Կլաուս Աուգենտալեր
Կլաուս Աուգենտալեր (գերմ.՝ Klaus Augenthaler, սեպտեմբերի 26, 1957[1], Ֆյուրսթենցել, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ է, խաղացել է պաշտպանի դիրքում։
Կլաուս Աուգենտալեր գերմ.՝ Klaus Augenthaler | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 26, 1957[1] (67 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ֆյուրսթենցել, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա, Գերմանիա | ||||||||||||||||||||
Հասակ | 182 սմ | ||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Կարիերա
խմբագրելԱմբողջ կարիերայի ընթացքում նվիրված է եղել Մյունխենի Բավարիային, 16 տարի խաղացել է այդ ակումբում։ 6 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 3 անգամ շահել է Գերմանիայի գավաթը։ 7 տարի եղել է Բավարիայի ավագը։ Անցկացրել է 404 հանդիպում, դարձել 52 գոլի հեղինակ։ Գերմանիայի ազգային հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն, նաև արծաթե մեդալակիր։
Կարիերայի ավարտից հետո սկսել է աշխատել Բավարիայի մարզչական շտաբում, մարզել է Բավարիայի երկրորդ թիմը։ 2003-2005 մրցաշրջաններում օգնել է Բայեր Լևերկուզենին հաղթահարել դժվարությունները։ 2006-2007 մրցաշրջանում մարզել է Վոլֆսբուրգը, բայց ոչնչով աչքի չի ընկել։
Նվաճումներ
խմբագրել- Գերմանիայի չեմպիոն - 1979-80, 1980-81, 1984-85, 1985-86, 1986-87, 1988-89, 1989-90
- Գերմանիայի գավաթակիր - 1982, 1984, 1986
- Չեմպիոնների լիգայի հաղթող - 1976
- Միջմայրցամաքային գավաթ - 1976
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԱուգենտալերը նախքան կանոնների փոփոխությունը միակ մարզիչն էր Բունդեսլիգայում, որը կատարել էր 4 փոփոխություն 1 խաղի ընթացքում։ 1996 թ. մայիսի 18-ին Դյուսելդորֆի Ֆորտունայի հետ անցկացրած մրցաշրջանի վերջին խաղում նա փոխարինում էր Բավարիայի գլխավոր մարզիչ Ֆրանց Բեկենբաուերին և ընդմիջման ժամանակ կատարեց 3 փոփոխություն, իսկ հետո նաև դաշտ մտցրեց Միխաել Պրոբստին Օլիվեր Կանի փոխարեն։ Խաղի մրցավար Լուտց Վագները չնկատեց մարզչի սխալը ու խաղն ավարտվեց 2։2 հաշվով։ Ֆորտունան չբողոքարկեց խաղի հաշիվը, որովհետև վերջին տուրից առաջ 2 թիմերն էլ կատարել էին իրենց առջև դրված խնդիրները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլաուս Աուգենտալեր» հոդվածին։ |