Տաթևի թևեր (Տաթևեր), Հալիձորը և Տաթևի վանքը իրար հետ կապող ճոպանուղի Հայաստանում։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի[1]։

Տաթևեր ճոպանուղի
Ընդհանուր տեղեկություններ
Տիպճոպանուղի
Կարգավիճակգործող
ԿայարաններՀալիձոր
Տաթևի վանք
Կայարանների թիվ2
Ուղևորահոսքը մեկ տարումմոտ 950,000 (2019 տվյալներ)
Կայքhttps://www.tatever.am
Բացված2010
Տեխնիկական տվյալներ
Գծի երկարություն5.7 կմ
Աշխատանքային արագություն37 կմ/ժ (max V)
Առավելագույն բարձրություն320մ
Տաթևեր ճոպանուղի
Տաթևեր ճոպանուղու «Հալիձոր» կայան

«ՏաԹևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքի մարզում, Երևանից՝ 250 կմ հարավ: Երևանից կարելի է հասնել տաքսիով, վարձակալված ավտոմեքենայով կամ օգտվել տուրօպերատորների կողմից առաջարկվող ծառայություններից: Ճանապարհը տևում է 3,5-4 ժամ: Օդուղով կարելի է վանքի տարածք հասնել 12 րոպեում, մինչդեռ Որոտանի կիրճով անցնող զառիվեր ճանապարհը տևում է 40 րոպե։ Երբ առաջին օդախուցը հասնում է «Տաթև» կայան, երկրորդը ժամանում է «Հալիձոր» կայան, և այն բանից հետո, երբ «Թևերը» վերբեռնվում են, սկսվում է հետադարձ ճանապարհը։ Յուրաքանչյուր օդախցում տեղավորվում է 30 ուղևոր[2] և մեկ ուղեկցորդ, իսկ ճոպանուղու թողունակությունը ժամում 240 ուղևոր է։ Հզոր հենասյուները ճանապարհը բաժանում են 4 գրեթե հավասար մասերի։ Վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը 2,7 կմ է. այստեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Տաթևի վանքը:

«Տաթևի դարպասներ»-ը ոչ առևտրային նախագիծ է, որից ստացվող ամբողջ շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և տեղի  համայնքի զարգացմանը[3]։

ՊատմությունԽմբագրել

«ՏաԹևեր» հետադարձելի ճոպանուղին կառուցվել է «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում, որի նախաձեռնողներն են Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը:  Ճոպանուղու պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2010 թվականի հոկտեմբերի 16-ին: Նույն թվականի հոկտեմբերի 23-ին «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառի: Ի դեպ, ռեկորդային է ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մ, այլև կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ավստրոշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը՝ ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատարը։

Տեխնիկական տվյալներԽմբագրել

  • Տեսակ՝ անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի,
  • Արտադրող՝ Doppelmayr/Garaventa (Ավստրիա-Շվեյցարիա),
  • Երկարություն՝ 5752 մ,
  • Թռիչքի տևողություն՝ 11-15 րոպե (կախված եղանակային պայմաններից),
  • Խցիկի տարողունակություն՝ 30 ուղևոր և 1 ուղեկցող օպերատոր,
  • Խցիկների քանակ՝ 2,
  • Առավելագույն բարձրություն՝ 380 մ,
  • Առավելագույն արագություն՝ 10 մ/վ,
  • Անձնակազմ՝ 60 հոգի:

Ներդրումների ընդհանուր ծավալԽմբագրել

2017 թվականի դեկտեմբերի դրությամբ «Տաթևի դարպասներ» ծրագրում ներդրվել է ավելի քան $22 մլն, որից $16 մլն-ն ուղղվել է ճոպանուղու կառուցմանը։ Ավելի քան $1 մլն ուղղվել է «Տաթևատուն» ռեստորանի կառուցմանը, $1,5 մլն՝ ենթակառուցվածքների զարգացմանը և մոտ $670 000՝ տարածքի բարեկարգմանը:

ՎիճակագրությունԽմբագրել

2010 թվականի հոկտեմբերից մինչ 2019 թվականի դեկտեմբեր, «ՏաԹևեր» ճոպանուղուց օգտվել է ավելի մոտ 950,000 այցելու:

2019 թվականի հունվարի մինչ դեկտեմբեր ամիս «Տաթևեր» ճոպանուղին սպասարկել է ավելի քան 155,000-մարդու[4]:

ՏաԹևեր ճոպանուղու այցելուների քանակը (2010 - 2019)
I եռամսյակ II եռամսյակ III եռամսյակ IV եռամսյակ Ընդհանուր

քանակ

2010 - - - 9 108 9 108
2011 1 964 18 894 33 890 6 201 60 949
2012 994 18 605 42 317 8 448 70 364
2013 1 092 17 154 47 941 7 598 73 785
2014 1 834 26 524 59 377 9 651 97 386
2015 1 495 29 706 57 423 9 030 97 654
2016 3 087 24 853 57 119 11 262 96 321
2017 3 855 39 252 74 712 17 332 135 151
2018 7 932 43 183 83 210 18 627 152 952
2019 5 826 47 905 79 905 22 347 155 983

Աշխատանքային ժամեր[5]Խմբագրել

«ՏաԹևեր» ճոպանուղին աշխատում է տարվա բոլոր եղանակներին, իսկ աշխատանքային ժամերը սահմանվում են ըստ սեզոնի : Ամռանը (հունիս – օգոստոս ամիսներին) աշխատանքային ժամերն են 09:00 – 20:00-ն,  առավել ցուրտ եղանակին (հոկտեմբեր - ապրիլ)՝ 10:00 – 18:00-ն, մայիս և սեպտեմբեր ամիսներին ճոպանուղին աշխատում է ժամը 10:00 – 19:00-ն:Ճոպանուղին հիմնականում աշխատում է ամբողջ շաբաթվա ընթացքում՝ բացի երկուշաբթի օրերից::  Ամռան ակտիվ շրջանում ճոպանուղին աշխատում է ամեն օր՝ առանց բացառության:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել