Ծովոզնիներ
Ծովոզնիներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Echinoidea | ||||||
Ենթադասերն ու կարգերը | ||||||
| ||||||
|
Ծովոզնիներ[1] (լատին․՝ Echinoidea), փշամորթների տիպի անողնաշարավոր կենդանիների դաս։ Մարմինը մինչև 30 սմ է՝ ծածկված կմախքային թիթեղիկների շարքերով, որոնք զրահ են առաջացնում և կրում շարժունակ ասեղներ ու պեդիցելյարներ։ Բաժանվում են 2 ենթադասի՝ կանոնավոր և անկանոն ծովոզնիներ[2]։ Առաջինների բերանն ունի ծամող ապարատ, որով քարերի վրայից քերում, պոկում են ջրիմուռները։ Անկանոն ծովոզնիները սնվում են դետրիտով և չունեն ծամող ապարատ[3]։
Հատակային սողացող կամ տիղմի մեջ ընկղմված կենդանիներ են[4]։ Շարժվում են ամբուլակրալ ոտիկների և ասեղների միջոցով։ Բաժանասեռ են, զարգանում են հատակային էխինոպլուտեուս թրթուրով։ Առանձին ձևեր կենդանածին են[5]։
Հայտնի է ժամանակակից ծովոզնիների ավելի քան 800 տեսակ, որից 40-ը՝ նաև նախկին Խորհրդային Միության տարածքի շրջապատող ծովերում։ Տարածված են բնականոն աղայնություն ունեցող օվկիանոսներում և ծովերում (մինչև 7000 մ խորության վրա)[6]։
Ծովոզնիների որոշ տեսակներ ունեն արդյունագործական նշանակություն, օգտագործվում է խավիարը[7]։
Ծովաշուշաններ
խմբագրելԾովաշուշանները կպչում են հատակին և ավելի շատ նմանվում են բույսերի, նրանք և՛ «ցողունիկ» ունեն, և՛ «ծաղիկ», իսկ «պսակաթերթիկներից» տարածվում են հովհարանման ծոպեր, որոնք ջուրը մղում են դեպի «ծաղկի» «պսակաթերթիկների» մեջ տեղավորված բերանը[8]։ Ջրի հետ ծովաշուշանի բերան են ընկնում մանր կենդանիներ, որոնցով նա սնվում է։ Ծովաշուշանները թշնամու հետ կռվելիս կարող են դեն նետել «ծաղիկը», որը հետագայում նորից աճում է[9]։
Ծովաստղեր
խմբագրելԾովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները[10]։ Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են։ Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս։ Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել։ Ճառագայթը հետագայում նորից աճում է մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել[11]։
Ծովագլաններ
խմբագրելԾովագլանների կմախքային թիթեղիկները քիչ են։ Նրանց բերանը շրջապատված է ճյուղավորված 10 շոշափուկներով։ Ծովային մանր կենդանիները կպչում են այդ շոշափուկներին, որոնց ծովագլանը հերթով տանում է բերանը[12]։ Ծովագլանների համար սարսափելի չէ անգամ իրենց մարմնի մեծ մասի (նույնիսկ ներքին օրգանների) կորուստը, որովհետև դրանք վերականգնվում են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Bolʹshai︠a︡ rossiĭskai︠a︡ ėnt︠s︡iklopedii︠a︡. Osipov, I︠U︡. S. (I︠U︡riĭ Sergeevich), 1936-, Осипов, Ю. С. (Юрий Сергеевич), 1936-. Moskva: Большая российская энциклопедия. 2004-. ISBN 5-85270-320-6. OCLC 57660759.
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link) - ↑ Ruppert, Edward E.,. Invertebrate zoology : a functional evolutionary approach. Barnes, Robert D.,, Fox, Richard S., (Seventh edition ed.). Delhi, India. ISBN 978-81-315-0104-7. OCLC 970002268.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ Hubbs, Carl L (1920). «Notes on the Atherine fishes of Colombia». Occasional papers of the Museum of Zoology, University of Michigan. 88: 1–6. doi:10.5962/bhl.part.14454. ISSN 0076-8413.
- ↑ Vandepitte, Leen; Vanhoorne, Bart; Decock, Wim; Lanssens, Thomas; Dekeyzer, Stefanie; Verfaille, Kevin; Hernandez, Francisco; Horton, Tammy; Kroh, Andreas (2018 թ․ մարտի 13). «10 years of the World Register of Marine Species (WoRMS): where do we stand & where are we heading?». dx.doi.org. Վերցված է 2020 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ Barnes, Robert D. (1980). Invertebrate zoology (4th ed ed.). Philadelphia: Saunders College. ISBN 0-03-056747-5. OCLC 5830048.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն) - ↑ «Ислам М.С. Сложности и правовые вызовы для устойчивого использования космического пространства во имя мира и на благо всего человечества». Исследования космоса. 2 (2): 47–63. 2019-02. doi:10.7256/2453-8817.2019.2.32150. ISSN 2453-8817.
- ↑ [Wright, Anne] (1860). The observing eye; or, Letters to children on the three lowest divisions of animal life: the radiated, articulated, & molluscous. London,: Jarrold.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Alexis Soyer, The Pantropheon or a history of food and its preparation in ancient times, New York and London, Paddington Press, 1977, 8vo, pp. xvi, 470, illus., £6.95». Medical History. 22 (2): 219–219. 1978-04. doi:10.1017/s0025727300032580. ISSN 0025-7273.
- ↑ Канке; Kankye, Viktor (2017 թ․ հունիսի 8). Special and general philosophy of science. Encyclopedic dictionary. Москва: INFRA-M Academic Publishing LLC. ISBN 978-5-16-012809-2.
- ↑ Yoshimura, Kazuya; Iketani, Tomoaki; Motokawa, Tatsuo (2012 թ․ հունվարի 12). «Do regular sea urchins show preference in which part of the body they orient forward in their walk?». Marine Biology. 159 (5): 959–965. doi:10.1007/s00227-011-1874-5. ISSN 0025-3162.
- ↑ Edible sea urchins : biology and ecology. Lawrence, John M. (2nd ed ed.). Amsterdam: Elsevier. 2007. ISBN 978-0-08-046558-6. OCLC 162587956.
{{cite book}}
:|edition=
has extra text (օգնություն)CS1 սպաս․ այլ (link) - ↑ Frederick, Eva (2019 թ․ սեպտեմբերի 18). «Rock-munching sea urchins have self-sharpening teeth». Science. doi:10.1126/science.aaz5479. ISSN 0036-8075.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոզնիներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովոզնիներ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 139)։ |