Պինտուրիկիո
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պինտուրիկիո (այլ կիրառումներ)
Պինտուրիկիո կամ Պինտուրիքիո (իտալ.՝ Pinturicchio, փաստացի՝ Բերնարդինո դի Բետո (կամ դի Բենեդետո) դի Բյաջո, Bernardino di Betto di Biagio, 1452, Պերուջա, Իտալիա - դեկտեմբերի 11, 1513[1][2][3][…], Սիենա, Տոսկանա, Իտալիա), Վերածննդի շրջանի իտալացի գեղանկարիչ։
Պինտուրիկիո | |
---|---|
![]() ինքնադիմանկար | |
Ի ծնե | Bernardino di Betto di Biagio |
Ծնվել է | 1452 |
Ծննդավայր | Պերուջա, Իտալիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 11, 1513[1][2][3][…] |
Մահվան վայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Կրթություն | Պերուջինո |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ և մանրանկարիչ |
Ոճ | Վերածնունդ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Q3612411?, Chapel of the Bishop Eroli?, Crucifixion between Sts. Jerome and Christopher? և Piccolomini Library? |
Ակտիվ շրջան | 1937 - 1513 |
Ներշնչվել է | Պերուջինո |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Կվատրեչենտոյի ումրայի դպրոցի ներկայացուցիչ է։ Սովորել է Ֆիորենցո դի Լորենցոյի մոտ, հետո Ռաֆայելի, որին հետագայում օգնել է Սիքստինյան կապելլայի նկարազարդման գործում, հետ Պիետրո Պերուջինոյի մոտ։ Որոշ տեղեկություններ կան, որ սովորել է նաև Բենեդետտո Կապորալիի մոտ։ Կրել է Պերուջինոյի ուսուցիչ Բենեդետտո Բոֆիլիի ազդեցությունը։ Հասուն վարպետ դառնալով Պինտուրիկիոն հրաժարվեց Պերուջինոյի որոշ սկզբունքներից, հիմնականում՝ ֆիգուրների միակերպությունից, որով ավելի մոտեցավ Բոտիչելլիի արվեստին[4]։
Աշխատել է Իտալիայի մի շարք քաղաքներում՝ Պերուջա, Հռոմ, Օրվիետո, Սպոլետո, Սիենա։ Հիմնական գործերից են՝ Սանտա մարիա դել Պոպոլո եկեղեցու, Բորջիաների տան և Սիենայի տաճարի Պիկոլոմինիի գրադարանի ֆրեսկոները։ Նրա գործերում հաճախ հանդիպում են բուսական և ճարտարապետական նախշեր։ Հաստոցային գործերից առավել հայտնին Դրեզդենի պատկերասրահում ցուցադրվող «Տղայի դիմանկար» աշխատանքն է։
ԳնահատականըԽմբագրել
Ջորջո Վազարին բացասական է գնահատում Պինտուրիկիոյի արվեստը, համարելով նրա փառքը ոչ արժանի։ Բացի այդ կենսագիրը մեղադրում է նկարչին՝ պատվիրատուների ցանկությունները անպայման կատարելուն ձգտելու համար։
Ալեքսանդր Բենուան նշում է նկարչի գործերի առավել դեկորատիվությունը։ Գտնում է, որ ֆրեսկոները դատարկ ու միամիտ և պայմանական գործեր են։ Հիմնական ազդեցությունը և հմայքը առաջանում է վառ գույներից, ոսկու և զարդանախշերի առատությունից, որոնցով նկարիչը սիրում է իր սյուժեները լրացնել[5]։
ՀետաքրքիրԽմբագրել
Ֆուտբոլային մագնատ և երկրպագու Անելիի թեթև ձեռքով, Պինտուրիկիո մականունը ստացել է իտալական ֆուտբոլի աստղ Ալեսանդրո Դել Պիեռոն։ Անելիին Դել Պիերոյին և նրա ավագ ընկեր Ռոբերտո Բաջոյի հարաբերությունները նմանեցրել է Պինտուրիկիոյի և Պերուջինոյի՝ աշակերտի և ուսուցչի հարաբերություններին։
ԱշխատանքներԽմբագրել
- Սուրբ Բեռնարդինոի պատմություն (1473 թվական)։ Իտալիայի Ումբրիա քաղաքի պատկերասրահ
- Դելա Ռովեր եկեղեցի (1470-1482 թվականներ)[6]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Մարիամ Աստվածածինը երեխային գրել սովորեցնելիս և Սուրբ Ջերոմի հետ (1481 թվական)[7]։ Բեռլին, Գերմանիա
- Բուֆալոնի եկեղեցի (1484–1486 թվականներ)[8]։ Հռոմի Արակոելի քաղաք
- Բասսո Դելլա Ռովեր եկեղեցի (1484–1492 թվականներ)[9]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Կուբո եկեղեցի (1489-1503 թվականներ)[10]։ Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Կոստա եկեղեցի (1488-1490 թվականներ)։ Որմնանկարներ, Սանտա Մարիա դել Պոպոլո, Հռոմ
- Առաստաղի աստվածներ (1490 թվական)[11]։ Պալազզո Դելլա Ռովեր, Հռոմ
- Բորգիայի բնակարաններ (1492–1494 թվականներ)[12]
- Մարիամ Աստվածածինը գրող երեխայի հետ (1494–1498 թվականներ)։ Ֆիլադելֆիայի արվեստի թանգարան, Ֆիլադելֆիա, ԱՄՆ
- Մարիամ Աստվածածինը գրող երեխայի հետ և Բիսշոփը (1495 թվական)։ Վալենսի արվեստի թանգարան, Վալենսիա, Իտալիա[13]
- Էրոլի եկեղեցի (1497 թվական)[14]։ Որմնանկար
- Տղայի դիմանկար (մոտ 1500 թվական)։ Դրեզդենի պատկերասրահ, Դրեզդեն, Գերմանիա[15]։
- Բագլիոնի եկեղեցի (1500–1501 թվականներ)։ Սանտա Մարիա Մագիոր, Սպելլո, Իտալիա[16]
- Պիկոլոմինի գրադարան (1502–1507 թվականներ)[17]։ Որմնանկարներ, Սիենայի տաճար, Իտալիա
- Պիուս երկրորդի թագադրում (1503–1508 թվականներ)[18]։ Որմնանկար, Սիենայի տաճար, Իտալիա
- Սուրբ Ջոհնը Բապտիստ եկեղեցում (1504 թվական)։ Սիենայի տաճար, Իտալիա
- Վիրգին և երեխան։ Լուքսեմբուրգ
ՊատկերասրահԽմբագրել
Ուոլթերսը արվեստի թանգարանում[19]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 KulturNav — 2015.
- ↑ Арган Д. История итальянского искусства. М., 1990. — Т. 1. — էջ. 112 (ռուս.)
- ↑ Бенуа А. Н. История живописи. СПб., 1912. — Հատոր 2. — էջ. 76. (ռուս.)
- ↑ Basso Della Rovere Chapel
- ↑ Madonna with Writing Child and St. Jerome
- ↑ Bufalini chapel
- ↑ Basso Della Rovere Chapel - Santa Maria del Popolo
- ↑ Cybo Chapel at Santa Maria del Popolo
- ↑ Semi-Gods Ceiling
- ↑ Vatican Borgia Apartments
- ↑ Madonna with Writing Child and Bishop - Pinturicchio
- ↑ Eroli chapel
- ↑ portrait of a boy - pinturicchio
- ↑ baglioni chapel pinturicchio
- ↑ «Piccolomini Library»։ Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին։ Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 29
- ↑ Coronation of Pius II
- ↑ «Saint Jerome in the Wilderness»։ The Walters Art Museum
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պինտուրիկիո կատեգորիայում։ |