Ջոան Վուդվարդ
Ջոան Վուդվարդ (անգլ.՝ Joanne Woodward, փետրվարի 27, 1930[2][3][4][…], Thomasville, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, Օսկարի դափնեկիր լավագույն դերասանուհի անվանակարգում, ստացել է ընդհանուր թվով մոտ 30 կինոմրցանակ, որոնց թվում 2 Ոսկե Գլոբուս, 2 Էմմի, 1 BAFTA, Կաննի կինոփառատոնի 1 մրցանակ և այլն։
1958 թվականին ամուսնացել է Հոլիվուդյան ճանաչված դերասան Փոլ Նյումանի հետ և ապրել նրա հետ մինչև Նյումանի մահը՝ 2008 թ.։ Հոլիվուդյան փառքի ծառուղում 1960 թ. առաջին անգամ նրա պատվին է բացվել աստղ։ Մայրը նրան կոչել է Ջոան ի պատիվ Հոլիվուդյան լեգենդար դերասանուհի Ջոան Քրոուֆորդի[5]։
Խաղացել է մոտ 70 ֆիլմում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ «Joanne Woodward»։ Inside the Actors Studio (15)