Այս հոդվածը քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Արմենիա (այլ կիրառումներ)։

Արմենիա (իսպ.՝ Armenia), քաղաք Կոլումբիայում։ Կինդիո նահանգի վարչական կենտրոնը Կորդիլերների արևմտյան լանջին։ Կլիման մերձարևադարձային է։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերվեց 6,2 բալ (ըստ Ռիխտերի սանդղակի) ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Մահացան 1230 մարդ, իսկ մոտ 200000 հազարը մնացին անօթևան։

Բնակավայր
Արմենիա
իսպ.՝ Armenia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
Հիմնադրված էհոկտեմբերի 14, 1889 թ.
Մակերես140 կմ²
ԲԾՄ1387 մետր
Բնակչություն301 226 մարդ (2018)
Ժամային գոտիUTC-5
Պաշտոնական կայքarmenia.gov.co
Արմենիա (Կինդիո) (Կոլումբիա)##
Արմենիա (Կինդիո) (Կոլումբիա)

Պատմություն խմբագրել

Կոլումբիական Արմենիա քաղաքը իր անունը ստացել է 1880 թվականին մի կալվածքի անունով, որի տերերը եղել են հայեր, որոնք եկել էին Հարավային Ամերիկա։ Քաղաքի կարգավիճակ ստացել է իր հիմնադրումից 9 տարի անց։ Բնակիչների թիվը արագ ավելանում էր և իշխանությունները 1889 թվականի հոկտեմբերի 14-ին Արմենիան ճանաչեցին որպես գործող քաղաք։ Սկզբնական շրջանում նոր բնակավայրը անվանեցին Վիլլա Հոլդուին (իսպ. Villa Holguín) այդ ժամանակ գործող նախագահի` Կարլոս Օլգին Մալյարինոյի պատվին։ Ամբողջ աշխարհը ողողած Համիդյան կոտորածի և, այնուհետև, Թուրքիայում 1915 թվականին հայերի ցեղասպանության մասին լուրերի տպավորության տակ շուտով քաղաքը վերանվանեցին Արմենիա` նահատակված հայերի պատվին։ 1989 թվականին քաղաքի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար Հայաստանից պաշտոնական պատվիրակություն հրավիրվեց։

Քաղաքի նկարագրություն խմբագրել

Ինչպես այլ կոլումբիական քաղաքներ, որոնք ավանդույթի համաձայն ունեին կրկնակի անուններ, Արմենիան նույնպես ունի երկրորդ անունը՝ «հրաշքների քաղաք» (ciudad de los milagros), որը նա ստացել է արտասովոր, արագ զարգացման համար, որին օժանդակել են քաղաքի բնակիչները։ Սուրճի համաշխարհային հռչակը Կոլումբիայի համար դարձավ իսկական տնտեսական հրաշք, և հատկապես այն շրջանների համար, որտեղ աճում էր սուրճը։ Արմենիայում գործնականում գրեթե բացակայում է աղքատությունը, չնայած տեղի բնակիչները չեն սիրում չափից ավելի շքեղություն։ Ներկայումս Արմենիան կոլումբիական բոլոր նահանգների մայրաքաղաքներից ամենաերիտասարդն է, երկրի տնտեսապես ամենաբարգավաճ շրջանի կենտրոնն է։ Կլոր տարվա մեղմ, տաք կլիման ստեղծում է իդեալական պայմաններ այդ շրջանում սուրճի էլիտար տեսակների աճեցման համար։ Պատահական չէ, որ Արմենիան անվանում են Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաք» (Capital cafetera)

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արմենիա (Կինդիո)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 94