Ռոլան Գարոս
Ռոլան Գարոս (ֆր.՝ Roland Garros; 1888 թ. հոկտեմբերի 6 - 1918 հոկտեմբերի 5), ֆրանսիացի օդաչու, մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։
Ռոլան Գարոս ֆր.՝ Roland Garros | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեն Դենի |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1918[4][1][3][…] (29 տարեկան) |
Մահվան վայր | Վուզիե[4] |
Գերեզման | Վուզիե |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | HEC Փարիզ, Փարիզի Ստանիսլասի քոլեջ և Ժանսոն-դը-Սայի լիցեյ |
Մասնագիտություն | օդաչու, ռեգբի յունիոն խաղացող և ռազմական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա Mort pour la France և Grande médaille de l'Aéro-Club de France? |
Roland Garros (pilot) Վիքիպահեստում |
1913 թվականին դարձավ առաջին օդաչուն, ով թռչելով անցավ Միջերկրական ծովի վրայով։ Նա նաև առաջինն էր, ով գնդացիրը կիրառեց այնպես, որ հարմար լինի նշանառել թիրախին թռիչքի ժամանակ։ 1915 թ. ապրիլի 18-ին նրա ինքնաթիռը խփվեց հակառակորդի կողմից, նա մնաց գերու կարգավիճակում մինչև 1918 թ. փետրվար ամիսը, նրան հաջողվեց փախչել։ Նույն տարվա հոկտեմբերի 5-ին նրա ինքնաթիռը նորից խփվեց և նա մահացավ։
Ռոլան Գարոսը զբաղվել է նաև սպորտով, մասնավորապես նա հանդես է եկել ռեգբիի «Ստադ Ֆրանս» ակումբում։ Նրա անունով է կոչվում թենիսի համալիր մարզադաշտը, որտեղ անցկացվում է Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը։ Նաև Ռոլան Գարոս է կոչվում հենց այդ մրցաշարը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ база данных Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=garros
- ↑ 4,0 4,1 Collins B. The Bud Collins History of Tennis: An Authoritative Encyclopedia and Record Book — 2 — NYC: New Chapter Press, 2010. — P. 690. — ISBN 978-0-942257-70-0
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռոլան Գարոս կատեգորիայում։ |