Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆլորիդա (այլ կիրառումներ)

Ֆլորիդա (անգլերեն՝ Լսել Florida), նահանգ ԱՄՆ-ի հարավարևելյան մասում։ Խոշոր քաղաքներն են՝ Մայամի, Տամպա, Օռլանդո և Ջեքսոնվիլ։

  • մակերես - 140 հազ.
  • բնակչություն - 17,244 հազ., (79.1 % - սպիտակամորթներ, 13,6 % - աֆրոամերիկացիներ, 10,2 % - կուբայական արտաքին ունեցողներ)
  • քաղաքի բնակչություն - 84,3 %
  • քաղաքներ - Թալահասի (մայրաքաղաք) - 137 հազար, Ջեքսոնվիլ - 794 հազար, Մայամի - 365 հազար, Տամպա - 285 հազար
Picto infobox map.png
Ֆլորիդա
անգլ.՝ Florida
flag of Florida? Զինանշան
Flag of Florida.svg
Seal of Florida.svg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մաան էՄայրցամաքային նահանգներ և Հյուսիսատլանտյան նահանգներ
ԿարգավիճակԱՄՆ-ի նահանգ
Մտնում էԱՄՆ
ՎարչկենտրոնԹալահասի
Ամենաբարձր կետBritton Hill?
ԲԾՄ30 մետր
Օրենսդրական մարմինFlorida Legislature?
Դատական մարմինSupreme Court of Florida?
Միության մուտքմարտի 3, 1845 (27-րդ)
Պաշտոնական լեզուներանգլերեն
Բնակչություն
20 271 272 մարդ (2015)[1] (48 տեղ)
Տարածք170 304 կմ²  (22 տեղ)
Florida in United States.svg
Florida topographic map-en.svg
Հիմնադրված էմարտի 3, 1845 թ.
Սահմանակցում էՋորջիա և Ալաբամա
Ժամային գոտիUTC-6, հյուսիսամերիկյան ժամային գոտի, Կենտրոնական ժամային գոտի և Ամերիկա/Նյու Յորք
ՀապավումFla.[2], FL[2] և Fla.[2]
ՓոխարինեցFl. T.?
ISO 3166-2 կոդUS-FL
Անվանված էԶատիկ
Միության մուտքմարտի 3, 1845 (27-րդ)
Կոորդինատներ: 28°8′ հս․ լ. 81°37′ ամ. ե. / 28.133° հս․. լ. 81.617° ավ. ե. / 28.133; 81.617
myflorida.com

Աշխարհագրական դիրքԽմբագրել

Ֆլորիդան հյուսիսից սահմանակից է Ալաբամայի և Ջորջիայի հետ։ Թերակղզու սահմանը անցնում է ափային գծով, հարավում նաև ընդգրկում է Ֆլորիդա֊Քիսի կղզիները։ Թերակղզու և Ֆլորիդա֊Քիս կղզեխմբի միջև ընկած է Ֆլորիդական ծովածոցը։ Հարավում ողողվում է Ֆլորիդական ծովածոցով, արևմուտքում՝ Մեքսիկական, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսով։

Ֆլորիդա նահանգի մեծ մասը ընկած է նույնանուն թերակղզում, որը գտնվում է Մեքսիկական ծովածոցի, Ատլանտյան օվկիանոսի և Ֆլորիդական նեղուցի միջև։ Ամռանը այստեղ գործում է GMT-4 ժամային գոտին, ձմռանը՝ GMT-5:

ԲնակչությունԽմբագրել

1920 թվականին Ֆլորիդան դարձավ ԱՄՆ-ի ամենահաջող և ամենաարագ զարգացող նահանգներից մեկը։ 1920-1990 թվականներին բնակչությունն աճեց 13 անգամ։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով նահանգում ապրում է 19 552 860 մարդ։ Բնակչության խտությունը հավասարաչափ բաշխված չի։ Բնակչության մոտ 85 %-ն ապրում է խոշոր քաղաքներում կամ ծովափներում։ Թերակղզու կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում նույնպես բնակչությունը շատ է. այնտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Իսկ Ֆլորիդայի հարավային շրջանների բնակավայրերը փաստացի գրեթե անբնակ են։

ԿլիմաԽմբագրել

Ֆլորիդան ներկայացնում է 2 կլիմայական գոտի։ Հյուսիսային Ֆլորիդայում կլիման խոնավ է, հարավայինում՝ օվկիանոսային։ Ձմռանը հարավային Ֆլորիդայում (Մայամիում) զարգացած է տուրիզմը՝ տաք կլիմայի շնորհիվ։

Հյուսիսային և Կենտրոնական Ֆլորիդաները տարվա ընթացքում ստանում են 2400-2800 ժամ արևային լույս, Հարավայինը՝ 2800-3200:

Ամռանը միջին ջերմաստիճանը կազմում է սկսած 26 °С՝ հյուսիսում մինչև 28 °С՝ հարավում, ձմեռայինը՝ սկսած 12 °С հյուսիսում մինչև 20 °С հարավում։ Ամռանը ջերմաստիճանը հազվադեպ անցնում է 38 °С:

Ֆլորիդայի կլիման անվանում են ամենաթանկ և ամենակարևոր «բնական ռեսուրսը»։ Հենց կլիմայի շնորհիվ այդ տեղը տարվա ընթացքում հետաքրքրում է միլիոնից ավել զբոսաշրջիկների։ Ձմռանը իհարկե օտարերկրացիները ավելի շատ են։

ԺողովրդագրությունԽմբագրել

Տարի Թվաքանակ
1910 752 619 [3]
1920 968 470
1930 1 468 211
Տարի Թվաքանակ
1940 1 897 414
1950 2 771 305
1960 4 951 560
Տարի Թվաքանակ
1970 6 789 443
1980 9 746 324
1990 12 937 926
Տարի Թվաքանակ
2000 15 982 378
2010 18 801 310
2015 20 271 272 [4]

1990 թվականի մարդահամարի համաձայն, Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 70,2 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 13,6 սևամորթներ
  • 12,8 լատինոամերիկացիներ
  • 1,2 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ


Համաձայն 2000 թվականի մարդահամարի՝ Ֆլորիդայի բնակչության ցեղերի տոկոսային թիվը հետևյալն էր`

  • 66,4 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 16,8 լատինոամերիկացիներ
  • 14,5 սևամորթներ
  • 2,0 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2007 թվականի արդյունքները.

  • 61,5 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 20,5 լատինոամերիկացիներ
  • 15,2 սևամորթներ
  • 2,5 ասիացիներ
  • 0,3 հնդկացիներ

2010 թվականի ցանկը.

  • 57,9 ոչ իսպանախոս սպիտակամորթներ
  • 22,5 լատինոամերիկացիներ
  • 16,0 սևամորթներ
  • 2,4 ասիացիներ
  • 0,4 հնդկացիներ

ՔաղաքներԽմբագրել

Քույր-շրջաններԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել