալոնիայի և մարգարիտների որսի համար սուզորդությունը, ինչպես նաև նիզակով ձկնորսությունը:
Լողը կիրառվում է ջրում վտանգի մեջ գտնվող մարդկանց փրկելու համար, այդ թվում՝ ուժասպառ լողորդներին, պատահաբար ջրի մեջ հայտնված լողալ չիմացող անձանց և ջրում վնասվածք ստացածներին։ Փրկարարները կամ կամավոր ջրափրկարարները տեղակայված են բազմաթիվ լողավազաններում և լողափերում՝ այս նպատակին ծառայելու համար։ Նրանք, ինչպես նաև փրկարար լողորդները, կարող են օգտագործել հատուկ լողի ոճեր՝ փրկարարական աշխատանքների համար։
Լողն օգտագործվում է նաև ծովային կենսաբանության մեջ՝ ուսումնասիրելու բույսերը և կենդանիները իրենց բնական միջավայրում: Այլ գիտություններն օգտագործում են լողը; Օրինակ, Կոնրադ Լորենցը լողում էր սագերի հետ՝ որպես կենդանիների վարքագծի իր ուսումնասիրությունների մի մաս:
Լողը ունի նաև ռազմական նպատակներ։ Ռազմական լողը սովորաբար իրականացվում է հատուկ նշանակության ուժերի կողմից, օրինակ՝ Նավատորմի ծովային, օդային, ցամաքային ջոկատների և ԱՄՆ բանակի հատուկ ուժերի։ Լողը կիրառվում է տեղանքին մոտենալու, հետախուզական տվյալներ հավաքելու, հետախուզական կամ մարտական գործողություններ իրականացնելու և հետագայում հեռանալու համար։ Սա կարող է ներառել նաև ջրի մեջ օդային ներթափանցումը կամ սուզանավից դուրս գալը, երբ այն խորդակվել է: Մեծ ջրային մարմիններին կանոնավոր բախվելու պատճառով, ԱՄՆ Նավատորմի, Ծովային հետևակի և Ափամերձ պահպանության ուժերի բոլոր նորակոչիկները պարտավոր են անցնել հիմնական լողի կամ ջրային գոյատևման մարզումներ:
Լողը նաև պրոֆեսիոնալ սպորտաձև է: Կազմակերպությունները հովանավորում են լողորդներին, ովքեր ունակություններ ունեն մրցելու միջազգային մակարդակում: Շատ լողորդներ մրցակցում են՝ ներկայացնելու իրենց հայրենիքները Օլիմպիական խաղերում: Պրոֆեսիոնալ լողորդները կարող են նաև ապրուստ վաստակել, որպես ժամանցային արտիստներ՝ մասնակցելով ջրային բալետների ներկայացումներին:
Շարժում
խմբագրելԼողալով կարճ հեռավորություններով շարժվելը հաճախ հանդիպում է, երբ այլընտրանքային տարբերակներ բացառված են: Նկատվել են դեպքեր, երբ քաղաքական փախստականները Բալթիկ ծովում[25] ցատկել են ջրի մեջ ու լողացել դեպի ափ՝ նավերից, որոնք նախատեսված չեն եղել հասնելու այն վայրերին, որտեղ նրանք նախատեսել են գնալ[26]:
Վտանգներ
խմբագրելԿան բազմաթիվ վտանգներ, որոնք կապված են ջրում մարդու կամավոր կամ ակամա ներկայության հետ, ինչը կարող է հանգեցնել մահվան՝ ուղղակիորեն կամ ջրահեղձման հետևանքով։ Լողը և՛ կամավոր ներկայության նպատակն է, և՛ պատահական իրավիճակներում ցամաք վերադառնալու գլխավոր միջոցը:
Ջրից գրանցված մահերի մեծ մասը պատկանում է այս կատեգորիաներին՝
- Խուճապ է առաջանում, երբ անփորձ լողորդը կամ լողալ չիմացող անձը իրեն ճնշված է զգում ջրի մեջ գտնվելու հանգամանքից, ինչը հանգեցնում է սուզման և ջրահեղձ լինելուն: Երբեմն խուճապը կարող է մահվան պատճառ դառնալ գերօդափոխման հետևանքով, նույնիսկ ծանծաղ ջրում։
- Հոգնածությունը կարող է մարդուն անկարող դարձնել շարունակելու լողալը կամ ջրի վրա մնալը, ինչը հաճախ հանգեցնում է ջրահեղձման։ Լիովին զարգացած և ընդարձակված թոքերով մեծահասակը սովորաբար ունի դրական կամ առնվազն չեզոք լողունակություն և կարող է հանգիստ, փոքր ջանքեր գործադրելով մնալ ջրի վրա, եթե պահպանի հանգստություն։ Փոքր երեխան ունի բացասական լողունակություն և պետք է շարունակական ջանքեր գործադրի, որպեսզի խուսափի արագ սուզվելուց:
- Հիպոթերմիան, որի դեպքում մարդը կորցնում է հիմնական ջերմաստիճանը, կարող է հանգեցնել ուշագնացության կամ սրտի անբավարարության:
- Երկար ժամանակ հիպերտոնիկ աղի ջրի ազդեցության պատճառով առաջացած ջրազրկումը կամ ավելի հազվադեպ՝ աղի ջրի ներշնչման համախտանիշը, երբ ներշնչված աղի ջուրը թոքերում փրփուր է առաջացնում և խոչընդոտում շնչառությանը, կարող է հանգեցնել ֆիզիկական վերահսկողության կորստի կամ անմիջական մահվան՝ առանց ջրահեղձման։ Նույնիսկ, հիպոթերմիան և ջրազրկումը կարող են մահվան պատճառ դառնալ՝ անկախ նրանից, թե մարդը փրկարար բաճկոն կրում է, թե ոչ
- Արագ շարժվող ջրհեղեղի կամ գետի ջրում ստացած կապտուկը կարող է անմիջապես սպանել լողորդին կամ հանգեցնել ջրահեղձման։
Լողի բացասական ազդեցությունները կարող են ներառել՝
- Էքզոստոզ՝ աննորմալ ոսկրային աճ, որը նեղացնում է լսողական անցուղին՝ սառը ջրի հետ հաճախակի և երկարատև շփման կամ ականջ լցվելու պատճառով, հայտնի է նաև որպես «սերֆերի ականջ»։
- Վարակներ՝ ջրի միջոցով փոխանցվող բակտերիաների, վիրուսների կամ մակաբույծների պատճառով։
- Քլորի ներշնչում (լողավազաններում)։
- Սրտի կաթված լողալու ընթացքում (տրիաթլոնի մասնակիցների հանկարծակի մահվան հիմնական պատճառը, որը հանդիսանում է յուրաքանչյուր 100,000 մասնակցից 1-2-ի մահվան պատճառ)[27]:
- Անցանկալի հանդիպումներ ջրային կյանքի հետ:
- Ծովային ոջիլների, մեդուզաների, ձկների, ծովախեցգետինների և որոշ կորալների խայթոցներ
- Խեցգետինների, օմարների, ծովային եզնուկների, զեբրա փափկամորթների, կատվաձկների, թռչող ձկների, ծովային թռչունների և աղբի կողմից առաջացած ծակոցներ
- Ձկների, ծովային կաթնասունների և ծովային սողունների, երբեմն գիշատիչների արյունազողում առաջացնող խայթոցները
- Ծովային օձերի և որոշ ութոտնուկի թունավոր խայթոցից առաջացած վնասվածքներ
- Էլեկտրական լոքոների և էլեկտրական սկատների կողմից առաջացած էլեկտրահարում կամ թեթև ցնցում
Ցանկացած լողավազանի շրջակայքում անվտանգության սարքավորումները հաճախ կարևոր են և հանդիսանում են գոտիավորման պահանջ Միացյալ Նահանգների բնակելի հատվածներում տեղակայված լողավազանների մեծ մասի համար[28]: Փրկարարական տեխնիկայի մեջ վերապատրաստված անձնակազմի հսկողությունը պահանջվում է մրցակցային շատ մրցումներում և հանրային լողավազաններում:
Դասեր
խմբագրելԱվանդաբար համարվում էր, որ երեխաները մինչև 4 տարեկանը ի վիճակի չեն ինքնուրույն լողալ[29] չնայած այժմ խորհուրդ է տրվում մանկական լողի դասեր՝ ջրահեղձությունը կանխելու նպատակով[30]:
Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Էստոնիայում և Ֆինլանդիայում հինգերորդ դասարանի (Էստոնիայում չորրորդ դասարանի) ուսումնական ծրագրում ասվում է, որ բոլոր երեխաները պետք է սովորեն լողալ, ինչպես նաև, ինչպես ճիշտ վարվել ջրում արտակարգ իրավիճակների դեպքում: Ամենից հաճախ ակնկալվում է, որ երեխաները պետք է կարողանան լողալ 200 մետր (660 ոտնաչափ), որից առնվազն 50 մետրը (160 ոտնաչափ) մեջքի վրա, և գլուխը ջրի տակ պահեն, երբ առաջին անգամ հայտնվեն խորը ջրի մեջ: Չնայած շվեդ դպրոցականների մոտ 95 տոկոսը լողալ գիտի, ջրահեղձությունը մնում է երեխաների մահացության երրորդ ամենատարածված պատճառը:
Ե՛վ Նիդեռլանդներում, և՛ Բելգիայում լողի դասերը դպրոցական ժամերին (schoolzwemmen, դպրոցական լող) աջակցվում են կառավարության կողմից: Դպրոցներից շատերը լողի դասեր են անցկացնում: Հոլանդիայում և Բելգիայում լողի դասավանդումը ունի երկար տարիների ավանդույթ, բրաս լողը նույնիսկ ունի հոլանդերեն թարգմանություն`schoolslag (դպրոցական ոճ): Ֆրանսիայում լողը տարրական դպրոցների ուսումնական ծրագրի պարտադիր մասն է կազմում: Երեխաները սովորաբար տարեկան մեկ կիսամյակ անցկացնում լող սովորելով` CP/CE1/CE2/CM1-ի ընթացքում (1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ դասարաններում):
Շատ վայրերում տեղական լողավազանները առաջարկում են լողի դասեր, որոնք կարող են լինել ինչպես տեղական իշխանությունների, այնպես էլ մասնավոր ժամանցային ընկերությունների կողմից կառավարվող: Շատ դպրոցներ ներառում են նաև լողի դասեր իրենց Ֆիզիկական կուլտուրայի ուսումնական ծրագրերում, որոնք անցկացվում են կամ դպրոցի սեփական լողավազանում կամ մոտակա հանրային լողավազանում:
Մեծ Բրիտանիայում «Թոփ-Ափս» ծրագիրը նախատեսում է, որ դպրոցական երեխաները, ովքեր չեն կարողանում լողալ մինչև 11 տարեկանը, ստանան օրական ինտենսիվ լրղի դասեր: Երեխաները, որոնք չեն հասել Մեծ Բրիտանիայի Ազգային ուսումնական ծրագրի ստանդարտին՝ տարրական դպրոցն ավարտելուց առաջ 25 մետր լողալու կարողություն ունենալու առումով, ստանում են օրական կես ժամ տևողությամբ դասեր ուսումնական ժամանակահատվածի ընթացքում երկու շաբաթվա ընթացքում[31]:
Կանադայում և Մեքսիկայում կոչ է արվել լողը ներառել հանրային դպրոցների ուսումնական ծրագրում[32]:
Միացյալ Նահանգներում գործում է Մանկական լողի ռեսուրս (ՄԼՌ)[33] նախաձեռնությունը, որը մանկական լողի դասեր է առաջարկում նորածին երեխաներին, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել արտակարգ իրավիճակները, երբ հայտնվեն ջրում: Նրանց սովորեցնում են, թե ինչպես գլորվել ետ և լողալ (շունչը պահել ջրի տակ, գլորվել մեջքի վրա, լողալ առանց օգնության, հանգստանալ և շնչել մինչև օգնության հասնելը), հագուստով և առանց հագուստի: ՄԼՌ ծրագրով երեխաներին սովորեցնում են, թե ինչպես գլորվեն իրենց հագուստով, որպես մի իրավիճակի մոդելավորում, եթե նրանք իրականում ընկնեն քայլելիս կամ սողալիս:
Շվեյցարիայում նորածինների համար լողի դասերը տարածված են՝ օգնելու նրանց ընտելանալ մեկ այլ միջավայրի: Մրցումների մակարդակում, ի տարբերություն այլ երկրների, ինչպիսիք են Համագործակցության երկրները, լողի թիմերը կապված չեն ուսումնական հաստատություններին (ավագ դպրոցներ և համալսարաններ), այլ ավելի շուտ քաղաքներին կամ շրջաններին:
Հագուստ և հանդերձանք
խմբագրելԼողազգեստներ
խմբագրելՍովորական առօրյա հագուստը սովորաբար ոչ գործնական է լողի համար և որոշ հանգամանքներում կարող է վտանգավոր լինել։ Այսօր մշակույթների մեծ մասը լողորդներից պահանջում է` լողազգեստներ կրել:
Տղամարդկանց լողազգեստը սովորաբար նման է շորտերի կամ կիսավարտիքների։ Տղամարդկանց առօրյա լողի հագուստը (օրինակ՝ շորտերը) սովորաբար ազատ են և չեն դիպչում մարմինին, ի տարբերություն մրցակցային լողի հանդերձանքների, ինչպիսիք են ջեմերները կամ սկաֆանդրները։ Շատ դեպքում, տղաները և տղամարդիկ սովորաբար լողում են մարմնի վերնամասը բաց, բացառությամբ այն երկրների, որտեղ այն ավանդույթներով կամ օրենքով արգելված է հանրային վայրերում, կամ երբ անհրաժեշտ է, օրինակ՝ արևից պաշտպանվելու համար։
Կանանց ժամանակակից լողազգեստը սովորաբար կիպ է և ծածկում է սեռական օրգանները և կուրծքը (տես՝ բիկինի): Այն կարող է նաև ծածկել որովայնը։ Կանանց լողազգեստը հաճախ համարվում է նորաձևություն, իսկ դրա համեստությունը կամ բաց լինելը քննարկման թեմա է բազմաթիվ խմբերի համար, թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ։
Մրցակցային լողազգեստները հարմարեցված են այնպես, որ կրողը կարողանա ավելի արագ և արդյունավետ լողալ: Ժամանակակից մրցակցային լողազգեստները թեթև են կիպ մաշկին: Յուրաքանչյուր սեռի համար կան մրցակցային լողազգեստների բազմաթիվ տեսակներ: Դրանք օգտագործվում են ջրային մրցումներում, ինչպիսիք են ջրագնդակը, լողի մրցավազքը, սուզումը և թիավարությունը:
Հիդրոկոստյումները ապահովում են թե՛ ջերմամեկուսացում, թե՛ լողունակություն։ Շատ լողորդներ բավարար լողունակություն չունեն ոտքերի շրջանում։ Հիդրոկոստյումը հավելյալ ծավալ է ապահովում ավելի ցածր խտությամբ, ինչի շնորհիվ բարելավվում է լողունակությունն ու դիրքի հավասարակշռումը ջրում։ Այն ստեղծում է մեկուսիչ շերտ մաշկի և ջրի միջև, ինչը նվազեցնում է ջերմության կորուստը։ Հիդրոկոստյում սովորաբար նախընտրում են նրանք, ովքեր երկար ժամանակ լողում են սառը ջրում, քանի որ այն նվազեցնում է հիպոթերմիայի վտանգը։
Որոշ մարդիկ նաև նախընտրում են հագուստ չկրել լողալու ընթացքում։ Եվրոպական որոշ երկրներում հանրային լողավազանները թույլ են տալիս լողալ առանց հագուստի, իսկ շատ երկրներում կան լողափեր, որտեղ կարելի է մերկ լողալ։ Մեծ Բրիտանիայի բոլոր լողափերում օրինական է ծովում մերկ լողալը: Մինչև 20-րդ դարի սկիզբը սովորական էր տղամարդկանց համար մերկ լողալ հասարակական վայրերում: Այսօր մերկ լողալը կարող է լինել ինչպես ըմբոստության դրսևորում, այնպես էլ պարզապես ազատ վարքագծի արտահայտում։
Աքսեսուարներ
խմբագրել- Ականջի խցանները կարող են կանխել ջրի ներթափանցումը ականջներ։
- Քթի կլիպերը կարող են կանխել ջրի ներթափանցումը քիթ։ Սակայն մասնագիտական լողի դեպքում, քթի կլիպերի օգտագործումը կարող է անսովոր լինել, ուստի շատ մրցող լողորդներ չեն օգտագործում դրանք։ Դրա պատճառով, քթի կլիպերը հիմնականում օգտագործվում են սինխրոնացված լողի և հանգիստ լողի ժամանակ։
- Ջրային ակնոցները պաշտպանում են աչքերը քլորացված ջրից և բարելավում են ստորջրյա տեսանելիությունը: Մգեցված ջրային ակնոցները պաշտպանում են աչքերը արևի լույսից, որն արտացոլվում է լողավազանի հատակից:
- Լողի գլխարկները հարթեցնում են գլխամաշկը, ինչպես նաև պաշտպանում են մազերը քլորացված ջրից, սակայն դրանք ամբողջովին ջրակայուն չեն։
- Լողի տախտակները օգտագործում են մարմնի վերին մասը ջրի երեսին պահելու համար, իսկ մարմնի ստորին հատվածը մարզվում է:
- Ձգվող բոյերը օգտագործում են մարմնի ստորին հատվածը ջրի երեսին պահելու համար, իսկ մարմնի վերին մասը մարզվում է:
- Լողի լաստերը օգտագործում են մարզման ժամանակ՝ թռիչքը երկարացնելու և տեխնիկան ու արագությունը բարելավելու համար: Լողի լաստերը նաև ավելացնում է վերին մասի մկանները: Լողի լաստերը զգալիորեն ավելի մեծ և արդյունավետ կերպով փոխակերպում են մկանային ուժը մղման ուժի, քան ոտքերն են կարող ապահովել, և թույլ են տալիս հզոր ոտքի մկաններն արդյունավետորեն օգտագործել ջրում շարժման համար: Լողի լաստերների արժեքը՝ որպես լողի ուսուցման, սովորելու և պրակտիկայի ակտիվ օժանդակ միջոց, վաղուց արդեն ճանաչվել է: ԱՄՆ-ում, դեռևս վաղ 1947 թվականին, Լողի լաստերը փորձնականորեն օգտագործվել են սկսնակ վախեցած լողորդների վստահությունը մեծացնելու համար[34], Իսկ 1950 թվականի ԵՏՔԸ-ի փրկարարական և ջրային անվտանգության ձեռնարկում հիշեցվում էր, թե ինչպես «լողի լաստերը կարող են մեծ առավելությամբ օգտագործվել ջրի մեջ քայլելու, մակերեսայնորեն սուզվելու, տեղափոխվելու, ստորջրյա որոնումներ իրականացնելու և հոգնած լողորդներին աջակցելու համար[35]»: 1967 թվականին հետազոտություններ են իրականացվել կրոլ լողի դասավանդման մեջ լողի լաստերի օգտագործման վերաբերյալ[36]: 1970-ականներին Եվրոպայում մեծ տարածում գտավ այսպես կոչված «ֆլիփփեր-ֆլոութ» մեթոդը, որի նպատակն էր օգնել սկսնակներին սովորել ավելի արագ և անվտանգ լողալ[37]:
- Ձեռքի թիակները օգտագործվում են ձեռքերի շարժումների ընթացքում դիմադրությունը մեծացնելու համար՝ տեխնիկան և ուժը բարելավելու նպատակով:
- Մատների թիակները նույն ազդեցությունն ունեն, ինչ ձեռքի թիակները, սակայն ավելի փոքր չափի պատճառով ստեղծում են ավելի քիչ դիմադրություն: Դրանք նաև օգնում են բարելավել ջրում լողորդի «բռնելու» հմտությունը:
- Շնչառական խողովակներ օգտագործվում են ջրում գլխի լավ դիրքը բարելավելու և պահպանելու համար: Դրանք նաև կարող են օգտագործվել ֆիզիկական թերապիայի ժամանակ:
- Ջրային ձողերը օգտագործվում են ջրում գտնվելու ընթացքում լողորդին լողալու վիճակում պահելու համար:
- Անվտանգության համար նախատեսված ցանկապատերը և սարքավորումները պարտադիր են հանրային լողավազաններում և կառուցապատման համար պարտադիր պահանջ են ԱՄՆ-ում բնակելի լողավազանների մեծ մասի համար[38]:
- Լողի պարաշյուտերը օգտագործվում են մրցակցային մարզումների ժամանակ, որոնք ավելացնում են դիմադրությունը ջրում՝ օգնելով մարզիկներին բարձրացնել ուժը լողում շարժումների կենտրոնական մասում:
- Լողի փչվող թևիկները լողալու օժանդակ միջոցներ են, որոնք նախագծված են լողացողություն ապահովելու և օգտագործողին լողալու վիճակում պահելու համար:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McGraw, Myrtle B (1939). «Swimming behavior of the human infant». The Journal of Pediatrics. 15 (4): 485–490. doi:10.1016/s0022-3476(39)80003-8.
- ↑ Pereira da Costa, Lamartine; Miragaya, Ana (2002). Worldwide Experiences and Trends in Sport for All. Meyer & Meyer Verlag. ISBN 9781841260853.
- ↑ Jones, Helen; Millward, Peter; Buraimo, Babtunde (August 2011). Adult participation in sport (PDF). Department for Culture, Media and Sport. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-06-10-ին.
- ↑ «Swimming remains England's most popular sport despite free scheme setback». The Daily Telegraph. London. 2010-06-18. Արխիվացված օրիգինալից 2022-01-12-ին.
- ↑ «America's Swim Team» (PDF). USA Swimming. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-06-19-ին.
- ↑ «Swimming Lessons in Educational Curriculum Across the World». Aquamobile. 2015-04-04.
- ↑ 7,0 7,1 Laughlin, Terry (1996). Total Immersion. Fireside, New York. ISBN 9780684818856.
- ↑ Swimming Anatomy, Publisher: Human Kinetics, Year: 2010, 9781450409179, page: 147
- ↑ 9,0 9,1 Goksor, E.; Rosengren, L.; Wennergren, G. (2002). «Bradycardic response during submersion in infant swimming». Acta Paediatrica. 91 (3): 307–312. doi:10.1111/j.1651-2227.2002.tb01720.x. PMID 12022304. S2CID 22213714.
- ↑ 10,0 10,1 Tipton, M. J.; Collier, N.; Massey, H.; Corbett, J.; Harper, M. (November 2017). «Cold water immersion: kill or cure?» (PDF). Experimental Physiology (անգլերեն). 102 (11): 1335–1355. doi:10.1113/EP086283. ISSN 0958-0670. PMID 28833689.
- ↑ «Cassius Dio — Book 60».
- ↑ «Kiddushin 29a». www.sefaria.org.
- ↑ Escalante, Yolanda; Saavedra, Jose M. (30 May 2012). «Swimming and Aquatic Activities: State of the Art». Journal of Human Kinetics. 32 (2012): 5–7. doi:10.2478/v10078-012-0018-4. ISSN 1640-5544. PMC 3590867. PMID 23487594.
- ↑ «History of Swimming | Ramona Aquatics». ramonaaquatics.net (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-05-ին. Վերցված է 2017-02-25-ին.
- ↑ Taormina, Sheila (2014-10-01). Swim Speed Strokes for Swimmers and Triathletes: Master Freestyle, Butterfly, Breaststroke and Backstroke for Your Fastest Swimming (անգլերեն). VeloPress. ISBN 9781937716608.
- ↑ Katz, Jane (2003). Your Water Workout (First ed.). Broadway Books. ISBN 978-0-7679-1482-6.
- ↑ Cooper, Kenneth H. (1983) [1968]. Aerobics (revised, reissue ed.). Bantam Books. ISBN 978-0553274479.
- ↑ Services, Department of Health & Human. «Swimming - health benefits» (անգլերեն). Վերցված է 2018-09-11-ին.
- ↑ «How to Fix and Prevent Breaststroker's Knee». YourSwimLog.com (ամերիկյան անգլերեն). 2016-09-03. Վերցված է 2019-11-16-ին.
- ↑ «CDC - Health Benefits of Water-based Exercise - Healthy Swimming & Recreational Water - Healthy Water». www.cdc.gov. Վերցված է 2015-10-01-ին.
- ↑ Seabra, André; Fernandes, Ricardo J.; Marques, Elisa; Moura, Miguel; Ubago-Guisado, Esther; Hernando, Enrique; Gallardo, Leonor (2017-12-28). «Impact of Futsal and Swimming Participation on Bone Health in Young Athletes». Journal of Human Kinetics (անգլերեն). 60 (1): 85–91. doi:10.1515/hukin-2017-0092. PMC 5765788. PMID 29339988. Արխիվացված է օրիգինալից 2020-11-28-ին. Վերցված է 2021-03-03-ին.
- ↑ «ADA Requirements: Accessible Pools Means of Entry and Exit». www.ada.gov. 2012-05-24. Վերցված է 2021-11-14-ին.
- ↑ «Health Benefits of Water-based Exercise». CDC.gov. United States Centers for Disease Control and Prevention. Վերցված է 15 July 2015-ին.
- ↑ «Unintentional Drowning: Get the Facts | Home and Recreational Safety | CDC Injury Center». www.cdc.gov. October 7, 2020.
- ↑ «Top athlete escaped the GDR using his aquatic talents». Dw-world.de.
- ↑ «Chronology of Albanian Immigration to Italy». Ccat.sas.upenn.edu.
- ↑ Kevin M. Harris, MD; և այլք: (2010). «Sudden Death During the Triathlon». JAMA. 303 (13): 1255–1257. doi:10.1001/jama.2010.368. PMID 20371783.
- ↑ «Division of Code Enforcement and Administration». Dos.ny.gov. 2006-12-14. Արխիվացված է օրիգինալից 2021-04-23-ին. Վերցված է 2014-04-13-ին.
- ↑ Injury Prevention Committee (2003). «Swimming lessons for infants and toddlers». Paediatrics & Child Health. 8 (2): 113–114. doi:10.1093/pch/8.2.113. PMC 2791436. PMID 20019931. Արխիվացված է օրիգինալից 2006-07-12-ին.
- ↑ «Drowning Happens Quickly– Learn How to Reduce Your Risk». Centers for Disease Control and Prevention. Արխիվացված է օրիգինալից 20 August 2014-ին. Վերցված է 18 August 2014-ին.
- ↑ Davies, Catriona (2006-06-14). «Children unable to swim at 11 are given top-up lessons». The Daily Telegraph. London. Արխիվացված է օրիգինալից 2007-10-11-ին. Վերցված է 2006-07-12-ին.
- ↑ «Federal minister calls for school swim lessons». CTV. 2005-07-18. Արխիվացված է օրիգինալից 2009-04-12-ին. Վերցված է 2006-06-28-ին.
- ↑ «Infant Swimming Resource site». Infantswim.com. Վերցված է 2014-04-13-ին.
- ↑ Clarence B. Douglas: "Motivating Swimming Beginners with Swim Fins", Journal of Physical Education, Vol. XLIV No. 4 (March/April 1947), pp. 89, 96-97.
- ↑ Charles E. Silvia: Manual of Life Saving and Water Safety Instruction, New York, NY: Association Press, 1950, p. 67
- ↑ Bernard Gutin and Jeffrey Lichter: "Use of fins to teach the crawl kick to beginners and intermediate swimmers", Swimming Technique Vol. 4 No. 2, July 1967, pp. 28-30.
- ↑ Gerhard Hetz: Schwimmen lernen - schnell + sicher, Munich, Berne, Vienna: blv Verlagsgesellschaft, 1974.
- ↑ «Pool safety equipment overview». Swimmingpool.com. Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին. Վերցված է 2014-04-13-ին.
Գրականություն
խմբագրել- Cox, Lynne (2005). Swimming to Antarctica: Tales of a Long-Distance Swimmer. Harvest Books. ISBN 978-0-15-603130-1.
- Maniscalco F., Il nuoto nel mondo greco romano, Naples 1993.
- Mehl H., Antike Schwimmkunst, Munchen 1927.
- Schuster G., Smits W. & Ullal J., Thinkers of the Jungle. Tandem Verlag 2008.
- Sprawson, Charles (2000). Haunts of the Black Masseur - The Swimmer as Hero. University of Minnesota Press. ISBN 978-0-8166-3539-9.svin
- Tarpinian, Steve (1996). The Essential Swimmer. The Lyons Press. ISBN 978-1-55821-386-9.
- WebMD. (n.d.). Health benefits of swimming. WebMD. https://www.webmd.com/fitness-exercise/a-z/swimming-for-fitness
- "The Benefits of Swimming," Swim England
- Swimming and Arthritis," Arthritis Foundatio
- Water Safety Tips," American Red Cross
- Water Safety," Safe Kids Worldwide
Արտաքին հղումներ
խմբագրել- Swimmingstrokes.info Արխիվացված 2013-12-30 Wayback Machine, Overview of 150 historical and less known swimming-strokes
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լող» հոդվածին։ |