Բացել գլխավոր ցանկը

Կուկի կղզիներ (Kūki 'Āirani (մաորի), անգլ.՝ Cook Islans)՝ ինքնավար, Նոր Զելանդիայի հետ ասոցացված պետություն Խաղաղ Օվկիանոսի հարավում՝ Պոլինեզիայում։ Կուկի կղզիները սահմանակից երկրներ չունեն, սակայն ջրային տարածքներով սահմանակցում են հյուսիսում՝ Կիրիբատիի, արևելքում՝ Ֆրանսիական Պոլինեզիայի, արևմուտքում՝ Նիուեի, Ամերիկյան Սամոայի և Տոկելաուի, իսկ հարավում՝ Խաղաղ Օվկիանոսի չեզոք ջրերի հետ։ Տարածքը կազմում են 15 կղզիներ, որոնցից 6-ը հյուսիսային խմբում, 9-ը՝ հարավային։ Կղզիներից 3-ն անմարդաբնակ են։ Ցամաքի ընդհանուր տարածքը՝ 240 կմ2, բնակչությունը՝ մոտ 20 հազար մարդ։ Մայրաքաղաքը Ավարուա քաղաքն է (Ռարոտոնգա կղզի)։ Ժամանակակից անվանումը կղզեխումբն ստացել է միայն XIX դարում ռուս ծովագնաց Իվան Կրուզենշտեռնի կողմից։ Կրուզենշտեռնը դրանք անվանել է անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի պատվին։ Մինչ այդ կղզիները կոչվում էին Հերվի կղզիներ։

Կուկի Կղզիներ
Kūki 'Āirani (մաորի)
Cook Islands (անգլ.)
Կուկի կղզիների դրոշ Զինանշան
Flag of the Cook Islands.svg
Coat of arms of the Cook Islands.svg
Cook Islands on the globe (small islands magnified) (Polynesia centered).svg
Կարգավիճակassociated state?, կղզային պետություն և երկիր
Պետական լեզուանգլերեն և Cook Islands Māori?
ՄայրաքաղաքԱվարուա
Օրենսդիր մարմինParliament of the Cook Islands?
Երկրի ղեկավարԵղիսաբեթ II
Կառավարության ղեկավարHenry Puna?
Մակերես240 կմ²
Ազգաբնակչություն21 000 մարդ (2016)[1]
ՀիմնTe Atua Mou E?
Հիմնադրված է1965 թ.
Արժույթնորզելանդական դոլար[2] և Cook Islands dollar?[2]
Ժամային գոտիUTC-10
Հեռախոսային կոդ+682
Ինտերնետ-դոմեն.ck
Կոորդինատներ: 15° հվ. լ. 161° ամ. ե. / 15° հս․. լ. 161° ավ. ե. / 15; 161
cook-islands.gov.ck

1888 թվականին կղզիները դարձել են Բրիտանական կայսրության պրոտեկտորատ, իսկ 1901 թվականին փոխանցվել են Նոր Զելանդիայի կառավարմանը։ 1965 թվականին Կուկի կղզիները դարձան ինքնավար պետական միավորում Նոր Զելանդիայի կազմում։ Կուկի կղզիներն անդամակցում են Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։ Աշխարհի պետություններից շատերը չեն ճանաչում Կուկի կղզիները՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ,[3] սակայն 33 պետություններ ու Եվրոպական Միությունը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել Կուկի կղզիների հետ։

ԱշխարհագրությունԽմբագրել

Ընդհանուր աշխարհագրությունԽմբագրել

Կուկի կղզիներ պետությունը բաղկացած է 15 կղզիներից և ատոլներից, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսում հասարակածի և Այծեղջյուրի արևադարձի միջև 2,2 մլն կմ² մակերեսի վրա, արևմուտքում՝ Տոնգայի և արևելքում՝ Ընկերության կղզիների միջև։ Ցամաքի ընդհանուր մակերեսը կազմում է 236,7 կմ²: Ամենահյուսիսային կղզուց (Տոնգարևա կղզի) մինչև ամենահարավային կղզի (Մանգաիա կղզի) հեռավորությունը կազմում է մոտ 1400 կմ[4]:

Կղզի Վարչական կենտրոն Մակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ (2011)
Հարավային խումբ
1 Ռարոտոնգա Ավարուա 67,1 10 572
2 Աիտուտակի Արուտանգա 18,3 1771
3 Ատիու 26,9 468
4 Մանգաիա 51,8 562
5 Մանուաէ 6,2
6 Մաուկե 18,4 330
7 Միտիարո 22,3 189
8 Տակուտեա 1,2
Հյուսիսային խումբ
9 Մանիխիկի 5,4 238
10 Նասաու 1,3 73
11 Պալմերստոն 2,1 60
12 Պուկապուկա 1,3 451
13 Ռակախանգա 4,1 77
14 Սուվորով 0,4
15 Տոնգարևա Օմոկա 9,8 213
Ընդհանուր 236,7 14 974

ԾանոթագրություններԽմբագրել