Ուրբաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրբաթ, շաբաթվա հինգերորդ օրը (եկեղեցական տոմարով՝ վեցերորդը), ընկնում է հինգշաբթի և շաբաթ օրերի միջև։
Բառի ծագումԽմբագրել
«Ուրբաթ» բառը փոխառություն է հին ասորերենից (արամեերենից), որտեղ aruwatha բառը «ուրբաթ» իմաստից բացի, նշանակում է նաև «պատրաստություն»։ Սա, իր հերթին, եբրայերեն բառ է, իմաստով՝ հրեական շաբաթ հանգստյան օրին նախորդող, «նախապատրաստության» օր։ Հայերեն բառի արտասանության ձևը գոյացել է որպես հնչյունահամապատասխանություն՝ «շաբաթ» բառին։
Հին հռոմեացիների մոտ ուրբաթ օրը նվիրված էր Վեներային։
Անունը այլ լեզուներումԽմբագրել
Ռոմանական լեզուներում (բացառությամբ՝ պորտուգալերենի) ուրբաթ օրվա անունը սերում է լատ.՝ dies Veneris՝ «Վեներայի օր» արտահայտությունից. ֆր.՝ vendredi, իտալերեն՝ venerdì, իսպ.՝ viernes, կատալոներեն՝ divendres, կորսիկաներեն՝ vennari, ռումիներեն՝ vineri։
Ուրբաթը ասույթներումԽմբագրել
Տարածված արտահայտություն է՝ «Ուրբաթը շաբաթից շուտ եկավ»։ Ասվում է այն դեպքում, երբ կատարվում է այն, ինչը որ պետք է կատարվեր։
ԲառակազմությունԽմբագրել
Քչախոս մարդուն նաև ասում են՝ ուրբաթախոս։ Հայերեն առաջին տպագիր գրքի անունն է՝ Ուրբաթագիրք։
Ուշագրավ փաստԽմբագրել
Ուրբաթ անունն էր կրում Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպի գործող անձանցից մեկը։
Կրճատ ձևԽմբագրել
- Հայերենում՝ Ուբ,
- Անգլերենում՝ Fri:
Շաբաթվա օրեր |
---|
Երկուշաբթի • Երեքշաբթի • Չորեքշաբթի • Հինգշաբթի • Ուրբաթ • Շաբաթ • Կիրակի |
Ընթերցե՛ք «ուրբաթ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |