Եղիսաբեթ II

ՄԹ, Կանադայի, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թագուհի

Եղիսաբեթ II, (այլ կերպ` Էլիզաբեթ Բ, անգլ.՝ HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor, ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][…], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] - սեպտեմբերի 8, 2022(2022-09-08)[5][6], Բալմորալ ամրոց, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]), 1952-2022 թվականներին՝ Մեծ Բրիտանիայի թագուհի և պետության գլուխ, Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում էր Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[23][24]։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսացել է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Եղիսաբեթ II
Ծնվել է՝ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][…]
ԾննդավայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]
Մահացել է՝սեպտեմբերի 8, 2022(2022-09-08)[5][6] (96 տարեկան)
Վախճանի վայրԲալմորալ ամրոց, Աբերդինշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[5][6]
King George VI Memorial Chapel
Երկիր Միացյալ Թագավորություն
ՏոհմՎինձորների դինաստիա[4]
միապետ
ՀայրՋորջ VI[4][7]
ՄայրԵղիսաբեթ Բոուզ-Լայոն[4][7]
ԵրեխաներՉարլզ III[8], Աննա[8], Էնդրյու, Յորքի դուքս[8] և Ուելսի կոմս Էդվարդ[8]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի[9][10]
Պարգևներ
Առողջական վիճակԿորոնավիրուսային վարակ COVID-19[21][22]
ՍտորագրությունИзображение автографа

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ, և վերջինիս փոխակերպումը Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացել է բարձր պահել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Մանկություն և պատանեկություն

խմբագրել

Եղիսաբեթ II-ը արքայազն Ալբերտի՝ Յորքյան հերցոգ (հետագայում թագավոր Ջորջ VI-ի, 1895-1952 թվականներ) և լեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի (1900-2002) ավագ դուստրն է։ Հայրական պապը թագավոր Ջորջ V-ն է (1865-1936 թվականներ), իսկ տատը՝ թագուհի Մարիան՝ Թեքյան արքայադուստրը (1867-1953 թվականներ)։ Մայրական պապը Քլոուդ Ջորջ Բոուզ-Լայոն է՝ կոմս Սթրաթմուրը (1867-1953 թվականներ), իսկ տատը՝ Սեսիլիա Նինա Բոուզ-Լայոնը (1862-1938 թվականներ)։

 
Արքայադուստր Եղիսաբեթը երեք տարեկան հասակում

Արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել է Լոնդոնի Մեյֆեր թաղամասում, կոմս Սթրաթմուրի Բարթոն Սթրիթի առանձնատանը։ Այժմ առանձնատունը այլևս գոյություն չունի, իսկ տեղում դրված է հուշատախտակ[25]։ Իր անունը ստացել է ի պատիվ մոր Եղիսաբեթի, տատի՝ Մարիայի և մեծ տատի՝ Ալեքսանդրայի։ Մկրտվել է մայիսի 25-ին Բուքինգհեմյան պալատի մատուռում, որը պատերազմի տարիներին ավերվել է։

1930 թվականին ծնվել է միակ քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։

Եղիսաբեթը լավ տնային կրթություն է ստացել, հիմնականում հումանիտար ուղղվածությամբ, ուսումնասիրել է բրիտանական սահմանադրության պատմություն, իրավագիտություն, կրոնի պատմություն, արվեստի պատմություն, ինչպես նաև ֆրանսերեն։ Երիտասարդ հասակից հետաքրքրվել է ձիերով և զբաղվել է ձիավարությամբ[26]։

 
Արքայադուստր Եղիսաբեթը յոթ տարեկան հասակում։

Ծնունդից հետո Եղիսաբեթը դարձավ Յորքյան արքայադուստր և երրորդը գահի ժառանգորդների ցանկում՝ հորեղբայր էդուարդից՝ Ուելսյան արքայազնից (ապագա թագավոր Էդուարդ VIII) և հորից հետո։ Ի սկզբանե Եղիսաբեթը չէր հանդիսանում գահի իրական հավակնորդ, քանի որ արքայազն Էդուարդը շատ երիտասարդ էր և պետք է ամուսնանար ու երեխաներ ունենար։ Սակայն 1936 թվականին, հոր՝ Ջորջ V-ի մահից հետո արքայազն Էդուարդը ստիպված էր հրաժարվել գահից։ Թագավոր դարձավ արքայազն Ալբերտը (Ջորջ VI), իսկ տասնամյա Եղիսաբեթը դարձավ թագաժառանգ և ծնողների հետ Քենսինգտթոնից տեղափոխվեց Բուքինգհեմյան պալատ։

Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Եղիսաբեթը 13 տարեկան էր։ Առաջին անգամ նա 1940 թվականի հոկտեմբերի 13-ին հանդես եկավ ռադիոյով՝ իր խոսքը հղելով պատերազմից տուժած երեխաներին[27]։ 1945 թվականի փետրվարին Եղիսաբեթը միացավ կանանց ինքնապաշտպանական շարքերին և վերապատրաստվեց որպես շտապօգնության մեքենայի վարորդ-մեխանիկ՝ ստանալով լեյտենանտի կոչում[28]։ Նրա պատերազմական գործունեությունը տևեց հինգ ամիս։

1947 թվականին՝ իր 21-ամյակի կապակցությամբ ծնողների հետ Աֆրիկա ուղևորության ժամանակ[29], Եղիսաբեթը ռադիոյով ելույթ ունենալիս, հանդիսավոր խոստանում է իր կյանքը նվիրել բրիտանական կայսրությանը ծառայելուն[26]։

Նույն տարում 21-ամյա Եղիսաբեթը ամուսնանում է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են 1939 թվականին, իսկ սիրահարվել՝ 1943 թվականին՝ Եղիսաբեթի Դորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը[29]։

Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացավ Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։

Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվեց նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը[29], իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան[29]։

Մեծ Բրիտանիայի թագուհի

խմբագրել

1950-ական թվականներ

խմբագրել
 
Եղիսաբեթ II-ը և Ֆիլիպը թագադրումից հետո

Երբ 1952 թվականի փետրվարի 6-ին մահանում է Ջորջ VI թագավորը, Եղիսաբեթ II-ը հռչակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի։ Այդ ժամանակ նա ամուսնու հետ հանգստանում էր Քենիայում[30]։ Եղիսաբեթ II-ի թագադրման արարողությունը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում[31]։ Դա բրիտանական միապետության առաջին թագադրումն էր, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և այդ երևույթը նպաստել է հեռուստատեսության ժողովրդականության բարձրացմանը[32]։

1953-1954 թվականներին թագուհին կատարել է վեցամսյա շրջայց բրիտանական կայսրության միությունում, բրիտանական գաղութներում և աշխարհի այլ երկրներում։ Եղիսաբեթ II-ը Ավստրալիա և Նոր Զելանդիա այցելած առաջին միապետն է[31]։

 
Թագադրումից հետո, 1953 թվական

1957 թվականին՝ վարչապետ սըր Էնթոնի Իդենի հրաժարականից հետո, Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ կանոնների բացակայության արդյունքում, Եղիսաբեթ II-ի վրա դրվեց կառավարության ղեկավարի թեկնածուի նշանակումը պահպանողականներից։ Կուսակցության հեղինակավոր անդամների և նախկին վարչապետ Չերչիլի հետ խորհրդակցելուց հետո կառավարության ղեկավար նշանակվեց 63-ամյա Հարոլդ Մաքմիլանը[33]։

Նույն թվականին, առաջին անգամ, Եղիսաբեթը այց կատարեց Միացյալ Նահանգներ[33] և Կանադա, որպես Կանադայի թագուհի[34]։

Նույն թվականին, առաջին անգամ, ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[35], ներկա գտնվեց Կանադայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը (պատմության մեջ առաջին անգամ բրիտանական միապետի մասնակցությամբ)։

 
Եղիսաբեթ II-ը, արքայազն Ֆիլիպը, արքայազն Չարլզը և արքայադուստր Աննան, 1957 թվական

Նա առաջին միապետն էր, որ 1957 թվականի դեկտեմբերի 25-ին հեռուստացույցով շնորհավորեց իր հպատակներին Ծննդյան տոների կապակցությամբ[36]։

 
Եղիսաբեթ II-ի նկարը 1959 թվականին։

1960-ական թվականներ

խմբագրել

1960 թվականին ծնվեց թագուհու երկրորդ որդին՝արքայազն Էնդրյուն, իսկ 1964 թվականին՝ երրորդը՝ արքայազն Էդուարդը[29]։

1961 թվականին այցելություն կատարեց Կիպրոս, Վատիկան, Հնդկաստան, Նեպալ, Իրան և Գանա[37]։

1963 թվականին վարչապետ Մաքմիլանի հրաժարականից հետո, նրա խորհրդով, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց Ալեքսանդր Դուգլաս-Հյումին[38]։

1969 թվականին BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ Վինձորների մասին՝ «Թագավորական ընտանիքը»[39]։

1970-ական թվականներ

խմբագրել

1974 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ճգնաժամ էր հասունացած, որի արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը։ Չնայած ձայների առավելագույն բաժինը ստացել էր Պահպանողական կուսակցությունը, վարչապետ նշանակվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Հարոլդ Վիլսոնը[40]։ Հաջորդ տարի Ավստրալիայում քաղաքական ճգնաժամի արդյունքում Եղիսաբեթ II-ը հրաժարվեց բեկանել գեներալ-նահանգապետ Ջոն Քերի հրամանը վարչապետ Գաֆ Ուիթլեմի հրաժարականի վերաբերյալ։

1976 թվականին Մոնրեալում (որպես Կանադայի թագուհի) Եղիսաբեթ II-ը հանդիսավորությամբ բացեց XXI ամառային օլիմպիական խաղերը։

1977 թվականին մեծ շուքով նշվեց Եղիսաբեթ II-ի գահակալման 25-ամյակը, նրա պատվին բազմաթիվ հանդիսավոր արարողություններ անցկացվեցին ողջ Միացյալ Թագավորությունում[41]։

 
Թագավորական ընտանիքը և Ռեյգանները, 1983 թվական, փետրվարի 23
 
Թագուհին Ռոնալդ Ռեյգանի հետ զբոսանքի ժամանակ, 1983 թվական, հունիսի 8

1970-1980-ական թվականներին թագավորական ընտանիքը ենթարկվեց մի շարք հարձակումների։ Մասնավորապես 1979 թվականին «Իռլանդիայի հանրապետական բանակ»-ի ահաբեկիչների կողմից սպանվեց արքայազն Ֆիլիպի քեռին՝ ազդեցիկ պետական գործիչ լորդ Լուի Մաունթբաթենը[42]։ Իսկ 1981 թվականին, թագուհու «պաշտոնական ծննդյան օրվա» կապակցությամբ կազմակերպված զինվորական շքերթի ժամանակ, անհաջող մահափորձ է կատարվել Եղիսաբեթ II-ի նկատմամբ։

1980-ական թվականներ

խմբագրել

1981 թվականին կայացավ թագուհու ավագ որդու՝ արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի[43] հարսանիքը, որը հետագայում լուրջ խնդիրների առիթ հանդիսացավ թագավորական ընտանիքի համար։

1982 թվականին Կանադայի սահմանադրության փոփոխությամբ Մեծ Բրիտանիան կորցրեց իր դերը կանադական գործերում, սակայն թագուհին պաշտոնապես մնաց որպես Կանադական պետության գլուխ[44]։ Նույն թվականին, վերջին 450 տարվա մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի այցը Մեծ Բրիտանիա, որին անձամբ դիմավորեց անգլիական եկեղեցու գլուխ Եղիսաբեթ II-ը[31]։

1990-ական թվականներ

խմբագրել

1991 թվականին Եղիսաբեթը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը հանդես եկավ ԱՄՆԿոնգրեսի համատեղ նիստում[45]։

1992 թվականը «սարսափելի տարի» էր Եղիսաբեթ II-ի համար։ Արքայազն Էնդրյուն և արքայադուստր Աննան ամուսնալուծվեցին, իսկ արքայազն Չարլզը բաժանվեց արքայադուստր Դիանայից։ Վինձորյան ամրոցը խիստ վնասվեց հրդեհից, թագուհու վրա դրվեց եկամտահարկի վճարման պարտականությունը, արքունիքի ֆինանսավորումը զգալիորեն կրճատվեց[46]։

1996 թվականին թագուհու պնդմամբ ստորագրվեց արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնալուծությունը, իսկ մեկ տարի անց Փարիզում Դիանան մահացավ ողբերգական ավտովթարի պատճառով։ Սա մեծ ցնցում էր ոչ միայն արքայական ընտանիքի, այլև միլիոնավոր հասարակ մարդկանց համար։ Զսպվածության և որևէ արձագանքի բացակայության համար անմիջապես քննադատություններ հնչեցին թագուհու հասցեին[47]։

1997 թվականին արքայական «Բրիտանիա» զբոսանավը դուրս գրվեց նավատորմի կազմից և տեղափոխվեց Լեյթ նավահանգիստ, իսկ վարչապետ Թոնի Բլեերը հրաժարվեց թագուհուն նոր զբոսանավ տրամադրել, չնայած նոր զբոսանավ տրամադրել խոստացվել էր դեռ նախկին վարչապետ Ջոն Մեյջորի կողմից[48]։

1999 թվականին թագուհին արգելափակեց Իրաքում ռազմական գործողությունների մասին օրինագիծը։ Այս օրինագիծը նախատեսում էր ռազմական գործողությունների բոլոր լիազորությունները փոխանցել պառլամենտին, ինչը խախտում էր միապետի իրավունքները։

2000-ական թվականներ

խմբագրել

2000 թվականի ապրիլի 17-ին Եղիսաբեթ II Վինձորում ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Հանդիպումը տևեց 30 րոպե։

 
Եղիսաբեթ II-ը, 2005 թվական

2000 թվականի դեկտեմբերին թագուհին Բուքինգհեմյան պալատում ընդունեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, նրա կնոջը՝ Հիլարիին, և նրանց դուստր Չելսիին։

 
Բրիտանացիները թագավորական պալատում թագուհու ոսկե հոբելյանի տոնակատարության ժամանակ, 2002 թվական

2002 թվականին լրացավ թագուհու գահակալման 50-ամյակը, որը նշվեց մեծ շուքով։ Նույն տարում մահացան թագուհու քույրը՝ արքայադուստր Մարգարեթը[49], և թագուհու մայրը՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը[50]։

Նույն թվականին թագուհին առաջին անգամ այցելեց բրիտանական մզկիթ` իսլամական կենտրոն Սքունթորպում (Լինքոլնշիր)։ Բացի այդ, Եղիսաբեթ Երկրորդը դարձավ թագավորական ընտանիքի առաջին անդամը, ով ստացավ ոսկե սկավառակ. «Պալատական երեկույթ» համերգի ձայնագրությունը, որն անցկացվեց նրա գահակալման 50-ամյակի կապակցությամբ, վաճառվեց 100 000 օրինակով։

2003 թվականի հունիսի 25-ին Եղիսաբեթ II-ը Բուքինգհեմյան պալատում հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա կնոջ՝ Լյուդմիլայի։ Կողմերը նվերներ փոխանակեցին։ Թագուհին Պուտինին նվիրեց «The Crown Jewels» հատուկ թողարկումով ալբոմը, իսկ կնոջը` փորագրված շշով օծանելիք։ Ի պատասխան՝ թագուհուն նվիրեցին ռուս ժամանակակից նկարչի նկար, իսկ արքայազն Ֆիլիպին՝ ծովային ռազմական արարողակարգային դաշույն։ Վլադիմիր Պուտինը հանդիպմանը ներկայացավ 12 րոպե ուշացումով, իսկ նրա հրաժեշտի ժամանակ թագուհին ուշացավ ուղիղ 12 րոպե։

 
Եղիսաբեթ II-ը, 2007 թվական

2007 թվականի մայիսին Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպը այցելեցին Միացյալ Նահանգներ՝ նշելու Վիրջինիայի Ջեյմեսթաունի հիմնադրման 400-ամյակը (Միացյալ Նահանգների տարածքում բրիտանացիների առաջին բնակավայրը)։ Այս այցի ընթացքում արքայական զույգը հանդիպեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ Կրտսերի հետ[51]։

2007 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը տոնեց ադամանդե հարսանիքը (60 տարի), և նույն թվականի դեկտեմբերի 20-ին թագուհին դարձավ պատմության մեջ ամենամեծ բրիտանական միապետը՝ շրջանցելով տատին՝ Վիկտորյա թագուհուն (1819-1901)։

2008 թվականին, առաջին անգամ պատմության մեջ, անգլիկան եկեղեցին, որի գլուխը հանդիսանում է Եղիսաբեթ II-ը, «Ավագ հինգշաբթի» օրվա պատարագը, որին սովորաբար մասնակցում է իշխող միապետը, անցկացրեց Անգլիայից կամ Ուելսից դուրս՝ Հյուսիսային Իռլանդիայի Արմա քաղաքում։

 
Թագուհին և Օբամաների ընտանիքը, 2009 թվական, ապրիլի 1

2010-ական թվականներ

խմբագրել
 
Թագուհին և արքայազն Չարլզը Տորոնտոյում, 2010 թվական

2010 թվականին թագուհին երկրորդ անգամ մասնակցեց ՄԱԿգլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Եղիսաբեթ II-ին ներկայացնելիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նրան անվանեց «մեր դարաշրջանի փրկարար խարիսխ»[52]։

2010 թվականը նշանավորվեց նոր կանոնակարգերի ընդունումով, որով բրիտանական միապետները զրկվում էին մի շարք լիազորություններից։

2011 թվականին, առաջին անգամ, կայացավ Եղիսաբեթ II-ի պաշտոնական այցը անկախ Իռլանդիայի Հանրապետություն[53]։ Մի քանի օր անց թագուհին Բուքինգհեմյան պալատում հանդիսավոր ընդունելություն կազմակերպեց՝ ի պատիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նրա կնոջ։

 
Թագուհին և արքայազն Ֆիլիպը Ուիլյամի և Քեյթի հարսանիքին, 2011 թվական

Նույն տարում տեղի ունեցավ արքայազն Ուիլյամի՝ թագուհու թոռան, և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը[54]։

2011 թվականի հոկտեմբերին թագուհին պաշտոնական այցով եղավ Ավստրալիայում։

2012 թվականին Լոնդոնում անցկացվեցին 30-րդ օլիմպիական խաղերը, որի բացումը կատարեց Եղիսաբեթ II-ը[55]։ Ինչպես նաև փոփոխվեց բրիտանական գահի իրավահաջորդության կարգը, որով տղամարդ թագաժառանգները կորցնում են գերակայությունը կին թագաժառանգների նկատմամբ[56]։ Նույն տարում Մեծ Բրիտանիայում նշվեց թագուհու գահակալման 60-ամյակը, որը տեղի ունեցավ հունիսի 3-4-ը[57]։

Հունիսի 3-ին Թեմզա գետի վրա տեղի ունեցավ ջրային շքերթ, որին մասնակցում էին հազարից ավել նավեր և նավակներ։

Հունիսի 4-ին Բուկինհեմյան պալատի առջև տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարտնին, Ռոբի Ուիլյամսը, Էլթոն Ջոնը, Գրեյս Ջոնսը, Սթիվի Ուանդերը, Էնի Լենոքսը, Թոմ Ջոնսը և այլք։ Երեկոյի կազմակերպիչն էր «Take That» խմբի մենակատար Գերի Բարլոուն։

2013 թվականին Եղիսաբեթ II-ը, 40 տարվա մեջ առաջին անգամ, հրաժարվեց մեկնել Շրի Լանկա՝ մասնակցելու բրիտանական համագործակցության երկրների գագաթնաժողովին։ Բրիտանիան ներկայացրեց արքայազն Չարլզը, որը վկայում է թագուհու լիազորությունների աստիճանական փոխանցումը որդուն[58]։

2013 թվականի հուլիսի 22-ին ծնվեց արքայազն Ուիլյամնի ու Քեյթի առաջնեկը՝ արքայազն Ջորջ Ալեքսանդր Լուիին։

1015 թվականի մայիսի 2-ին ծնվեց արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթի երկրորդ երեխան` արքայադուստր Շարլոտը։

2015 թվականին ուժի մեջ մտավ նոր օրենք, որով սահմանվում էին պառլամենտի աշխատանքի ժամկետները և հերթական ընտրությունների օրը, ինչն էլ խոսում էր այն մասին, որ թագուհին զրկված էր պառլամենտը ցրելու իրավունքից[59]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ II-ը դարձավ ամենաերկար գահակալող տիրակալը Բրիտանիայի ողջ պատմության ընթացքում։

 
Թագուհին 2015 թվականի մարտին

2016 թվականի ապրիլին Մեծ Բրիտանիայում հանդիսավորությամբ նշվեց թագուհու 90-ամյակը։ Ի նշանավորումն դրա՝ Եղիսաբեթ II-ը Twitter-ում ուղերձ հղեց նրանց, ովքեր շնորհավորել էին ծննդյան օրվա կապակցությամբ։

2016 թվականի հունիսի 23-ին երկրում հանրաքվե անցկացվեց Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի անդամակցության վերաբերյալ, որի արդյունքում Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 51.89%-ը կողմ քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալու օգտին։ Հանրաքվեի ֆոնին, նույն տարվա հուլիսի 13-ին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Կառավարության ղեկավար դարձավ ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, ով դարձավ բրիտանական պատմության մեջ երկրորդ կինը, որը ստանձնեց վարչապետի պաշտոնը։

2016 թվականի հոկտեմբերի 18-ին Բուքինգհեմյան պալատում տեղի ունեցավ հանդիպում Եղիսաբեթ II թագուհու և Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի միջև[60]։

2017 թվականի փետրվարին Բրիտանիայում նշվեց շափյուղե տարեդարձը, որը նշանավորեց Եղիսաբեթ II-ի գահակալման 65-ամյակը։ Այդ օրվա կապակցությամբ թագավորական դրամահատարանը շրջանառության մեջ է դրել թագուհու պատկերով մի շարք մետաղադրամներ։

2017 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթ II-ը և նրա ամուսին արքայազն Ֆիլիպը դարձան առաջին թագավորական զույգը, ովքեր տոնեցին իրենց պլատինե հարսանիքի տարեդարձը (70 տարի)։

2018 թվականի ապրիլի 20-ին Ազգերի Համագործակցության երկրների ղեկավարները հայտարարեցին, որ նրա որդին՝ Արքայազն Չարլզը, կդառնա թագուհու իրավահաջորդը, որպես Համագործակցության ղեկավար։

2018 թվականի ապրիլի 23-ին ծնվեց արքայազն Ուիլյամի և նրա կնոջ` Քեյթի երրորդ երեխան՝ Քեմբրիջի արքայազն Լուին։

2018 թվականի մայիսի 19-ին Վինձորում գտնվող Սուրբ Գեորգի մատուռում տեղի ունեցավ արքայազն Հարիի (Եղիսաբեթ II-ի երկրորդ թոռը) և Մեգան Մարքլի հարսանիքը։

 
Եղիսաբեթ II-ը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վինձոր ամրոցում, 2018 թվական, հուլիսի 13

2018 թվականի հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին Վինձոր ամրոցում ընդունեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա տիկնոջը՝ Մելանյաին։ Հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը թագուհուն նվիրեց ավանդական շոտլանդական գավաթ (գավաթ երկու բռնակով), իսկ նրա ծոռներին՝ ձեռագործ կովբոյական թամբեր։ Եղիսաբեթ II-ն էլ իր հերթին Միացյալ Նահանգների առաջին տիկնոջը օծանելիք նվիրեց, որը պատվերով պատրաստվել էր թագուհու անձնական օծանելիքագործի կողմից։

2019 թվականի մայիսի 6-ին արքայազն Հարին և Մեգան Մարքլը ունեցան իրենց առաջին զավակին՝ Արչի Հարիսոն Մաունթբաթեն Վինձորը, որը դարձավ Եղիսաբեթ II-ի և արքայազն Ֆիլիպի ութերորդ ծոռը։

2020-ական թվականներ

խմբագրել

2020 թվականի հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրամիությունից։

2020 թվականի ապրիլի 5-ին, Եղիսաբեթ II-ը կոչով դիմեց բնակչությանը՝ կապված կորոնավիրուսային համաճարակի հետ։ Սա նրա հինգերորդ արտահերթ կոչն էր ժողովրդին 68 տարվա կառավարման ընթացքում։ Կոչը հեռարձակվում էր հեռուստատեսությամբ, ռադիոյով և սոցիալական ցանցերով[61]։

Դերը հասարակական և քաղաքական կյանքում

խմբագրել

Համաձայն Բրիտանական խորհրդարանական միապետության ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ը ունի հիմնականում ներկայացուցչական գործառույթ և գրեթե ոչ մի ազդեցություն երկրի կառավարման գործում։ Սակայն իր կառավարման օրոք հաջողությամբ է պահում Բրիտանական միապետության հեղինակությունը։ Նրա պարտականությունները ներառում են դիվանագիտական այցելություններ տարբեր երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ (հատկապես վարչապետի), դեսպանների ընդունելություններ, խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթերցումը, պարգևների հանձնում և այլն[62]։ Ինչպես նաև թագուհին ամեն օր կարդում է բրիտանական առավել կարևոր լրագրերը և ծառաների օգնությամբ պատասխանում նամակների որոշ մասին, որոնք նա ստանում է ամեն օր ահռելի քանակությամբ (օրական 200-300 հատ)։ Միևնույն ժամանակ ընդունված է ամեն օր պատահականության սկզբունքով ընտրված մի քանի նամակ կարդալ, որի պատասխանը անձամբ թագուհին է թելադրում[63]։ Բացի այդ կան նաև հպատակների հետ շփման այլ ձևեր։ Օրինակ 1956 թվականից թագուհու և նրա ամուսնու կողմից կազմակերպվում են փոքրիկ ոչ պաշտոնական ճաշկերույթներ ճանաչված մարդկանց հետ (սովորաբար մասնակցում են 6-8 հյուրեր և 2 պալատականներ)[64]։ Ընդհանրապես Եղիսաբեթ II-ի օրոք հաղորդակցումը միապետի և հպատակների հետ ավելի բազմազան է դարձել, քան իր նախորդների պարագայում, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հենց Եղիսաբեթ II-ի օրոք ստեղծվեցին բրիտանական կայսրության ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամի և յութուբյան էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքէջը[65]։ Միաժամանակ հպատակների հետ հաղորդակցման այն ձևերը, որոնք հաստատվել են նախկին միապետերի օրոք նույնպես պահպանվել են։ 1860 թվականից գոյություն ունի թեյախմության ավանդույթ, որը տեղի է ունենում Բուքինգհեմյան պալատի այգում, որի հյուրերը ընտրվում են տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից՝ պատահականության սկզբունքով[66]։ Այս թեյախմությունների ժամանակ թագուհին ազատ շփվում է հյուրերի հետ։

Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով[67]։ Այս հանդիպումների բովանդակությունը չի հրապարակվում և գրառումներ չեն իրականացվում[68]։ Եթե ամենշաբաթյա պարտադիր հանդիպումը տեղի չի ունենում, ապա նրանք հաղորդակցվում են հատուկ հատկացված հեռախոսագծի միջոցով, որը պաշտպանված է գաղտնալսումից[69]։

Հավանաբար այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն որոշումների կայացման գործում։ Մարգարետ Թետչերը իր հուշագրություններում գրել է այդ հանդիպումների մասին․

  Յուրաքանչյուր ոք, ով կմտածի թե այս հանդիպումները ձևականություն կամ սոցիալական պայմանականություն են, խորապես կսխալվի։ Իրականում նրանք անցնում են հանգիստ և գործնական միջավայրում և Ձերդ գերազանցությունը միշտ ցուցաբերում է խնդիրը ամբողջությամբ ընկալելու իր մեծ փորձը։
- Մարգարետ Թետչեր, «Ճանապարհ դեպի տերություն», 1997 թվական
 

Թագուհին տեղեկացված է ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից։ Բացի այդ թագուհին ունի մշտական հանդիպումներ այլ նախարարների և կայսրության այլ վարչապետների հետ, երբ նրանք այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Ինչպես նաև Շոտլանդիա այցի ժամանակ թագուհին հանդիպում է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ։ Բրիտանական նախարարությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում թագուհուն։

Իր պաշտոնավարման ընթացքում թագուհին պատշաճ հարաբերություններ է պահպանել բոլոր վարչապետների հետ։ Սակայն նա միշտ հավատարիմ է մնացել անգլիական թագավորական ավանդույթներին՝ բարձր մնալով քաղաքական պայքարից։ Որպես սահմանադրական միապետ, Եղիսաբեթ II-ը չպետք է հրապարակավ արտահայտի իր քաղաքական համակրանքը կամ հակակրանքը։ Նա միշտ պահպանել է այս կանոնը՝ գործելով ոչ հրապարակավ, այնպես որ նրա քաղաքական հայացքները մնացել են անհայտ։

Իր պաշտոնավարման ընթացքում նա երեք անգամ սահմանադրական խնդիր է ունեցել բրիտանական կառավարության ձևավորման հետ կապված։ 1957 և 1963 թվականներին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ մեխանիզմների բացակայության պատճառով, թագուհին պետք է որոշեր՝ ում հանձնարարել կառավարության ձևավորումը վարչապետներ Էնթոնի Իդենի և Հարոլդ Մաքմիլանի հրաժարականից հետո։ 1957 թվականին վարչապետ Էնթոնի Իդենը հրաժարվեց խորհուրդ տալ թագուհուն՝ ում նշանակել իրավահաջորդ, և նա խորհրդի համար դիմեց Ուինսթոն Չերչիլին, ով միակ կենդանի վարչապետն էր այդ ժամանակ պահպանողական կուսակցությունից։ 1963 թվականին Հարոլդ Մակմիլանի խորհուրդ է տվել Ալեք Դուգլաս-Հյումին նշանակել իր իրավահաջորդ։ Իսկ 1974 թվականին Էդվարդ Հիթի հրաժարականից հետո և ընտրության արդյունքի անհստակության պարագայում, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց ընդդիմության առաջնորդ Հարոլդ Վիլսոնին։ Այս երեք դեպքում էլ թագուհին առաջնորդվել է համաձայն բրիտանական սահմանադրական ավանդույթների, ըստ որի՝ նա չպետք է որոշում կայացնի առանց նախարարների և գաղտնի խորհրդականների հետ խորհրդակցելու։

Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։

Եղիսաբեթ II-ը ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ։ Նա ավելի քան 600 տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների հոգաբարձու է[70]։

Բացի պարտականություններից Եղիսաբեթ II-ը ունի նաև մի շարք լիազորություններ։ Օրինակ՝ նա կարող է մերժել վարչապետի թեկնածությունը, եթե թեկնածուն հարմար չի լինում, և այլն։ Այս լիազորությունները միշտ չէ, որ ձևականություն են։ Օրինակ՝ թագուհին ամեն օր տանում է մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելու համար, որոնք նրա համար հավաքում է գաղտնի խորհուրդը։ Այս փաստաթղթերը ամեն օր երեկոյան ժամը 7-ին բերում են կարմիր արկղերով, որից հետո միապետն արագ աչքի է անցկացնում, ընդգծում է այն հատվածները, որոնք չի հավանում կամ հասկանալի չեն, քանի որ արդեն առավոտյան ժամը 8-ին փաստաթղթերը հետ են տարվում[71]։ Թագուհու կարծիքը հիմնականում հաշվի են առնում։ Բացի այդ թագուհին հաշվետվություններ է ստանում կայսրության15 երկրներից, ծանոթանում է և հետ ուղարկում[72]։

Ծախսեր

խմբագրել

Թագուհու ծախսերի համար նախատեսվում է որոշակի գումար, որը վերահսկվում է կառավարության կողմից։ Ըստ Բուքինգհեմյան պալատի տվյալների՝ 2008-2009 թվականին միապետության պահպանման համար, յուրաքանչյուր քաղաքացի ծախսել է 1 դոլար 14 ցենտ, ընդհանուր առմամբ 68,5 միլիոն դոլար[73]։ 2010-2011 թվականներին կառավարության նոր տնտեսական ծրագրի արդյունքում, թագուհին ստիպված էր կրճատել իր ծախսերը մինչև 51,7 միլիոն դոլար[74]։ Սակայն սկսած 2012 թվականից թագուհու եկամուտները նորից սկսեցին աճել (5 % աճ տարեկան)[75]։ Այս թվերը դժգոհություն են առաջացնում Բրիտանիայի հանրապետական կողմնորոշում ունեցող քաղաքացիների մոտ։

Միապետության պահպանման կողմնակիցները նշում են, որ այդ ծախսերը մեծ շահույթ են բերում. շատ զբոսաշրջիկների գրավում են բրիտանական միապետության արարողակարգերը։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Օսբորնը հայտարարեց, որ միապետը պետական բյուջ է բերում տարեկան ավելի քան 500 միլիոն ֆունտ ստերլինգ[76]։

Ընտանիք և երեխաներ

խմբագրել

1947 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթը ամուսնացավ լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենի՝ հույն արքայազն Անդրեյի տղայի հետ, որն էլ ստացավ Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։ Նրանց ընտանիքում ծնվեց չորս երեխա։

Անուն Ծննդյան ամսաթիվ Ամուսնություն Երեխաներ Թոռներ
Չարլզ Ուելսի արքայազն 1948 թվականի նոյեմբեր 14 Դիանա, Ուելսի արքայադուստր 1981 թվականի հուլիս 29 Ուիլյամ Քեմբրիջի արքայազն Ջորջ Քեմբրիջի արքայազն

Շարլոտ Քեմբրիջի արքայադուստր

Հարրի Ուելսի արքայազն
Քամիլա Կոռնուոլի հերցոգուհի 2005 թվականի ապրիլի 9
Աննա Բրիտանիայի արքայադուստր 1950 թվականի օգոստոսի 15 Մարկ Ֆիլիպս 1973 թվականի նոյեմբերի 14 Փիթեր Ֆիլիպս Սավանա Ֆիլիպս

Այլա Ելիզավետա Ֆիլիպս

Զառա Ֆիլիպս Միա Գրեյս Թինդել
Թիմոթի Լորենս 1992 թվականի դեկտեմբերի 12
Էնդրյու Յորքի հերցոգ 1960 թվականի փետրվարի 19 Սառա Յորքի հերցոգուհի 1986 թվականի հուլիսի 23 Բեաթրիս Յորքյան արքայադուստր
Եվգենիա Յորքյան արքայադուստր
Էդուարդ Ուեսեքսյան կոմս 1964 թվականի մարտի 10 Սոֆի Ուեսեքսյան կոմսուհի 1999 հունիսի 19 լեդի Լուիզա Վինդզոր
վիկոնտ Ջեյմս Սեվերն

Կոչումներ, պարգևներ, զինանշան

խմբագրել

Եղիսաբեթ II-ի կոչումը Մեծ Բրիտանիայում հնչում է հետևյալ կերպ․ «Նորին Մեծություն Եղիսաբեթ II, Բրիտանիայի միացյալ թագավորության, Հյուսիսային Իռլանդիայի այլ սեփական թագավորությունների և տարածքների թագուհի, տիրության գլուխ, հավատքի պաշտպան» (անգլ.՝ Her Majesty Elizabeth the Second, by the Grace of God of the United Kingdom of Great Britain and Northern Ireland, and of Her other Realms and Territories Queen, Head of the Commonwealth, Defender of the Faith[77]

Եղիսաբեթ II-ի պաշտոնավարման օրոք, բոլոր այն երկրներում, որոնք ընդունում են բրիտանական կայսրությունը, որպես սեփական պետության գլուխ, օրենք ընդունվեց, համաձայն որի, միապետը համարվում է տվյալ պետության գլուխ, իսկ նրա կոչումը հնչում է համապատասխանաբար, միայն փոխված երկրի անունը։ Որոշ երկրներում «հավատի պաշտպան» բառակապակցությունը հանված է։ Գերնսի և Ջերսի կղզիներում Եղիսաբեթ II-ը կրում է նաև Նորմանդիայի հերցոգուհի կոչումը[78], իսկ Մենկղզում՝ Մենի լորդ կոչումը։

Պետություններ, որոնց գլուխը եղել է կամ շարունակում է լինել Եղիսաբեթ II-ը

խմբագրել
 

1952 թվականին, գահ բարձրանալուց հետո Եղիսաբեթ II-ը դարձավ յոթ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Պակիստանի, Շրի Լանկայի թագուհի։

Իր թագավորության օրոք մի շարք երկրներ դարձան հանրապետություն։ Միևնույն ժամանակ ապագաղութացման գործընթացի արդյունքում, բազմաթիվ բրիտանական գաղութներ անկախացան։ Դրանցից որոշներում թագուհին պահեց իր կոչումը որպես պետության գլուխ, որոշներում՝ ոչ։

Միապետության չեղարկումը Եղիսաբեթ II-ի տիրապետությունում․

 

Նորանկախ պետություններ, որտեղ պահպանվել է միապետությունը․

Նորանկախ պետություններ, որոնք չեն պահպանել միապետությունը․

Պարգևներ

խմբագրել

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայում և մի շարք պետություններում հանդիսանում է ասպետական օրդենի ղեկավար, ինչպես նաև ունի զինվորական կոչում, բազմաթիվ այլ պատվավոր կոչումներ, գիտական աստիճաններ։ Բացի այդ նա ունի բրիտանական բազմապիսի միջպետական պարգևներ, ինչպես նաև այլ արտասահմանյան պետական պարգևներ։

Զինանշան

խմբագրել

Արարողակարգը Եղիսաբեթ II-ի օրոք

խմբագրել

Չնայած հպատակների հետ ակտիվ շփմանը, Եղիսաբեթը խստորեն պահպանում է թագավորական արարողակարգը։ Թագուհին չի սիրում երբ առաջինն են հպվում իրեն։ Բազմաթիվ պաշտոնական միջոցառումներին, ցուցահանդեսներին, հիվանդանոցային այցելություններին թագուհին շատ հարգալից է լինում, սակայն երբեք չի հանում ձեռնոցները և ոչ մեկին չի դիպչում[82]։ Նույնիսկ ավանդական Բուքինգհեմյան թեյախմության ժամանակ թագուհին և իր ընտանիքի անդամները ունեն առանձին վրան, որտեղ մուտքը թույլատրվում է միայն հատուկ հրավիրված հյուրերին[83]։ Ընդգծված օտարացում է զգացվում նաև զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Չնայած, որ թագուհին բավական ընդլայնել է շփումը հպատակների հետ, իր կառավարման ընթացքում ոչ մի անգամ հարցազրույց չի տվել[84]։ Արարողակարգի խախտումը երբեմն չի ներվում նաև այլ պետությունների առաջնորդներին։ Օրինակ 2003 թվականին, Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ, թագուհու հետ հանդիպմանը ուշացավ 14 րոպե։ Ի պատասխան դրա, թագուհին Պուտինի հրաժեշտի արարողությանը ուշացավ ուղիղ 14 րոպե[85]։

Սակայն Եղիսաբեթի կառավարման օրոք արարողակարգը ենթարկվել է ժողովրդավարացման։ 1998 թվականին սահմանվել է, որ լորդ կանցլերը խորհրդարանի նստաշրջանի բացման կապակցությամբ թագուհուն ուղղված խոսքի ժամանակ կարող է մեջքով շրջվել միապետին[86]։

Հասարակական կարծիք

խմբագրել

Բրիտանացիների մեծամասնությունը դրական է գնահատում սահմանադրական միապետության ինստիտուտը։ 2012 թվականի հարցումների համաձայն հարցվածների 69 % տոկոսը կարծում է, որ առանց միապետության երկրի վիճակը ավելի վատ կլիներ, իսկ 60 % տոկոսը՝ որ միապետությունը բարձրացնում է երկրի վարկանիշը, և միայն 22 %-ն է դեմ միապետությանը[87]։

Քննադատություն

խմբագրել

Չնայած բնակչության մեծամասնության դրական կարծիքների, թագուհին, իր կառավարման տարիներին, մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության։ Մասնավորապես․

1963 թվականին, երբ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամ էր, թագուհուն քննադատեցին այն բանի համար, որ նա անձամբ է նշանակել Ալեքսանդր Դուգլաս-Հյումին Մեծ Բրիտանիայի վարչապետ։

1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվանը, թագուհու արձագանքի բացակայության համար քննադատությունները թագուհու գլխին թափվեցին ոչ միայն հասարակության այլև շատ խոշոր լրատվամիջոցների կողմից[87]։

2004 թվականին, երբ որսի ժամանակ թագուհին ձեռնափայտով փասիան սատկացրեց, ամբողջ երկրով բնապահպանների բողոքի ալիք բարձրացավ[88]։

Հոբբի և անձնական կյանք

խմբագրել
 

Թագուհու հետաքրքրությունների շրջանակում են շնաբուծությունը, այդ թվում` կորգ, սպանիել, լաբրադոր, լուսանկարչությունը, ձիավարությունը, ինչպես նաև ճանապարհորդությունը[89][90]։ Եղիսաբեթը, պահպանելով թագուհու հեղինակությունը, ակտիվ ճանապարհորդում է իր տիրույթներում[91], ինչպես նաև լինում է այլ երկրներում։ Թագուհին իր հաշվին ունի ավելի քան 325 արտասահմանյան այց[92]։

2009 թվականից սկսեց զբաղվել այգեգործությամբ[93]։

Ի լրումն անգլերենի՝ թագուհին ազատորեն տիրապետում է ֆրանսերենին։

Մեծարում

խմբագրել

Արվեստում

խմբագրել

Կինոյում

խմբագրել
  • 2006 թվականին նկարահանվեց «Թագուհին» կենսագրական ֆիլմը։ Թագուհու դերում հանդես եկավ դերասանուհի Հելեն Միրենը[94]։ Ֆիլմը BAFTA-ի մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Դերասանուհի Հելեն Միրենը արժանացավ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA մրցանակների, ինչպես նաև «Վոլպի գավաթի» Վենետիկի կինոփառատոնին, «լավագույն կնոջ կերպար» անվանակարգում։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
  • 2009 թվականին բրիտանական հեռուստատեսության անգլ.՝ Channel 4 ալիքը նկարահանեց հինգ սերիայից բաղկացած մինիսերիալ «Թագուհին» անգլ.՝ The Queen (ռեժիսոր Էդմունդ Կուլտհարդ և Պատրիկ Ռիմս)։ Տարբեր ժամանակնրում թագուհու կերպարը խաղացել են հինգ դերասանուհիներ․ Էմիլիա Ֆոքս, Սամանտա Բոնդ, Սյուզան Ջեյմսոն, Բարբարա Ֆլին և Դիանա Քուիք[95]։
  • 2009 թվականին նկարահանվեց «Մարգարեթ» ֆիլմը, որտեղ թագուհու դերը կատարում էր դերասանուհի Ռոզմարի Լիչը։
  • 2012 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությունը սկսվեց մի տեսահոլովակի հեռարձակմամբ Ջեյմս Բոնդի, Դենիել Քրեյգի և թագուհու մասնակցությամբ (կամեո)։ Ֆիլմի վերջում նրանք երկուսով անկարգելով ցատկում են ուղղաթիռից Լոնդոնի օլիմպիական մարզադաշտի վրա։ 2013 թվականի ապրիլի 5-ին այս դերակատարման համար թագուհուն BAFTA մրցանակ է շնորհվել լավագույն «Ջեյմս Բոնդի ընկերուհի» անվանակարգում[96]։
  • 2015 թվականին նկարահանվեց «Լոնդոնյան արձակուրդներ» ֆիլմը, որը թագուհու արկածների մասին է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա տոնակատարության գիշերը։ Թագուհու դերը խաղացել է Սարա Գադոնը։
  • 2016 թվականին նկարահանվեց «Թագ» հեռուստասերիալը, որը նվիրված էր թագուհու հոբելյանին։ Գլխավոր դերում հանդես է ելել Քլեր Ֆոյը։

Ճարտարապետության մեջ

խմբագրել
  • Սինգապուրի Էսպլանդա զբոսայգում ի պատիվ թագուհու կա անվանակոչված ծառուղի[97]։
  • 2012 թվականի սեպտեմբերից հանրահայտ Բիգ Բենը պաշտոնապես վերանվանվել է «Եղիսաբեթի աշտարակ»[98]։
  • Նրա անունով է անվանակոչվել նաև 1991 թվականին Դարտֆորդում կառուցված կամուրջը[99]։
  • 2013 թվականի օգոստոսի 1-ին Լոնդոնում բացվեց Եղիսաբեթ II-ի օլիմպական զբոսայգին[100]։

Բուսաբանության մեջ

խմբագրել

Եղիսաբեթ II-ի անունով է անվանակոչված վարդի տեսակ անգլ.՝ Queen Elizabeth[101]։

Մետաղադրամներ և ֆիլատելիա

խմբագրել

Աշխարհագրության մեջ

խմբագրել

Եղիսաբեթ II-ի անունով են կոչել շատ տարածքներ, այդ թվում․

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Елизавета II // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 78.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Queen's birthday: Queen Elizabeth II's life in 92 facts. BBC (բրիտ․ անգլ.) — 2018.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Queen Elizabeth II has died, Buckingham Palace announces // BBC News OnlineBBC, 2022.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Queen's cause of death given as 'old age' on death certificate // BBC News OnlineBBC, 2022.
  7. 7,0 7,1 Kindred Britain
  8. 8,0 8,1 8,2 8,3 Elizabeth 2.(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  9. ELISABETH II (1926- ) reine du Royaume-Uni de Grande-Bretagne et d'Irlande du Nord (1952- ) (ֆր.)Encyclopædia Britannica, 1968.
  10. ЕЛИЗАВЕТА II (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  11. Dettaglio decorato (իտալ.)presidenza della Repubblica Italiana.
  12. Tildelinger av ordener og medaljerNorwegian royal family.
  13. Elizabeth II
  14. Person of the Year: A Photo History – TIME
  15. 15,0 15,1 15,2 ENTIDADES ESTRANGEIRAS AGRACIADAS COM ORDENS PORTUGUESAS – Página Oficial das Ordens Honoríficas Portuguesas
  16. https://web.archive.org/web/20091201030448/http://www.burkespeerage.com/articles/peerage/page62-6a.aspx
  17. Prezident SR – Rad Bieleho dvojkríža, I. trieda (словацк.)
  18. http://kongehuset.dk/modtagere-af-danske-dekorationer
  19. https://www.rcm.ac.uk/about/historyofthercm/honoursandfellowships/NEW%20Honorary%20Doctorate%20List%20(2019).pdf
  20. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 497. — ISBN 978-951-37-7005-1
  21. Queen Elizabeth II tests positive for COVID-19 — 2022.
  22. The Queen tests positive for Covid (բրիտ․ անգլ.) — 2022.
  23. «Елизавета II стала самым долгоправящим монархом в Британии». Русская служба Би-би-си. 9 сентября 2015. Վերցված է 10-09-2015-ին.
  24. Кэмерон поздравил Елизавету II с рекордом правления
  25. Брэдфорд С. Елизавета II. Биография Её величества королевы. — Вагриус-Захаров-Москва, 1998.
  26. 26,0 26,1 Her Majesty The Queen: Education(անգլ.)
  27. Children’s Hour | Princess Elizabeth Արխիվացված 2010-12-02 Wayback Machine BBC, (13 октября 1940)(անգլ.)
  28. Тетя британской аристократии Правда.Ру, (21 апреля 2006)
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Her Majesty The Queen: Marriage and family(անգլ.)
  30. «Елизавета II». Хроно.Ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  31. 31,0 31,1 31,2 «Что успела Елизавета II в XX веке». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 16-ին.
  32. «Неизвестная королева»: Завтрак Елизаветы II с Гагариным и почему Ельцин хотел её раздеть Արխիվացված 2012-08-22 Wayback Machine Комсомольская правда в Украине, (01 июня 2012)
  33. 33,0 33,1 Ben Cahoon. «United Kingdom» (անգլերեն). World Statesmen.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 30-ին.
  34. Her Majesty The Queen: Commonwealth visits since 1952 Արխիվացված 2015-04-12 Wayback Machine(անգլ.)
  35. Queen Elizabeth II makes first U.N. speech since 1957 CNN, (07 июля 2010)(անգլ.)
  36. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 87. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  37. Her Majesty The Queen: Outward State visits since 1952 Արխիվացված 2012-04-06 Wayback Machine(անգլ.)
  38. Her Majesty The Queen: Public life 1962—1971(անգլ.)
  39. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 160. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  40. «Великобритания в 70-е годы XX века». Хроно.Ру. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  41. Her Majesty The Queen: The Queen’s Silver Jubilee, 1977(անգլ.)
  42. «BRITAIN: A Nation Mourns Its Loss». TIME. 1979 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  43. Принцесса Уэльская Диана. Биография РИА Новости, (31 августа 2012)
  44. «Canada Act 1982». The National Archives. 29.03.1982. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.(անգլ.)
  45. «Queen Elizabeth II Address to Congress». C-SPAN. 09.05.2007. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  46. Правление королевы Елизаветы II
  47. Страшная месть королевской снохи Коммерсантъ Власть, (09 сентября 1997)
  48. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 75. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  49. Принцесса Маргарет сгорела в огне страстей, Коммерсантъ, (16 февраля 2002)
  50. Королева-мать: богатая биография Русская служба Би-би-си, (31 марта 2002)
  51. ՌԻԱ Նովոստի։ «Елизавета II посетила музей первого поселения англичан в Новом Свете», 04.05.2007.
  52. «Выступление Генерального секретаря на пленарном заседании ГА «Выступление Её Величества Королевы Елизаветы II»». Пан Ги Мун. 06.06.2010. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
  53. Начался исторический визит британской королевы Елизаветы II в Ирландию NEWSRu, (17 мая 2011)
  54. Свадьба принца Уильяма и Кейт Миддлтон Русская служба Би-би-си, (29 апреля 2011)
  55. Открытие Олимпийских игр 2012 года Արխիվացված 2017-10-28 Wayback Machine Pixanews, (28 июля 2012)
  56. Британия изменила закон о престолонаследии Euromag, (17 декабря 2012)
  57. Бриллиантовый юбилей правления королевы Елизаветы II
  58. Елизавета II передает власть принцу Чарльзу Արխիվացված 2013-05-11 Wayback Machine NUR-KZ, (08 мая 2013)
  59. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 125—126. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  60. «Патриарх Кирилл и Елизавета II встречаются в Букингемском дворце». ՌԻԱ Նովոստի. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 13-ին.
  61. «Как Елизавета II обращалась к подданным — и какие наряды выбирала: разбираем все 5 внеплановых обращений к нации» (ռուսերեն). Журнал Esquire. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 20-ին.
  62. Her Majesty The Queen: The Queen’s working day
  63. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 92. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  64. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 94. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  65. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 161—163. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  66. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152—153. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  67. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 88. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  68. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 106—107. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  69. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 107. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  70. Her Majesty The Queen: Queen and charities
  71. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 126—127. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  72. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 127. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  73. Королева стоит британцам $68,5 млн в год, Русская служба Би-би-си, (29 июня 2009)
  74. Елизавета II сократила расходы БалтИнфо.ру, (04 июля 2011)
  75. Доходы королевы Британии Елизаветы II продолжают расти, Русская служба Би-би-си, (27 июня 2013)
  76. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 174. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  77. «Burke's Peerage and Gentry > The Royal Family > HM Queen Elizabeth II». Burke's Peerage & Gentry and The Origins Network. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 24-ին.
  78. «Джерси». Вокруг света. 28.09.2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  79. Pakistan’s History: Political decline and bureaucratic ascendancy(անգլ.)
  80. The Republic of South Africa’s History: National Party and apartheid(անգլ.)
  81. Энциклопедия Кругосвет: ШРИ-ЛАНКА
  82. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 145. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  83. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  84. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 164. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  85. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 217. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  86. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 158. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  87. 87,0 87,1 Британская монархия: Боже, храни королеву? Правда. Ру, (21 августа 2012)
  88. Елизавета II забила до смерти тростью по голове раненого фазана NEWSRu, (27 января 2004)
  89. Королева Великобритании Елизавета II. Биография РИА Новости, (16 июня 2012)
  90. Хобби и увлечения глав государств Петербургский почтовой, (03 марта 2011)
  91. «Елизавета II: юбилей правления британской королевы!». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
  92. Королева Первый Канал
  93. Королева будет выращивать овощи у Букингемского дворца Русская служба Би-би-си, (15 июня 2009)
  94. The Queen Metacritic(անգլ.)
  95. անk/media/2009/jan/27/five-actors-to-play-the-queen Five actors to play the Queen in 'pivotal' Channel 4 drama Արխիվացված 2016-04-22 Wayback Machine The Guardian, (27 января 2009)(անգլ.)
  96. Лучшей «девушкой Бонда» стала Елизавета II Российская Газета, (05 апреля 2013)
  97. Queen Elizabeth Walk in Singapore(անգլ.)
  98. Բիգ-Բենն անվանափոխվել է Ելիզավետայի աշտարակ
  99. Queen Elizabeth II Bridge Stucturae(անգլ.)
  100. В Лондоне открылся парк Елизаветы II ТравелРу, (1 августа 2013)
  101. Rosa 'Queen Elizabeth' на сайте HelpMeFind.com(անգլ.)
  102. Земля Принцессы Елизаветы Академик.ру
  103. «UK to name part of Antarctica Queen Elizabeth Land». BBC News. BBC. 2012 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.(անգլ.)
  104. Queen Elizabeth Islands Արխիվացված 2013-06-05 Wayback Machine The Canadian Encyclopedia(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղիսաբեթ II» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 36